Իսպանիայի տնտեսությունը հանդիսանում է Եվրոպական Միության մեծությամբ 5-րդը (ըստ անվանական Համախառն ներքին արդյունքի) և աշխարհում 12-րդը։ Իսպանիան հանդիսանում է արդյունաբերական երկիր և բացի այդ, այն հանդիսանում է Արևմտյան Եվրոպայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ունենալով աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրներից մեկը՝ Իսպանիան ունի լրջագույն համակարգային դժվարություններ, որոնք կապված են պետական պարտքի, գործազրկության չափազանց բարձր մակարդակի, տարածաշրջանային շոշափելի անհամաչափության և դրանից բխող ակտիվ անջատողականության հետ։

ԱրժույթԵվրո
Առևտրային կազմակերպություններԵՄ, ԱՀԿ, ՏՀԶԿ, Եվրագոտի
Վիճակագրություն
ՀՆԱ1,37 տրիլիոն[1]
ՀՆԱ-ի աճ3,2 ± 0,1 տոկոս[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով28 208 $[3]
Գնաճ (ՍԳԻ)1,6 ± 0,1 տոկոս[4]

Ընդհանուր բնութագրիչներ խմբագրել

 
Մադրիդի գործարար շրջանի համայնապատկերը

Արտադրության 14 ոլորտները վերլուծող և երկրների հստակ դիրքը վերլուծող Միջազգային տնտեսական համաժողովի որակավորման համաձայն Իսպանիան զբաղեցնում է դասակարգման վերին հնգյակում գրեթե բոլոր ոլորտներում, որոնք կապված են միջին տեխնոլոգիական մակարդակի հետ։ Հատկապես աչքի է ընկնում որպես Ավտոմոբիլների պահեստամասերի և այլ պարագաների (ոլորտում աշխարհում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը), արդյունաբերական հաստոցների և սարքավորումների (ոլորտում աշխարհում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը), աուդիովիզուալ միջոցների (ոլորտում աշխարհում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը), օրգանական և ոչ օրգանական քիմիայից պատրաստվող ապրանքների (ոլորտում աշխարհում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը), մետաղագործական պատրաստվածքների (ոլորտում աշխարհում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը) և կոշկագործական ապրանքների (ոլորտում աշխարհում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը) արտադրանքով։ Սակայն մրցունակության տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների և էլեկտրատեխնիկական արդյունաբերության ոլորտներում մրցունակության տեսակետից այն գտնվում է միայն դասակարգման երրորդ տասնյակում։

Երկրի համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Կատալոնիային և Մադրիդին յուրաքանչյուրին բաժին է ընկնում մոտավորապես 20 %։ Մնացած շրջանները, բացի արդյունաբերական զարգացած Բասկերի Երկրից և Նավարայից, կենտրոնացված են հիմնականում ժամանակավոր և/կամ ցածր վարձատրվող ոլորտներով, այդ թվում՝ զբոսաշրջություն, ծառայությունների և գյուղատնտեսական ոլորտներ, որոնք երկրում եվրոյի ներդրումից հետո տուժում են ցածր մրցակցությունից և աստիճանաբար կորցնում են աշխատունակ բնակչությանը։

1986 թվականին Իսպանիան դարձավ Եվրոպական Միության անդամ, սակայն նրա զուգահեռ զարգացման մակարդակը շարունակում է մնալ դժվարին։ 2016 թվականին Իսպանիայում աշխատավարձի միջին մակարդակը 86 %-ով ցածր է եղել, քան Գարմանիայինը և 47 %-ով ցածր, քան հարևան Ֆրանսիայում[5]։ Սակայն այդպիսի ցածր ծախսերը աշխատուժի վրա ներկա դրությամբ հանդիսանում են արտահանման ոլորտում առավելություն։ Իսպանիան երբեք չէր արտահանել այնքան մեծ քանակի միջոցներ և բարձր տեխնոլոգիական ապրանքներ աշխարհում, որքան ներկայում։

Արտահանման մասնաբաժնի կազմումբարձր տեխնոլոգիական ճյուղը 2-3,5 անգամ ցածր է, քան Եվրոպական Միության անդամ առաջատարների մոտ։ Արդյունաբերական արտահանման ոլորտում 2000-2002 թվականներին բարձր տեխնոլոգիական արտադրանքը կազմել է 10,4 % (որպես համեմատություն Մեծ Բրիտանիայում այն գտնվել է 38,7 %-ի, Միացյալ Նահանգներում 37,5 %-ի, Ճապոնիայում 30,9 %-ի, Գերմանիայում 20 %-ի, Ֆրանսիայում 25,1 %-ի մակարդակում[6]): Այդպիսի ցուցանիշը այն բանի հետևանքն է, որ Իսպանիան գիտահետազոտական և նախագծափորձարարական աշխատանքների վրա ծախսում է իր համախառն ներքին արդյունքի ընդամենը 1,4 %-ը։ Այդ ցուցանիշը Եվրոպական Միությունում միջինը կազմում է 2 %, իսկ Միացյալ Նահանգներում՝ 2,8 %: Այդ ցուցանիշների մոտավորապես կեսը ապահովում է տնտեսության պետական հատվածը, այդ թվում՝ համնալսարանները այն ժամանակ երբ առաջատար երկրներում այդ ծախսերն իրենց վրա է տնտեսության մասնավոր հատվածը։ Չնայած այն հանգամանքին, որ իսպանական հարկային արտոնությունների համակարգը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համար հանդիսանում է ամենից ձեռնբացներից և միասնական փոքր ձեռներեցության և խոշոր ձեռնարկությունների համար։ Այդ հնարավորությունները դեռևս օգտագործվում են ոչ լիարժեքորեն։ Ընդհանուր առմամբ, պատճառը հանդիսանում է պետական մակարդակով նորարարություններին աջակցության միջոցառումների անբավարարությունն ու պետական նախագծերի համաձայնեցումը։ Դրա վրա ազդեցություն են ունենում նաև համակարգային և ինստիտուցիոնալ բնութագիրը, այսինքն՝ մարդկային կապիտալի պակասությունը և բարձրակարգ ղեկավարման հմտությունները։

Աշխարհում առավել հայտնի 100 բրենդներից ոչ մեկը չեն հանդիսանում իսպանական՝ չնայած վերջինն ունի ոլորտային առաջատարներ ինչպիսիք են փրփրագինիներ արտադրող Freixenet-ը, հեռահաղորդակցության ծառայույթուններ մատուցող Telefonica-ն, կոնֆետների արտադրությամբ զբաղվող Chupa Chups-ը, նավթագազային Repsol-ը, հարսանյաց զգեստների արտադրող Pronovias-ը, ճենապակյա պատկերաքանդակներ արտադրող Lladro-ն, ինչպես նաև եռյակի մեջ ընդգրկված Zara և առաջին հնգյակում գտնվող հյուրանոցային բիզնեսով զբաղվող Sol Melia-ն։ Համաշխարհային բրենդ ունենալը համարվում է մրցունակության կարևոր գործոն և տնտեսության բարձր մակարդակի զարգացման ազդակներ[7]։

Իսպանիայի բյուջեն ավելացնող ներդրումների որոշ մասը ներգրավվում է այլ երկրների քաղաքացիներին բնակության թույլտվության (ռեզիդենտի կարգավիճակ) տրամադրման միջոցով, ովքեր կատարում են նվազագույնը 500000 եվրո արժողությամբ անշարժ գույքի գնում[8]։

Տնտեսության ուժեղ կողմերը

Չնայած բազում խնդիրների առկայության՝ Իսպանիան զբաղեցնում է կարևոր դիրք նորարարությունների մի շարք ոլորտներում ինչպիսիք են վերականգնվող էներգիայի աղբյուրները, կենսատեխնոլոգիան, տրանսպորտը և արդյունաբերության տեխնոլոգիան, փոքր և միջին ձեռնարկատիրությունը, որոնք 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից և տնտեսական մոդելի փոփոխությունից հետո հանդիսանում են տնտեսության վերականգնման ամուր հիմք։

