Արմավաշուշան
Արմավաշուշան | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
Ենթաընտանիք | Ագավայիններ (Agavoideae) |
Ցեղ | Արմավաշուշան (Yucca) L., 1753 |
Արմավաշուշան (լատ.՝ Yucca), պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։
Կենսաբանական նկարագիր Խմբագրել
Մշտադալար բույս է։ Տարբեր տեսակների թփի բարձրությունը տատանվում է 0,6-2,0 մ-ի սահմաններում։ Տերևները երկար են, ժապավենաձև, հաճախ վերջանում են սուր փշերով, կոճղարմատի կամ բնի շուրջը դասավորված են վարդակաձև։ Դեպի ցած հակված սպիտակավուն, զանկակաձև ծաղիկները բարձր ծաղկակոթունի վրա կազմում են գեղեցիկ, հուրանավոր ծաղկաբույլեր։ Արմավաշուշանների տարբեր տեսակները թփի արտաքին տեսքով նմանվում են վիշապածառի, ագավայի կամ հալվեի։ Այսպես օրինակ (Y.angustifolia) շատ նման է կորդիլինե ինդիվիզային, Վիպպլեյի արմավաշուշանը (Y.Whipplei Bak.) ագավային (ագավա), իսկ հալվեատերև արմավաշուշանը (Y.aloifolia L.) արտաքինով գրեթե չի տարբերվում հալվեից։ Խիստ ուշագրավ է Y.recurva Haw. (Y.pendula) արմավաշուշանը, որի բարձրությունը հասնում է 1 մ-ի։ Կապտականաչավուն, գորշ, կախ ընկած տերևները լայն են, երկար, փշերից զուրկ։ Թելիկավոր արմավաշուշանը (Y.filamentosa L.) Երևանի պայմաններում ձմեռում է բաց գրունտում։ Ցողունը շատ կարճ է, թվում է, թե տերևների վարդակը դուրս է եկել ուղղակի գետնից։ Ուղիղ կանգնած տերևներին առանձնահատուկ գեղեցիկ տեսք են տալիս եզրերից կախված սպիտակավուն, բարակ թելիկները։ Բույսը ծաղկում է ամեն տարի։ Գեղատեսիլ արմավաշուշանը (Y. gloriosa L.) բարձրությունը հաճախ անցնում է 2 մ-ից, տերևները թխակապտականաչավուն են, վարդաձև դասավորված բարձր բնի գագաթին։ Այս բույսի թերությունն այն է, որ ամեն տարի չի ծաղկում։
Մշակում Խմբագրել
Արմավաշուշանը բազմանում է արմատածիլերով, ինչպես նաև սերմերով և կտրոններով, որի համար օգտագործվում է բույսի գագաթամասը։ Բնակարաններում խորհուրդ է տրվում պահել 8-10° ջերմության պայմաններում, որքան հնարավոր է լույսին մոտ։ Գարնանը անհրաժեշտ է բույսերը դուրս բերել պատշգամբ կամ պարտեզ։
Օգտագործում Խմբագրել
Օգտագործում են ծաղկային ձևավորումներում, ինչպես նաև գազոնների վրա տնկում են որպես առանձնյակներ։
Տեսակներ Խմբագրել
Արմավաշուշանի հիմնական տեսակները։ Կան երեք բաժիններ. Chaenocarpa, Clistocarpa, Yucca։ Այս ցանկի տեսակները ըստ Ռեսուրսներ տեղեկատվական ցանցի (GRIN)։
- Yucca aloifolia L. միրգ - հատապտուղ
- Yucca baccata Torr. — Արմավաշուշան հատապտուղ , կամ Արմավաշուշան վայրի հապալաս
- Yucca filifera Chabaud
- Yucca gloriosa L. — Արմավաշուշան գեղեցիկ, պտուղը չի նվազում, չոր, ծակոտկեն է, բայց ոչ մսոտ
- Yucca gigantea Lem. — Արմավաշուշան հսկա
- Yucca madrensis Gentry
- Yucca periculosa Baker
- Yucca schidigera Roezl ex Ortgies
- Yucca schottii Engelm.
- Yucca torreyi Shafer
- Yucca treculeana Carrière
- sect. Chaenocarpa
- Yucca angustissima Engelm. ex Trel.
- Yucca arkansana Trel. — Արմավաշուշան Արկանզաս
- Yucca baileyi Wooton ex Standl. — Արմավաշուշան Բեյլի
- Yucca campestris McKelvey
- Yucca cernua E.L.Keith
- Yucca constricta Buckley
- Yucca elata Engelm.
- Yucca faxoniana Sarg.
- Yucca filamentosa L., միրգ - պատիճ
- Yucca flaccida Haw.
- Yucca glauca Nutt.
- Yucca harrimaniae Trel.
- Yucca neomexicana Wooton ex Standl.
- Yucca reverchonii Trel.
- Yucca rupicola Scheele
- Yucca thompsoniana Trel.
- Yucca utahensis McKelvey
- sect. Clistocarpa
Պատկերասրահ Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Արտաքին հղումներ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 90)։ |