Անձրուկ, հարինգակերպերի կարգի ծովային մանր ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 15 սմ։ Մեջքի մասը գորշ կապտավուն է, կողքերը և փորը՝ սպիտակ, գլուխը՝ ոսկեգույն։ Հանդիպում է Հյուսիսային ծովից դեպի հարավ Եվրոպայի ափնրը ողողող ջրերում, Սև և Ազովի ծովերում։ Անձրևուկը սնվում է կենդանական և բուսական պլանկտոնով։ Ապրում է վտառներով։ Ձվադրման համար գաղթում է այլ վայրեր։ Ունի արդյունագործական նշանակություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 429)։
|