Ֆինանսատնտեսական ճգնաժամը նաև ուշադրություն հրավիրեց իսպանական տնտեսության մի շարք ուժեղ կողմերի։ Օրինակ, չնայած ճգնաժամի առկայությանը, ապրանքների արտահանումն աճեց գրեթե 12 %-ով[9]։ Շարունակվում է իսպանական ընկերությունների ընդգրկվածությունն ու տարածքում ամբողջ աշխարհում, հատկապես Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներում[10]։

Վերջին տարիներին Իսպանիան ամբողջ աշխարհում հասել է բարձր դիրքի։ Միջազգային գիտական ցուցանիշով նոր հետազոտությունների քանակով այն զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով մասնավոր ընկերությունների հեռացումն արտասահման ունեցավ հետևանքներ մրցունակության և համաշխարհային շուկայում գոյատևման վրա, ինչն էլ իր հերթին հանգեցրեց հետազոտությունների ոլորտում մասնավոր ներդրումների աճին։

Տնտեսության խնդիրները

Իսպանական տնտեսության ավանդական խնդիրներն են հանդիսանում աշխատունակ բնակչության ռեսուրսների և ինֆլացիայի ոչ ամբողջական օգտագործումը, որոնք հանդիսանում են Իսպանիայի տնտեսության խոցելի կողմը։ Եթե 2007 թվականին ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, տնտեսական զարգացման տեսանկյունից Իսպանիան զբաղեցնում էր աշխարհում 8-րդ հորիզոնականը, ապա 2014 թվականին այն նահանջել էր մինչև 14-րդ հորիզոնականը։

Չնայած այն հանգամանքին, որ գնողունակության համարժեքության տեսանկյունից այն հանդիսանում է աշխարհի խոշորագույններից՝ Իսպանիան շարունակում է արձանագրել համակարգային լրջագույն խոչընդոտներ և խնդիրներ (պետական պարտքը, որը 2016 թվականին 100% -ով գերազանցել է համախառն ներքին արդյունքը[11], կոռուպցիան, գործազրկության չափազանց բարձր մակարդակը, տնտեսության անհամամասնական շոշափելի բաժանումը, որը հանգեցնում է ակտիվ անջատողականության)։

Աշխատանքային ռեսուրսների ոչ լիարժեք օգտագործման հետևանքն է հանդիսանում պաշտոնական զբաղվածության ավանդական ցածր տոկոսը և, որպես դրա հետևանք, պաշտոնական գործազրկության բարձր մակարդակը, որը նույնիսկ տնտեսության բուռն ակտիվության տարիներին չի իջել 8-10 %-ից ցածր, ինչը երկրների մեծ մասում հանդիսանում է աղետալի ցուցանիշ, բայց Իսպանիայում ընդունվում է որպես նորմա։ Չնայած միևնույն ժամանակ պաշտոնապես գործազրկության բարձր մակարդակը որոշ չափով մեղմացվում է մեծ ստվերային տնտեսության առկայությունը, որտեղ աշխատանքի են տեղավորվել բազմաթիվ անորինական միգրանտներ։ Աշխատողների պատրաստվածության ցածր մակարդակը կամ մասնագիտական ոչ բավարար ունակությունները շատերը համարում են Իսպանիայի գլխավոր խնդիրներից մեկը։

2012 թվականից Իսպանիայի տնտեսությունում ինֆլացիան տարեց տարի անկում է գրանցում։ Վերջին մի քանի տարիներին նկատվում է դեֆլյացիա, մասնավորապես, 2014 թվականին՝ −0,2 %, 2015 թվականին՝՝ −0,6 %[12]:

Իսպանիայի պետական ապարատն այնքան է ուռճացվել, որ վերջին 30 տարում պետական պաշտոնյաների թվաքանակը 700000-ից աճել և հասել է 3200000-ի[13]։

Նաև ակնհայտ նկատելի է աշխարհագրական անհամամասնությունը տնտեսապես առավել զարգացած հյուսիս-արևելյան շրջանների և երկրի մնացած տարածքների միջև։ Բացի այդ, Իսպանիայի հատկանշական բնութագրիչն է համարվում տարբեր տեսակի ճգնաժամային դրսևորումների նկատմամբ ծայրահեղ խոցելի լինելը, ինչպես նաև տարաբնույթ «օճառային պղպջակներից» ակնհայտ կախվածությունը (անշար գույթ, վերավարկավորում, ներքին փոխառություններ)։ 1993 և 2008-ից մինչև 2012 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամերը էական ազդեցություն ունեցան երկրի տնտեսության վրա։ Այնուամենայնիվ, ճգնաժամը փոխեց այդ պայմանները։ 2014 թվականից Իսպանիան վերաձևափոխվեց դեպի մջազգայնացում և արտահանում (էքսպորտ)՝ որպես գոյատևման միջոց և ներկա դրությամբ մրցակցում է Եվրոպական Միության և աշխարհի առավել առաջատար և զարգացած տնտեսությունների հետ։

Համախառն ներքին արդյունք խմբագրել

Իսպանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2004 թվականի դրությամբ կազմել է 798,67 միլիարդ , իսկ աճը կազմել է 2,6 %[14]

2007-2010 թվականներ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին երկրի համախառն ներքին արդյունքը ընդհանուր առմամբ նվազել է 9 %-ով։

2008 — 0,9 %
2009 — −3,57 %
2010 — −0,3 %
2011 — 0,1 %
2012 — −1,6 %
2013 — −1,2 %
2014 — 1,4 % (Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսում՝ 1,3 %)
2015 — 3,1 % (Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսում՝ 1,7 %)
2016 — 3,2 %[15]

1 շնչի հաշվով Իսպանիայի համախառն ներքին արդյունքը 2013 թվականի դրությամբ կազմել է 29863,18 դոլար։

Պետական հատվածի դերակատարությունը տնտեսությունում խմբագրել

Իսպանիայի տնտեսությունում պետական հատվածի գերակայությունը ձևակերպվել է դեռևս 1941 թվականին Արդյունաբերության ազգային ինստիտուտի ստեղծմամբ, որը պետք է ստեղծեր պետական ձեռնարկություններ այն ոլորտներում, որտեղ մասնավոր կապիտալըն անդադար հոսում էր[16]։ 1973 թվականին Արդյունաբերության ազգային ինստիտուտի կազմում էին ընդգրկված 58 արդյունաբերական ձեռնարկություններ էլեկտրաէներգետիկ, նավաշինության, մետալուրգիայի, ածխի արդյունաբերության և նավթամշակման ոլորտներից։ Վերջիններին բաժին էր ընկնում երկրում արտադրվող մետաղի 40 %-ը, ալյումինի 61 %-ը, նավերի 84 %-ը և էլեկտրաէներգիայի 15 %-ը[16]։ Պետությունն ուներ ամբողջական մենաշնորհ երկաթուղային և օդային տրանսպորտի, ինչպես նաև նավթամթերքի իրացման և ծխախոտագործության վաճառքի ոլորտներում[16]։

1980-ական թվականների սկզբին պետական ձեռնարկություններում աշխատում էր 550000 մարդ, ինչը կազմում էր ազգային տնտեսությունում զբաղվածություն ունեցողների ամբողջ թվաքանակի 4,9 %-ը։ Մասնավորեցման հետևանքով տնտեսությունում պետական հատվածի նշանակությունը կտրուկ կրճատվեց։ 2000-ական թվականների սկզբին պետական ձեռնարկություններում արդեն աշխատում էին ընդամենը շուրջ 100000 մարդ[16]։

