Եգիպտացորենի հաց
Եգիպտացորենի հաց (անգլ․ Cornbread ), ԱՄՆ-ի ազգային խոհանոցի ավանդական թխվածք։ Համարվում է, որ այս կերակրատեսակը մտել է ժամանակակից ամերիկյան խոհանոց Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքում բնակեցված ազգությունների կողմից։
Եգիպտացորենի հաց | |
---|---|
Cornbread Վիքիպահեստում |
Եգիպտացորենի հացը ավելի շատ տարածում ունի ԱՄՆ-ի հարավային նահանգներում, չնայած այն թխում են երկրի ամբողջ տարածքում։ Կախված տարածաշրջանի դիրքից` հացի թխման բաղադրությունը կարող է տարբերվել։ Այսպես, հարավում ընդունված է հացը թխել բացառապես եգիպտացորենի ալյուրից, իսկ հյուսիսում եգիպտացորենի այլուրի հետ խառնում են 1։1 ցորենի ալյուր[1]։ Բացի այդ, հյուսիսային տարբերակով թխված հացը ավելի քաղցր են թխում կամ մատուցում են քաղցր օշարակների համադրությամբ։ Շատ հաճախ այսպիսի հացը թխում են մաֆֆինների համար նախատեսված կաղապարների մեջ։ Հարավում ընդունված է թխել եգիպտացորենի հացը պողպատյա թավաների մեջ։
Ամերիկյան եգիպտացորենի հացի պատրաստման բաղադրատոմսերի մեջ թույլատրվում է օգտագործել եգիպտացորենի սերմերի մանր կտրատված կարմիր պղպեղ կամ հալապենու պղպեղի և պանրի միջուկ։
Թխվածքի հիմքը դեղին եգիպտացորենի ալյուրն է[2]։
Շնորհիվ խոշոր աղացած ալյուրի արդյունքում հացը դառնում է ուռուցիկ, փխրուն, փափուկ։
Ամերիկյան եգիպտացորենի հացը ընդունված է մատուցել մեքսիկական խոհանոցի ճաշատեսակների՝ ռագուի, ապուրների, կարմիր պղպեղի հետ, հարավային ամերիկյան նահանգների ճաշատեսակների՝ տապակած մսի, կարտոֆիլի խյուսի հետ։ Հյուսիսային նահանգներում եգիպտացորենի հացը ամենից հաճախ ուտում են որպես կարկանդակ` նրա վրա ցողելով թխկու քաղցր օշարակ։
Եգիպտացորենի հացի պատրաստման տեխնոլոգիան
խմբագրելՆերքևում ներկայացված տեխնոլոգիան համապատասխանում է ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում թխված եգիպտացորենի հացի ավանդական բաղադրատոմսերին։ Որպեսզի թխվի հարավային նահանգների բաղադրատոմսերին համապատասխան, բավական է փոխարինել համապատասխան քանակի ցորենի ալյուրը եգիպտացորենի ալյուրով, ինչպես նաև քչացնել շաքարի քանակությունը։
Բաղադրիչները՝
- 300-350միլիլիտր թթված կաթ
- 150գրամ սպիտակ ցորենի ալյուր
- 150գրամ խոշոր աղացած եգիպտացորենի ալյուր
- 1ձու
- կամ 60 միլիլիտր հալեցրած խոզի ճարպ, կամ բուսայուղ, կամ այրած կարագ
- 4 ճ/գ շաքարավազ
- 1թ/գ սոդա
- 1 թ/գ թթխմոր
- ½ թ/գ խոհարարական աղ։
Ձուն և կաթը անհրաժեշտ է նախօրոք հանել սառնարանից և թողնել սենյակային ջերմաստիճանում գոնե 15 րոպե։ Եգիպտացորենի ալյուրը ցորենի ալյուրով սոդայով, աղով, թթխմորով և շաքարավազով մաղել ցանցի միջով և խառնել։ Վառարանը տաքացնել մինչև 180°, կաղապարի վրա դնել մագաղաթյա թուղթ կամ պատել կարագի շերտով։ Ձուն հարել առանձին խորը ափսեի մեջ և մի փոքր հարել պատառաքաղով։ Ձուն հարելու ընթացքում զգուշությամբ ավելացնել կաթը և հարել մինչև միագույն դառնալը։ Ապա ավելացնել բուսայուղ և նորից հարել։ Միացնել մեկ թասի մեջ չոր և ջրիկ խառնուրդը և հարիչով խառնել, մինչև դառնա միասեռ զանգված։ Խմորը դնել կաղապարի մեջ և դնել նախապես տաքացված վառարանի մեջ։ Եգիպտացորենի հացը թխել կես ժամ, մինչև պատրաստ լինելը։ Հանել կաղապարից և ծածկել թեթև սրբիչով, թողնել այդ դիրքով 15-20 րոպե։ Վերցնել սրբիչը և հացը հանել, մաքրել եգիպտացորենի ալյուրը հացի վրայից և դնել ցանցի վրա[3]։
Եգիպտացորենի հացը ավելի լավ է մատուցել սեղանին տաք վիճակում։ Եթե հացը սառել է, ապա մատուցելուց առաջ անհրաժեշտ է տաքացնել վառարանի մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ирина Кутовая. «Кулинарный форум Хорошей кухни -> Кукурузный хлеб». forum.good-cook.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ MariaRus.USA (2014 թ․ հունվարի 28). «Кукурузный хлеб, рецепт хлеба из кукурузной муки. Cornbread. Американский». Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Кукурузный хлеб» (ռուսերեն). FOODideas.info. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.