Բացել գլխավոր ցանկը

Հապալասի մրտենական

բույսերի տեսակ
Հապալասի մրտենական
Հապալասի մրտենական
Հապալասի մրտենական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Հավամրգազգիներ (Ericaceae)
Ցեղ Հապալասենի (Vaccinium)
Վերնատեսակ 'Myrtillus'
Տեսակ Հապալասի մրտենական (V. myrtillus)
Միջազգային անվանում
Vaccinium myrtillus

Հապալասի մրտենական (լատ.՝ Vaccinium myrtillus), հավամրգազգիների ընտանիքի, հապալասենի ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Կիսաթուփ է՝ 15-40 (երբեմն 50) սմ բարձրությամբ և 4 սուր անկյունանի, վառ կանաչ, մերկ ճյուղերով և հին ճյուղերի վրա բաց գորշավուն կեղևով։ Տերևները ձվաձև են կամ էլիպսաձև, 1-3 սմ երկարությամբ, 0,6-1,8 սմ լայնությամբ, սրածայր կամ բութ գագաթով, կլորավուն կամ սրտանման հիմքով, երկու կողմից էլ ցրված մազմզուկապատ, մանր սղոցաատամնաեզր, 1-1,5 մմ երկարության կոթուններով։ Ծաղիկները միայնակ են, դեպի ցած հակված, 2,5-3,5 մմ երկարության ծաղկակոթուններով։

 
Հապալասենի

Բաժակը համարյա ամբողջական է, պսակը սափորագնդաձև է, 3-6 մմ երկարությամբ, վարդագույն։ Առէջների թելիկները մերկ են։ Պտուղը գնդաձև է կամ էլիպսաձև, երբեմն՝ լայն-ձվաձև, 6-8 մմ տրամագծով, սև, կապույտ խավով, քաղցր հատապտուղ է։ Յուրահատուկ բուրմունք ունի։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբերին:

ՏարածվածությունԽմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հյուսիսային Ամերիկայում, Սիբիրում: Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, որտեղ աճում է մերձալպյան և ալպյան գոտիներում։

ԿիրառությունԽմբագրել

 
Պտուղները

Պտուղները չափազանց արժեքավոր են. օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում։ Մեծ է նաև մրտենական հապալասու բուժիչ նշանակությունը։ Օգտագործում են ստամոքսային հիվանդությունների, բրոնխների կատարի, ռախիտի, շաքարախտի դեպքում։ Հատապտուղներում պարունակվում է 7 % շաքար, մինչև 1,2 % թթուներ, 1,4 % ազոտական նյութեր, պեկտին, խեժ, դաբաղանյութեր և

ներկանյութեր։

Սերմերի մեջ մինչև 30 % ճարպ է պարունակվում, տերևներում միրտիլլին (որը ներգործում է ինսուլինի նման), 7°/0 դաբաղանյութեր։ Ունի մի շարք ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են պտուղների գույնով (սպիտակ, կարմիր, սև՝ առանց կապտավուն խավի), տերևների ձևով (մանր, կլոր, լայն-ձվաձև) և այլն[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 276։