Բազմազգ կորպորացիաներ խմբագրել

1990-ական թվականներից իսպանական որոշ ընկերություններ ստացան անդրազգային ընկերության կարգավիճակ և սկսեցին ընդարձակել իրենց գործունեությունը՝ ընդգրկելով նախկին Իսպանական կայսրության տարածքում գտնվող մշակութային առումով մոտիկ լատինաամերիկյան երկրները, որտեղ Իսպանիան հանդիսանում է մեծությամբ երկրորդ արտասահմանյան ներդրողը Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո։ Իսպանական ընկերությունները ընդարձակել են իրենց ներկայությունը նաև Ասիայում, հատկապես Չինաստանում և Հնդկաստանում[17]։ Այդ վաղ համաշխարհային ընդլայնումը Իսպանիային տալիս է առավելություն իր մրցակիցների և եվրոպական հարևանների նկատմամբ։

Իսպանական անդրազգային ընկերությունները աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգիայի վերականգնվող աղբյուրները (իսպանական Iberdrola-ն հանդիսանում է վերականգնվող էներգիայի աղբյուրների աշխարհի ամենախոշոր օպերատորը[18]), տեխնոլոգիաները (ինչպիսիք են Telefonica, Movistar, Gamesa, Ինդրա), երկաթուղային մեքենաշինությունը (CAF, «Տալգո»), նավթաարդյունաբերություն («Ռեպսոլ») և այլն։

Պատմություն խմբագրել

Քաղաքացիական պատերազմի ժամանակ (1930-ական թվականներ) խորը սոցիալական հեղափոխության արդյունքում և իշխանության ու սեփականության համակարգում որակական փոփոխությունների շնորհիվ Իսպանիայում անցկացվում էին արդյունաբվերական կոլեկտիվացում (սոցիալականացում և այլն) հատկապես Կատալոնիայում և Արագոնիայում։ Այդպիսով առաջացավ տնտեսության նոր ճյուղ, որը որակապես տարբերվում էր ինչպես կապիտալիստական, այնպես էլ պետական տնտեսական ձևից՝ նախ և առաջ իր ժողովրդավարությանը հակադրվելու իր զարգացած համակարգով,որոշումների կայացմանը աշխատավորի մասնակցությամբ։ Անարխիստ-սինդիկալիստներին և ձախ սոցիալիստներին հաջողվեց ստեղծել համեմատական արդյունավետ և համեմատական ժողովրդավարական սոցիալական համակարգ (որքանով որ հնարավոր է եղել իրագործել քաղաքացիական պատերազմի պայմաններում) և որը հիմնված էր արդյունաբերական ժողովրդավարության վրա։ Չնայած դժվարին տնտեսական համակարգի առկայությանը, որը պատճառ էր պատերազմի և երկրի պառակտման, կոլեկտիվացված արդյունաբերությունը թույլ չէր տալիս ձեռնարկատիրության կտրուկ անկում։ Ժողովրդավարական ձեռնարկատիրական համակարգի ներդրումը ապահովել է այն արդյունավետ արտադրությունը, որը ընդհանուր առմամբ հնարավոր էր այն ժամանակվա իսպանական ձեռնարկություններում պատերազմական և տնտեսական մասնակի շրջափակման պայմաններում[19]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսպանիան գտնվում էր մեկուսացման պայմաններում։ ԱՄՆ չհատկացրեց տնտեսական օգնություն (Մարշալի պլանի համաձայն), և Իսպանիան սկսեց զարգացնել պարփակված ինքնաբավ տնտեսություն։ Այդ հանգամանքը հանգեցրեց պետության միջամտության բավականին մեծ մակարդակ շուկայական հարաբերություններում, պետական սեփականության պարտքի մեծացման։ 1950-ական թվականների կեսերին արդյունաբերական աճը հասավ բավականին մեծ հատված, քան գյուղատնտեսությունը երկրի տնտեսությունում։

1959 թվականի սկզբին ընդունվեցկայունացման պլանը, որի իրագործումը հանգեցրեց տնտեսության աճին, ինչը հետագայում հայտնի դարձավ որպես «իսպանական տնտեսական հրաշք»։ Զարգացման պլանները, որոնք սկսել էին իրագործել 1964 թվականից, օգնեցին ընդլայնել տնտեսությունը։ Մեծացավ պողպատաձուլական ադրյունաբերության, նավաշինության, տեքստիլ արդյունաբերության զարգացումը։ Զբոսաշրջությունից ստացվող եկամուտը նույնպես բավականին բարձր է։ 1960-1974 թվականներին Իսպանիայի տնտեսական ցուցանիշները աճեցին տարեկան միջինում 6,6 %, ինչը ավելի բարձր էր, քան աշխարհի մյուս երկրներինը (բացառությամբ Ճապոնիայի տնտեսությունից)։ Կարևորագույն դեր կատարեց Իսպանիայի ներկայացումը որպես առողջարանային կենտրոն։

1973 թվականի էներգետիկ ճգնաժամը հարվածեց Իսպանիային այլ երկրներից կախվածություն ունենալու հետևանքով։ Տնտեսական հարվածը առավել ուժեց էր 1975 թվականին, երբ երկրում գործազրկությունը հասավ մինչև 21 %։ 1959-1974 թվականներին ավելի քան 3 միլիոն իսպանացիներ լքեցին երկիրը, որպեսզի այլ երկրներում աշխատանք գտնեն և աշխատավարձը ուղարկեն հայրենիք։ 1970-ականների վերջերին սկսվեց տնտեսական անկման ժամանակաշրջան նավթի գնի աճի և ներմուծման ավելացման պայմաններում և ժողովրդավարության հաստատման ու սահմանների բացման հետևանքով։

1980-ական թվականներ

1980-ական թվականներին Իսպանիայում կրկին սկսվեց տնտեսական աճ։ Չնայած աճի ցուցանիշները գտնվում էին 1960-ականների մակարդակից ցածր՝ այնուամենայնիվ դրանք մնում էին Արևմտյան Եվրոպայում ամենաբարձրը։ Սակայն այդ դեպքում տնտեսության աճը ուղեցկվում էր գնաճով և գործազրկության բարձր մակարդակով (աշխատունակ բնակչության մինչև 22 %-ը)։

Այն ժամանակից, երբ 1986 թվականի հունվարի 1-ին Իսպանիան դարձավ Եվրոպական Միության լիիրավ անդամ, երկրի տնտեսական քաղաքականությունը վերափոխվում է՝ կապված անդրազգային կազմակերպության պահանջների հետ։ Տնտեսության վերակազմավորման անհրաժեշտությունը հանգեցրեց մի քանի ճյուղերի անհետացմանը, ինչպիսին է օրինակ սև մետալուրգիան[20]։ Միևնույն ժամանակ 150 միլիարդ եվրոյի սուբսիդավորումը հանգեցրեց ենթակառուցվածքների զարգացման բուռն աճի (ինչը հանգեցրեց օրինակ զբոսաշրջության զարգացմանը)։ Կառուցվեցին ճանապարհներ, շուրջ 2500 կմ երկարության արագընթաց երկաթուղային գիծ, օդանավակայանները հագեցվեցին ժամանակակից պահանջներով։ Փոքր և միջին ձեռնարկությունները աճ գրանցեցին։

1990-ական թվականներ

1990-ական թվականներին՝ շինարարական վերելքի ժամանակ, բազմաթիվ մարդիկ շինարարական հրապարակներում աշխատում էին որպես բանվորական ուժ (չավարտելով նույնիսկ կրթություն ստանալը), քանի որ առկա էին լավ վարձատվող աշխատատեղեր։ Սակայն հետագայում այդ մարդիկ համալրեցին գործազուրկների հսկայական բանակը։ Առաջացած շինարարական վերելքը հանգեցրեց անշարժ գույքի «փուչիկի» մեծացման, հետագայում նաև՝ 1993 թվականին, տնտեսական ճգնաժամի։

Այդ տարիներին Իսպանիան դուրս եկավ Եվրոպական Միության առաջատար դիրքեր (չնայած մինչև օրս գյուղատնտեսության ոլորտի և հասարակական հիմնադրամների աջակցության համար ստանում է սուբսիդիաներ)։

2000-ական թվականներ (նաև՝ Իսպանիայի ֆինանսա-տնտեսական ճգնաժամ (2008-2015))

Պետության կողմից եկամուտներին գերազանցող երկարամյա ծախսերի իրականացումը արդյունքում 2000-ական թվականների վերջերին հանգեցրեց պետական բյուջեի պակասորդի համախառն ներքին արդյունքի ավելի քան 11 % չափաբաժնով (այն երեգ անգամ մեծ է, քան Եվրոպական Միության օրենքներով է թույլատրվում, բայց երեգ անգամ փոքր է, քան Իռլանդիայում)։ Երկրի արտաքին առևտրի պակասորդը կազմում է տնտեսության ընդհանուր ծավալի 5 %-ը։ Կառավարության կողմից իրականացվող տնտեսմանն ուղղված գործողությունները, մասնավորապես, պետական ապարատի որոշակի կրճատումը (2013 թվականի դրությամբ 22 միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 6 միլիոն պետական աշխատող) ակնհայտ է, որ բավարար չէ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար[21]։

Ճգնաժամը չսահմանափակվեց միայն ֆինանսական ոլորտով։ Անշարժ գույքի գները նվազեցին, ինչն իր հերթին հանգեցրեց գործազրկության ավելացմանը։ Martinsa-Fadesa շինարարական ընկերությունը հայտարարեց իր սնանկության մասին, քանի որ նրան չէր հաջողվում վերաֆինանսավորել 5,1 միլիարդ եվրոյի պարտքը։ Երկրորդ եռամսյակում Իսպանիայում բնակարանների գները նվազեցին 20 %[22]։ Կաստիլիա-Լա Մանչա շրջանում դեռևս չեն վաճառվել մոտավորապես բոլոր շինությունների 69 %, որոնք կառուցվել էին վերջին երեք տարիներին։ Deutsche Bank-ը կանխատեսում էր 2011 թվականին Իսպանիայում անշարժ գույքի գների 35 տոկոս անկում։ Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն մեղադրեց Եվրոպական կենտրոնական բանկին տոկոսների բարձրացման հետ կապված դժվարին իրավիճակի խորացման համար։

Միևնույն ժամանակ տնտեսական զարգացման վրա դրականորեն անդրադարձավ «մերձեցում» ծրագրի վերաթողարկումը, որը առաջարկվել էր Իսպանիայի կառավարության կողմից որպես 2004-2008 թվականների պլան։ Ծրագիրը նախատեսում էր ամբողջ տնտեսական շրջափուլի ընթացքում պետական բյուջեի կայություն պրոֆիցիտի (բյուջեի ավելցուկ) ոչ բարձր մակարդակում 2005 թվականի համախառն ներքին արդյունքի 0,1 %-ից մինչև 2008 թվականի համախառն ներքին արդյունքի 0,4 %։ Սակայն, դրանից անմիջապես հետո՝ 2008 թվականից սկսած, Իսպանիայի տնտեսությունը խոցվեց դաժան ճգնաժամը, որը կապված էր անշարժ գույքի շուկայի օճառային պղպջակի պայթյունի, ինչպես նաև բնակչության վերավարկավերման հետ։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին երկրի համախառն ներքին արդյունքը ընդհանուր առմամբ կրճատվել է 9 %-ով (2015 թվականի վերջում այն դեռևս ավելի ցածր էր, քան 2007 թվականի մինչճգնաժամային շրջանում)[23]։

2010-ական թվականներ

Իսպանական տնտեսությունում ռեցեսիան շարունակվեց 1.5 տարի և ավարտվեց 2013 թվականի աշնանը։ 2012 թվականին Իսպանիան ստիպված էր դիմել Եվրոպական Միությանը իր մի շարք բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու համար, որպեսզի կանխի երկրում բանկային ճգնաժամը։ Եվս 1.5 տարի անց Իսպանիան ցուցադրեց Եվրոպական Միությունում տնտեսության աճի ամենաբարձր մակարդակներից[24]։

Իսպանիան հանդիսանում է այն քիչ թվով զարգացած երկրներից, որոնց հաջողվել է վերջին տարիներին ընդլայնել իրենց արտահանումը՝ իրականացնելով դիվերսիֆիկացիա (նվաճելով նոր շուկաներ Ասիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեծացնելով նաև մատակարարումը Եվրոպայում)[25]։ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստիան Լագարդը գովաբանեց Իսպանիային՝ հայտարարելով, որ «այն եվրոտարածքի միակ երկիրն է, որի տնտեսությունը աճում է իրականացված բարեփոխումների շնորհիվ»։

Ռուսաստանի կողմից Եվրոպական երկրների սահմանած տնտեսական պատժամիջոցներին ի պատասխան 2014 թվականին սահմանված ներմուծման արգելքըառաջին հերթին հարվածեց Լեհաստանին, Լիտվային, Նիդերլանդներին, Գերմանիային և Իսպանիային[26]։ Իսպանական El Pais պարբերականը կանխատեսել է, որ Իսպանիան կհայտնվի ռուսական ներմուծման արգելքից տուժած երկրների 5-րդ հորիզոնականում։ Հատկապես կտուժի բանջարեղենի և մրգերի արտահանումը (Իսպանիայի սննդամթերքի արտահանման 68 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը); Վնասի ընդհանուր չափը գնահատվել է ընդամենը 1,2 միլիարդ եվրո ընդհանուր արտահանման 234 միլիարդ եվրոյից (2013 թվականի դրությամբ), այսինքն՝ 0,14 %: Հատուկ ընդգծվում է, որ 2013 թվականի ապրիլից Ռուսաստանը 2013 թվականից ի վեր արդեն երրորդ անգամ արգելում է Իսպանիայից խոզի մսի ներկրումը։ Կատալոնիայի գյուղատնտեսության նախարար Ժոզեփ Մարիա Պելեգրին հայտարարել էր, որ ռուսական արգելքը «խորտակել է շուկան, որն արդեն տառապում էր գնային լուրջ ճգնաժամից»։ Կատալոնիան կարող էր Ռուսաստան արտահանել իր մրգերի 40-ից 50 տոկոսը[27]։ 2015 թվականի փետրվարին Իսպանիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ տնտեսական պատժամիջոցները մեծ վնասներ են հասցրել բոլորին և որ Եվրոպական Միությունը արտահանումից կորցրել է 21 միլիարդ եվրո[28]։

Պանամական փաստաթղթերը 2016 թվականի ապրիլին Իսպանիայի Արդյունաբերության նախարարի հրաժարականի պատճառ դարձան։

Գյուղատնտեսություն խմբագրել

Իսպանիայի տնտեսության մեջ առանձնահատուկ դեր ունի գյուղատնտեսությունը (ավանդաբար Իսպանիան համարվում է գյուղատնտեսական երկիր և բացի այդ հանդիսանում է Արևմտյան Եվրոպայի գյուղատնտեսական արտադրանք արտադրող առաջատար երկրներից)։ Իսպանական գյուղատնտեսությունը ապահովում է երկրի աշխատունակ բնակչության 2,3 %-ը[29]։ Հողատերերի ոչ մեծ խումբ տնօրինում է բավականին ընդարձակ հողատարածքներ երկրի հարավում։

Իսպանիան հանդիսանում է աշխարհում երրորդը գինու արտադրության ոլորտում, չորրորդը ցիտրուսային մրգերի արտադրության ոլորտում, ինչպես նաև ապահովում է ձիթապտղի և ձիթապտղի յուղի համաշխարհային արտադրության ¼-ը։

Իսպանիայի գյուղատնտեսության առաջատար ճյուղը համարվում է բուսաբուծությունը, որը տալիս է արտադրանքի արժեքի ավելի քան 1/2-ը։ Գյուղատնտեսները աճեցնում են ցորեն (որը կազմում է ընդհանուր ցանքատարածությունների 20 %-ը), գարի, եգիպտացորեն (աճեցվում է հիմնականում երկրի կենտրոնական և հարավային շրջաններում), բրինձ (աճեցվում է Միջերկրծովյան ափամերձ տարածքներում, Իսպանիայում բրնձի բերքատվությունը աշխարհում ամենաբարձրներից մեկն է), կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, լոբազգիներ։

Խաղողագործությամբ զբաղվում են հիմնականում Միջերկրծովյան ափամերձ տարածքներում և Կաստիլիա-Լա Մանչա, Էստրեմադուրա շրջաններում։

Իսպանիայում զարգացած է նաև բուսաբուծությունը։ Բանջարեղենների ցանքատարածությունները զբաղեցնում են մշակովի ցանքատարածությունների շուրջ 60 %-ը։ Աճեցվում է լոլիկ, սոխ, տաքդեղ, սմբուկ և այլն։ Բանջարաբուծությամբ զբաղվող խոշոր ջերմոցներ կան Ալմերիա շրջանում[30][31], որոնց զբաղեցրած ընդհանուր տարածքը կազմում է 400000 քառակուսի կիլոմետր։

Իսպանիայում ակտիվորեն աճեցնում են ձիթենի (երկիրը հանդիսանում է ոլորտի առաջատարն աշխարհում), ցիտրուսայիններ և ծխախոտ։ Երկրի ծայր հարավում աճեցնում են նուշ (ոլորտում Արևմտյան Եվրոպայում զբաղեցնում է առաջատար դիրք), խուրմա, շաքարի ճակնդեղ (Եվրոպայի տարածքում աճում են միայն Իսպանիայում), թուզ, նուռ, բամբակենի։

Իսպանիայում զարգացած է անասնաբուծությունը։ Այծերին և ոչխարներին աճեցնում են չորային շրջաններում, իսկ խոշոր եղջերավոր կենդանիները՝ երկրի հյուսիսում։

Չնայած որ գյուղատնտեսությունը կարևոր դեր ունի իսպանական տնտեսության մեջ՝ այնուամենայնիվ վերջին 100 տարվա վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ դերակատարությունը աստիճանաբար նվազում է[32]։

Տարի Համախառն ներքին արդյունքի % Աշխատուժի %
1901 46,4 66,7
1930 34,6 47,3
1940 31,9 51,9
1950 26,5 48,9
1960 22,6 41,7
1975 9,7 23,4
1980 7,2 19,8
1985 6,4 18,1
1990 4,5 11,2
1995 3,5 9,8

Իսպանական տնտեսության յուրահատուկ ճյուղ է խցանե հյուսվածքի պատրաստումն ու արտահանումը։

Ձկնաբուծություն խմբագրել

Իսպանիան մտնում է աշխարհի երկրների տասնյակում ձկնորսության, ծովամթերքի (1996 թվականի տվյալներով տարեկան 1,1 միլիոն տոն) որսի և վերամշակման ոլորտում։ Հանդիսանում է թարմ ձկան և ձկնային պահածոների խոշորագույն արտահանող։ Յուրաքանչյուր տարի որսված ձկան 20-25 %-ը պահածոյացման նպատակով վերամշակվում է։ Իսպանիային է պատկանում Եվրոպայի ամենախոշոր ձկնորսական նավատորմը։

Ձկնորսության հիմնական մասն իրականացվում է Կանտաբրիայի, Բասկերի Երկրի և Գալիսիայի ափամերձ ջրերում։ Ամենից շատ որսվում է սարդինա, սկումբրիա, անձրուկ, ձողաձուկ և այլն։

Արդյունաբերություն խմբագրել

Հանքաարդյունաբերություն խմբագրել

Իսպանիայի արդյունաբերության հնագույն ճյուղը հանդիսանում է հանքարդյունաբերությունը։ Երկիրը հարուստ է օգտակար հանածոներով Հանդիսանում է համաշխարհային առաջատարը սնդիկի (տարեկան շուրջ 1,5 հազար տոննա, գլխավոր կենտրոնն է Ալմադենը) և պիրիտի (տարեկան շուրջ 3 հազար տոննա, հիմնական կենտրոնն է Ուելվան) արդյունահանման ոլորտում։

Մետաղ պարունակող հումքի արդյունահանման ոլորտում Իսպանիան աշխարհում զբաղեցնում է 9-րդ և Եվրոպական Միության երկրների շարքում 1-ին հորիզոնականը։ Եվրոպայում աչքի է ընկնում բազմամետաղային հանքաքարի, ուրանի, արծաթի արդյունահանմամբ։ Կորզում են երկաթ (1996 թվականի դրությամբ տարեկան 1,4 մլիոն տոննա, հիմնականում Բասքեյում, Սանտանդերում, Լուգոյում, Օվիեդոյում, Գրանադայում, Մուրսիայում), կապար, ցինկ, վոլֆրամ, պղինձ, տիտան, ոսկի, ինչպես նաև կալիումի աղ և այլն։

Մեքենաշինություն խմբագրել

 
Տալգո AVE արագընթաց գնացք
 
CASA-EADS 295 AEW մարտավարական ինքնաթիռ

Իսպանական արդյունաբերության կարևորագույն ճյուղերից է մեքենաշինությունը, որի մեջ են մտնում նավաշինությունը, ավտոմոբիլաշինությունը, ավիաարդյունաբերությունը, տրանսպորտային միջոցներ, էլեկտրատեխնիկա և այլն։

Իսպանիայում ավանդաբար բավականին զարգացած է նավաշինությունը։ Նավաշինական հին կենտրոններ տեղակայված են երկրի հյուսիսում, մասնավորապես՝ Բիլբաոյում, Խիխոնում, Սանտանդերում։ Նոր կենտրոնները տեղակայված են երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ֆեռոլում, Վիգոյում, արևելքում՝ Նոր Կարթագենում, Վալենսիայում, Բարսելոնայում և հարավում՝ Սևիլյայում, Կադիսում։

Իսպանիայում ակտիվ է ավտոմոբիլաշինությունը։ Երկրում արտադրվում են մի շարք ֆիրմաների ավտոմոբիլներ, այդ թվում՝ Volkswagen կոնցերնի SEAT ավտոմոբիլներ։ 1996 թվականին արտադրվել է SEAT-ի 2,2 միլիոն օրինակ։ Արտադրական կենտրոններն են Բարսելոնան, Մադրիդը, Վալյադոլիդը, Վիտորիան, Պամպլոնան, Վիգոն։

Ավիացիոն արդյունաբերության ոլորտում Իսպանիան հանդիսանում է եվրոպական նոր ռազմա-տրանսպորտային Airbus A400M ինքնաթիռի վերջնական հավաքում, որը տեղի է ունենում CASA (EADS) ավիաընկերության՝ Սևիլյայի մոտ գտնվող Սան Պաբլո քաղաքում տեղակայված գործարանում։ Ինքնաթիռի մասերը արտադրվում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում։

Իսպանիայում արտադրվում են նաև արագընթաց երկաթուղային գնացքներ՝ Talgo 250 և այլն։

Երկրում զարգացած է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը։ Մասնավորապես արտադրվում է քիմական, թեթև, սննդային և շինարարական սարքավորումներ և տեխնիկա։

Թեթև արդյունաբերություն խմբագրել

Իսպանական թեթև արդյունաբերության ոլորտում առավել կարևորություն ունեն տեքստիլ և կաշվե կոշիկի արդյունաբերությունը։ Թեթև արդյունաբերության ոլորտում Իսպանիային բաժին է ընկնում կոշիկի համաշխարհային արտահանման 4 %-ը։

Սննդի արդյունաբերություն խմբագրել

Իսպանիայի սննդի արդյունաբերության ոլորտում հատկապես առանձնանում է գինեգործությունը (խաղողի գինիների արտադրության ոլորտում Եվրոպայում Իսպանիան զիջում է միայն Ֆրանսիային և Իտալիային), բուսական յուղի արտադրությունը (1996 թվականի դրությամբ 1,7 միլիոն տոննա)։ Իսպանիան հանդիսանում է համաշխարհային առաջատար ձիթապտղի յուղի (տարեկան մոտավորապես 0,5 միլիոն տոննա), միրգ-բանջարեղենի և ձկնային պահածոների արտադրության ոլորտներում։

Վառելիքա-էներգետիկ համալիր խմբագրել

 
Հողմաէլեկտրակայան Տեներիֆե կղզում

Վառելիքա-էներգետիկ համալիրի ոլորտում Իսպանիայի խնդիրն այն է, որ ունենալով Եվրոպայում աճի ամենաբարձր մակարդակը, չի կարողանում ամբողջապես ապահովել իր էներգետիկ ինքնաբավությունը և գտնվում է արտասահմանյան ներկրողներից կախվածության մեջ[33]։ 2004 թվականին երկիրը ներկրել է իրեն անհրաժեշտ էներգակիրների 78,9 %-ը։

2013 թվականի դրությամբ երկրում առաջնային էներգառեսուրսների օգտագործումը կազմել է 133,7 միլիոն տոննա նավթային համարժեքով, որից 44,4 %-ը բաժին է ընկել նավթին, 19,5 %-ը՝ բնական գազին, 9,6 %-ը միջուկային էներգետիկային, 7,7 %-ը՝ ածխին, 6,2 %-ը՝ հիդրոէներգետիկային, 12,6 %-ը՝ այլ տեսակի վերականգնվող աղբյուրներին[34]։

Գործնականում Իսպանիան իրեն անհրաժեշտ ամբողջ գազը (99 %) ներկրում է։ Այդ հումքի կարիքները բավարարվում են խողովակաշարերով ներկրվող բնական գազով (մատակարողներն են Ալժիրն ու Նորվեգիան), ինչպես նաև սեղմված բնական գազով, որը ներկրվում է Ալժիրից, Կատարից, Նիգերիայից և Եգիպտոսից։ Իսպանիան մտնում է աշխարհում սեղմված բնական գազի խոշոր ներկրողների տասնյակում՝ զիջելով միայն Ճապոնիային և Հարավային Կորեային (2010 թվականի տվյալներով՝ 27,5 միլիարդ կուբամետր)։ Իսպանիայում տեղակայված են սեղմված բնական գազի վեց կայան, որոնցից չորսը՝ ատլանտիկական ափամերձ տարածքում, երկուսը՝ միջերկրածովյան ափամերձ տարածքում[35]։

Իսպանիայում նավթի օգտագործումը 2009 թվականի տվյալներով կազմել է 63,673 միլիոն տոննա։ Գրեթե ամբողջ նավթը ներկրվել է արտասահմանից[36]։

Իսպանիան ունի իր նավթայն պաշարները, որոնց հետ կապված աշխատանքները սկսվել են 1964 թվականին։ 2005 թվականի հունվարին ապացուցված նավթի պաշարները կազմել են 21,6 միլիոն տոննա։ 1990 թվականին նավթի արդյունահանումը կազմել է 1,4 միլիոն տոննա, իսկ 2004 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 255 հազար տոննա[37]։ Երկրում շահագործվում են նավթային յոթ հանք (Alga, Ayoluengo, Barracuda, Boqueron, Casablanca, Chipiron, Rodaballo), որոնցից ամենախոշորը Casablanca-ն է, որը գտնվում է Իսպանիայի հյուսիս-արևելյան ափին՝ կատալոնական Տառագոնա քաղաքի մոտ[38]։ 2010 թվականին նավթային պաշարներ են հայտնաբերվել Կանարյան կղզեխմբի շրջանում։ Նոր հանքավայրը գտնվում է Իսպանիայի և Մարոկկոյի ատլանտյան ջրերում[39]։

Վերջին տարիներին իսպանական կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այլընտրանքային էներգիայի աղբյուրներին և հիդրոէներգետիկային։ Այն մտնում է այլընտրանքային էներգիայի ոլորտում ներդրող երկրների հնգյակում[40]։

Զարգացման ցանկացած փուլում Իսպանիայի տնտեսության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկիրն ունի բնական հանածոների ապահովվածության ցածր մակարդակ։ Սակայն, մետաղական հումքի արդյունահանման տեսակետից Իսպանիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը Եվրոպայում։ Ակտիվորեն շահագործվում են երկաթի հանքաքարի, պիրիտի, պղնձի, անագի, վոլֆրամի, սնդիկի, արծաթի, ոսկու, ուրանի, քվարցի, ածխի հանքավայրերը։

Ծառայությունների ոլորտ խմբագրել

Բանկային ոլորտ խմբագրել

Իսպանիայի բանկային համակարգը հանդիսանում է Եվրոպայի ամենակայուններից։ Վերջինիս տարբերակիչ առանձնահատկություններից կարելի է ընդգծել հետևյալը՝ բանկային կապիտալի չափազանց մեծ կենտրոնացում ոչ մեծ քանակի վարկային կազմակերպություններին զուգահեռ (395), արժույթի պաշարների բարձր մակարդակը (13,9 միլիարդ եվրո), մասնավոր բանկերի մասնաճյուղերի և պետական խնայողական դրամարկղերի ճյուղավորված ցանցի առկայություն։ Գերակա դեր են կատարում 100 տոկոսանոց իսպանական կապիտալով ազգային բանկերը։ Աշխատանքային ակտիվներով առաջատարն է «Բանկո Ստանդարտ Սենտրան Իսպանո» ֆինանսական խումբը, որըձևավորվել է 1999 թվականին երկու խոշոր բանկերի միաձուլումից։

 
 

Իսպանիայի դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ որոշելու հարցում էական ազդեցություն է ունենում ազգային վարկային-ֆինանսական ինստիտուտների միջազգայնացումը։ Իսպանիայի բանկային համակարգի ակտիվների շուրջ մեկ չորրորդը գտնվում են արտասահմանում, ընդ որում, վերջինի կեսը բաժին է ընկնում Լատինական Ամերիկային, իսկ մյուս կեսը՝ եվրոպական երկրներին։ Իսպանական հիմնական երկու բանկային խմբերը՝ «Santander»-ը և «BBVA»-ն, դասվում են աշխարհի խոշորագույն բանկերի շարքին։ Վերջինների հզորության ապացույց կարելի է նշել 2004 թվականին «Santander» խմբի կողմից 13 մլիարդ եվրոյով «Abbey National Bank»-ի գնման հանգամանքը։ Վերջինին էր պատկանում Մեծ Բրիտանիայի բանկային շուկայի 11 %-ը[41]։ Ներկա դրությամբ Իսպանիայի բանկերին անհրաժեշտ է շուրջ 59,3 միլիարդ եվրոյի վերակապիտալիզացիա, ինչի մասին ապացուցում են ֆինանսական սթրես փորձարկումների արդյունքները, որոնք տեղադրված են իսպանական կենտրոնական բանկի կայքում[42]։

2008-2013 թվականների Իսպանիայի ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց այն բանի, որ դրա դեմ պայքարում իշխանությունները ստիպված էին դիմեր հասարակության համար ոչ հեղինակավոր գործողությունների՝ աշխատավարձերի նվազեցում և սոցիալական ոլորտում տարաբնույթ վճարումներ, հարկերի բարձրացում և աշխատանքի շուկայի սանացիա։ Բացի այդ, ճգնաժամը հանգեցրեց անջատողականության պայթյունի, և տնտեսական ճգնաժամը սկսեց աստիճանաբար վերածվել քաղաքականի։ Մի կողմից, շրջաններն իրենց թույլ բանկերով կարիք ունեն կառավարության օգնությանը, մյուս կողմից՝ որոշ տարածքներ, մասնավորապես, Կատալոնիան կարծում է, որ առանց Մադրիդի ղեկավարման ու ուղղորդող ձեռքի իրենց կզգային առավել լավ[43]։

2010 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից Պորտուգալիան ստացավ 78 միլիարդ եվրո։ 2012 թվականին Իսպանիան ստիպված էր իր մի շարք բանկերի համար ֆինանսական օգնություն ստանալու նպատակով դիմել Եվրոպական կենտրոնական բանկին, որպեսզի կանխի երկրում բանկային ճգնաժամը։ Իսպանիայի ֆինանսական օգնության դիմումն իրենից ներկայացնում էր 100 միլիարդ եվրոյի օգնություն, բայց իրականում անհրաժեշտ էր այդ գումարի կեսը։ 2013 թվականի նոյեմբերին Եվրոպական Միության ֆինանսների նախարարները որոշում կայացրեցին արտաքին օգնության ծրագրի վաղաժամ դադարեցման մասին[24]։ Բացի այդ, Մադրիդը ստացավ Եվրամիության վարկեր (չնայած կառավարությունը օգնության նպատակով պաշտոնապես չէր դիմել եվրոպական հիմնադրամին), ինչից հետո Իսպանիայի իշխանությունները սկսեցին իրականացնել բարեփոխումներ և որդեգրել կոշտ բյուջետային խնայողության քաղաքականություն[44]։

Իսպանիայի կառավարության կողմից երկրում ֆինանսա-տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերից մեկը դարձավ 2012 թվականի կեսերին իր նշանակությամբ երկրի չորրորդ բանկը համարվող «Բանկիայի» ազգայնացումը։ Այն ստեղծվել էր ընդամենը մի քանի տարի առաջ մի քանի ֆինանսա-վարկային կազմակերպությունների միաձուլմամբ, սակայն հետագայում պարզվեց, որ վերջինի ակտիվները «թունավոր են»։ Բնականոն գործունեության վերականգնման համար մասնագետների հաշվարկներով «Բանկիային» անհրաժեշտ էր 23 միլիարդ եվրո։ Պետությունը մշակել էր նախագիծ այս բանկի փրկության համար[13]։

Զբոսաշրջային ոլորտ խմբագրել

Իսպանիան հանդիսանում է համաշխարհային զբոսաշրջության խոշոր կենտրոններից։ Երկրի հիմնական զբոսաշրջային կենտրոններն են Մադրիդը և Բարսելոնան, ինչպես նաև Կոստա Բրավա, Կոստա Դաուրադա, Կոստա Բլանկա, Կոստա դել Սոլ առողջարանային շրջանները, Կանարյան կղզիները և այլն։

1997 թվականին Իսպանիա են հաճախել շուրջ 62 միլիոն մարդ։ 2004 թվականի տվյալներով Իսպանիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 53,6 միլիոն (աշխարհում 2-րդ հորիզոնականը), որոնց մեծ մասը՝ շուրջ 65 %-ը եղել են Եվրոպական Միության անդամ երկրներից։ 2010 թվականին Իսպանիա է այցելել շուրջ 65 միլիոն մարդ։

Զբոսաշրջության ոլորտի եկամուտը 2004 թվականի տվյալներով կազմել է մոտավորապես 35 միլիարդ եվրո։ Այս ոլորտում երկրում աշխատում են 1,3 միլիոն մարդ։

Արտաքին տնտեսական կապեր խմբագրել

 
Արտահանվող արտադրանքի գրաֆիկական պատկեր
 
2010-2015 թվականի հուլիսն ընդգրկող ժամանակահատվածի ներկրումները ԱՄՆ դոլարով

2014 թվականի տվյալներով 150000 արտահանող ձեռնարկություններ ապահովում են արտահանման ընդհանուր համախառն ներքին արդյունքի շուրջ 35 %-ը։ 2004 թվականին իսպանական արտահանումը կազմել է ավելի քան 135 միլիարդ եվրո, իսկ ներկրումը՝ մոտ ավորապես 190 միլիարդ եվրո։

2010-ական թվականների տվյալներով արտահանման ծառայություններից առանձնանում է բնակարանային ֆոնդի և ենթակառուցվածքների շինարարությունը, ինչպես նաև զբոսաշրջությունը։ Արտաքին առևտրի ոլորտում Իսպանիայի հիմնական գործընկերներն են Եվրոպական Միության երկրները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Լատինական Ամերիկան։ Խոսե Լուիս Սապատերոյի գլխավորությամբ Սոցիալիստական աշխատավորական կուսակցության կազմած կառավարությունը մեծ ուշադրություն դարձրեց Մերկոսուրի (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա) հետ կապերի խորացմանը։ Արդյունքում Իսպանիան դարձավ միջնորդ այդ կազմակերպության և Եվրոպական Միության միջև։ 2003 թվականից սկսած Մերկոսուրից եվրոպական ներկրումը աճեց մինչև 21,8 % և 2005 թվականի արդյունքներով գերազանցեց 30 միլիարդ եվրոն։

Իսպանիայի գլխավոր տնտեսական գործընկերը հանդիսանում են Եվրոպական Միության երկրները, հատկապես՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը։ Իսպանական կապիտալն իր հերթին գործում է եվրոպական տարածքում անդրազգային ընկերությունների միջոցով։ Այդպիսի կազմակերպություններից են «Էնդեսան», «Տելեֆոնիկան» և այլն։ «Էնդեսան» Հարավային Եվրոպայի բոլոր երկրներում տնօրինում է էլեկտրաէներգիայի արտադրման և բաշխման հզորություններ։ Վերջինի ներկայությունը հատկապես նկատելի է Իտալիայում (շուկայի 7 %-ը) և Ֆրանսիայում (շուկայի 15 %-ը)։ «Տելեֆոնիկան» տնօրինում է երրորդ սերնդի բջջային կապի արտոնագրի Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում և Ավստրիայում։

Աշխարհագրական դիրքի շնորհիվ հատկապես հաջող է ընթանում պորտուգալական շուկայի նվաճումը։ Պրիենյան այդ երկու երկրների երկաթուղային, էներգետիկ և բանկային համակարգերը սերտ են համագործակցում և ընթանում միաձուլման ուղիով։ Իսպանական «Grupo Santander»-ը հանդիսանում է Պորտուգալիայի մեծությամբ երրորդ բանկային գործարքներ իրականացնող ընկերությունը՝ վերահսկելով վարկային շուկայի 10 %-ը։ Իսպանական կապիտալը առկա է նաև տեքստիլ և սննդային արդյունաբերությունում, անշարժ գույքի գործարքներում, մանրածախ առևտրում («Կորտե Ինգլես», «Ինդիտեքս» խոշոր ցանցեր) և այլն։ Հաճախ արտասահմանում արտադրություն են իրականացնում փոքր, երբեմն ընտանեկան ընկերությունները։ Այդպիսիններից է օրինակ ավտոմոբիլային պահեստամասեր արտադրող «Ֆիկոսան», որի 70 % արտադրանքը թողարկվում է չորս մայրցամաքներում սփռված արտադրամասերում, օծանելիք արտադրող «Անտոնիո Պուգին» ընկերությունը, որը ձեռք է բերել ֆրանսիական «Նինա Ռիչի» ընկերությունը, «Մոնդրագոն» կորպորացիոն համալիրն իր դուստր և համատեղ ձեռնարկություններով, որոնք գտնվում են Ֆրանսիայում, Եգիպտոսում և Մարոկկոյում, Չինաստանում ակնոցների շրջանակներ արտդարող «Ինդո» ընկերությունը և այլն[45]։

Աշխատանքի շուկա խմբագրել

 
Իսպանիայում 2000-ից 2018 թվականներին տեղի ունեցած փոփոխությունների ակտիվության մակարդակը (16+ բնակչության տվյալներով)

Բազմաթիվ եվրոպական փորձագետներ հայտնում էին, որ Իսպանիայի աշխատանքի շուկայի «գերկատարման» մասին (Պորտուգալիայի նմանությամբ), ինչը վանում է ոչ միայն օտարերկրյա ներդրողներին, այլ նաև սեփական ձեռնարկություններին։ Հենց այս է անշարժ գույքի փլուզումից հետո ցածր տնտեսական աճի պատճառը։ Այնուամենայնիվ, 2010 թվականին Իսպանիայի կառավարությանը հաջողվեց խորհրդարանի միջոցով աշխատանքի շուկայում ներդնել աշխատանքային օրենսդրության բարեփոխումների ծրագիր։ Այն ենթադրում էր աշխատանքից ազատ արձակման հեշտացված համակարգ, որն իրենից ենթադրում է ընկերության և ձեռնարկությունների աշխատանքից հեռացվող աշխատակիցների փոխհատուցման գրեթե մեկ երրորդով կրճատում, այս կամ այն որակավորում ունեցող աշխատակիցների աշխատավարձն այլևս չի սահմանվում վերևից անկախ ոլորտից, ադիմինստրատորներին թույլատրվում է աշխատողների աշխատանքային պայմանները փոխել ըստ ձեռնարկատիրական անհրաժեշտության։ Իսպանիայի կառավարության՝ պետական ծախսերի կրճատմանն ուղղված բոլոր փորձերը բախվում էին արհմիությունների համընդհանուր գործադուլների 2010 թվականի սեպտեմբերին[21]։

2015 թվականից Իսպանիայում սկսել են ներդնել հարկային բարեփոխումների ծրագիր, որն իրենից ենթադրում է, մասնավորապես, ձեռնարկությունների եկամտահարկի իջեցում 30-ից մինչև 25 % (այսինքն՝ մինչև միջին եվրոպական միջին ցուցանիշի՝ 23 %), ինչպես նաևֆիզիկական անձանց համար եկամտահարկի նվազում մինչև 12,5 %։

Գործազրկություն խմբագրել

Աշխատանքային ռեսուրսների ոչ ամբողջական օգտագործումը հանդիսանում է բնակչության զբաղվածության ավանդական ցածր տոկոսի պատճառ և, որպես հետևանք, պաշտոնական գործազրկության բարձր մակարդակ, ինչը նույնիսկ տնտեսության բուռն աճի ժամանակ չի իջնում 8-ից 10 %-ից ցածր։

1973 թվականի էներգետիկ ճգնաժամը շատ ուժեղ հարվածեց Իսպանիային, քանի որ վերջինը կախվածության մեջ էր այլ երկրներից։ 1975 թվականին գործազրկությունը աճեց մինչև 21 %։ 1980-ական թվականներին Իսպանիայում կրկին սկսվեց տնտեսական վերելք։ Սակայն այս դեպքում այն ուղեկցվել է աշխատունակ բնակչության 22 % գործազրկությմբ։

2006-2007 թվականներին գործազրկության մակարդակը, չնայած զբաղվածության աճի բարձր մակարդակի, չնչին նվազել է գրանցել և կազմել 8,1 % (այս ցուցանիշով եվրոպական երկրներում երկրորդն է՝ զիջելով միայն Սլովակիային)։ 2008 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը աճել է մինչև 9,6 %-ի։ Գրանցված գործազուրկների թվաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Իսպանացի գործազուրկների մոտ 60 %-ը կանայք են, 13 %-ը՝ քաղաքացիներ, որոնց տարիքը ցածր է 25-ից։ 2009թվականի առաջին եռամսյակում գործազրկությունը կազմել է 16,5 %, իսկ գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմել է ավելի քան 3,3 միլիոն մարդ։ 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 27 %, իսկ 2014 թվականին՝ 25 %:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Main results, National Statistics Institute.(անգլ.)
  2. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  3. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  4. http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  6. Espagne (OCDE), 2005 թվական., 39 էջ(իսպ.):
  7. Chislett W. The Internalization of the Spanish Economy, 2002, стр. 112—117.(անգլ.)
  8. Программа получения ВНЖ (статус резидента) в Испании.(ռուս.)
  9. Number of Spanish Exporters Grows 12 % Արխիվացված 2013-10-19 Wayback Machine // Latin American Herald Tribune.(անգլ.)
  10. Опередив Германию и Францию(չաշխատող հղում) // РС/РСЕ, 15.08.2014.(ռուս.)
  11. https://www.rt.com/business/356353-spain-debt-record-high/
  12. «Экономика Испании: Инфляция». www.ereport.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.(ռուս.)
  13. 13,0 13,1 Почему Испания не спешит обратиться за помощью в ЕС // Радио «Свобода», 1.06.2012.(ռուս.)
  14. Темпы роста ВВП Испании на ereport.ru(ռուս.)
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.(ռուս.)
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.(ռուս.)
  17. «A good bet?», The Economist, Business, Madrid, 2009 թ․ ապրիլի 30, Վերցված է 2009 թ․ մայիսի 14-ին(անգլ.)
  18. «Spain's Iberdrola signs investment accord with Gulf group Taqa». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին.(անգլ.)
  19. Шубин, Александр Владленович Сталин и Испанская республика (1936-1939 гг.) // ИА REGNUM.(ռուս.)
  20. 30 лет Испании с Европейским Сообществом // РС/РСЕ, 28 апреля 2016 (аудио, с 45 мин.)(ռուս.)
  21. 21,0 21,1 Придется ли Европе спасать Португалию и Испанию // РС/РСЕ, 26.11.2010.(ռուս.)
  22. Spain drops reassuring gloss as crisis deepens — Telegraph. Արխիվացված 2008-08-09 Wayback Machine(անգլ.)
  23. Рост ВВП Испании в прошлом году оказался самым высоким с 2008 года // Агентство экономической информации ПРАЙМ.(ռուս.)
  24. 24,0 24,1 Один год «плохого банка» // РС/РСЕ, 6.12.2013.(ռուս.)
  25. Испания выздоравливает // РС/РСЕ, 12.11.2014.(ռուս.)
  26. считает убытки(չաշխատող հղում) // Эксперт-online, 13.08.2014.(ռուս.)
  27. Испания жалуется на российское продовольственное эмбарго // inopressa.ru(ռուս.)
  28. Испания оценила убытки ЕС от санкций против Москвы в 21 млрд евро Արխիվացված 2015-03-17 Wayback Machine // Русская служба RFI, 9.02.2015(ռուս.)
  29. Активность, занятость и безработица в сельском хозяйстве и рыболовстве.(իսպ.)
  30. Андалусия: Впечатляющие теплицы Альмерии и нищета африканских иммигрантов.(ռուս.)
  31. Грандиозные теплицы Альмерии.(ռուս.)
  32. Rayo Romero, Antonio; Guzmán Cuevas Joaquín; Santos Cumplido Francisco Javier. Curso de estructura económica española. Ediciones Pirámide. ISBN 84-368-1536-X.(իսպ.)
  33. Gutiérrez Jodra, Luis (2003). «España y la energía: un punto de vista académico». Rev.R.Acad.Cienc.Exact.Fís.Nat. (Esp) Vol. 100 No. 1: 83-103. Consultado el 21-12-2010.(իսպ.)
  34. http://www.histant.ru/sites/default/files/inafran/Rassohin_disser.pdf С. 173.(ռուս.)
  35. Максим Майорец, Константин Симонов Сжиженный газ — будущее мировой энергетики. — М.: Альпина Паблишер, 2013. — 360 с. — ISBN 978-5-9614-4403-2(ռուս.)
  36. «Estadísticas y Balances energéticos». Ministerio de Industria, Turismo y Comercio. 10-4-2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.(իսպ.)
  37. Tamames R., Rueda A., Estructura economica de España, Madrid, 2000, p. 304.(իսպ.)
  38. [1] // U.S. Energy Information Administration (EIA).(անգլ.)
  39. Испания: борьба за канарскую нефть // Радио «Свобода», 19.06.2012.(ռուս.)
  40. «EEUU aplaude el modelo español de impulso a las energías renovables». 2009. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.(իսպ.)
  41. Н. А. Школяр. Зарубежные инвестиции испанских банков // Банк. обозрение № 4, 2007.(ռուս.)
  42. Спасение испанских банков обойдется почти в 60 миллиардов евро.(ռուս.)
  43. Каждый за себя. Финансовый кризис в Испании привел к взрыву сепаратизма.(ռուս.)
  44. Почему Испания успешнее других стран PIGS преодолела экономический кризис // RT на русском, 15 июля 2017.(ռուս.)
  45. Chislett W. The Internalization of the Spanish Economy, 2002, стр. 143—147.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել