Նոր Կարթագեն
Նոր Կարթագեն կամ Կարտախենա, լատին․՝ Carthago Nova, իսպ.՝ Cartagena, Իսպաներեն արտասանություն՝ [kartaˈxena], արաբ․՝ Al-Qartājanna قرطاجنة, անտիկ ժամանակներում հիմնադրված քաղաք՝ ներկայիս Իսպանիայի թագավորության հարավարևելյան մասում, Մուրսիա ինքնավար նահանգում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նոր Կարթագեն | |||||
իսպ.՝ Cartagena[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Մուրսիա | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 227 թ. | ||||
Մակերես | 558,08 կմ² | ||||
ԲԾՄ | 10±1 մետր | ||||
Բնակչություն | ▲218 050 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 968 | ||||
Փոստային դասիչ | 30200–30299, 30200–30205, 30290, 30300 և 30310 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MU | ||||
Պաշտոնական կայք | cartagena.es | ||||
| |||||
Ընդհանուր տվյալներ Նոր Կարթագենի մասին
խմբագրելՆոր Կարթագենը բնակեցված է եղել ավելի քան երկու հազար տարի շարունակ, հիմնադրված լինելով մոտավորապես մ․թ․ա․ 227 թվականին[3]։
Նոր Կարթագեն, ներկայիս Կարտախենա քաղաքի հիմնադիրը եղել է կարթագենացի նշանավոր զորավար Հասդրուբալ Գեղեցիկը[4]։
Քաղաքը հիմնադրելիս Հասդրուբալն այն անվանել է Քարթ Հադաշտ կամ Qart Hadasht, այսինքն՝ տվել է նույն անունը, ինչ կրում էր իր հայրենի քաղաք Կարթագենը՝ Carthage։
Նոր Կարթագենն իր փառքի գագաթնակետին է հասել Հռոմեական կայսրության Իսպանիա նահանգի կազմում, երբ ինքը հայտնի էր Կարթագո Նովա կամ Carthago Nova (այսինքն Նոր Կարթագեն), ինչպես նաև՝ Կարթագո Սպարտարիա կամ Carthago Spartaria անուներով, և հանդիսանալով Իսպանիա նահանգի, ապա նրա մասը կազմող Կարթագենյան մարզ կամ Cartaginense վարչական միավորի կենտրոնը։
Ի դեպ, Նոր Կարթագենը կամ Կարտախենան կարևոր քաղաքներից մեկն էր վաղ միջնաֆարում և զարգացած, Իսպանիայի տարածքի մեծ մասի Օմայյան խալիֆայությյան կողմից նվաճված լինելու ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ Նոր Կարթագենի արաբական անվանումն էր Քարթայյանաթ ալ-Հալֆա կամ Qartayannat al-Halfa։
Քաղաքակրթությունների հերթագայությունը և իր ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգիստը, գումարվելով Նոր Կարթագենի տեղական հանքարդյունաբերության զարգացմանը ի վերջո նպաստել են մի եզակի մշակութային ժառանգության ստեղծմանը, այնպիսի նշանավոր նմուշներով, ինչպիսիք են, մասնավորապես․
- Նոր Կարթագենի հռոմեական թատրոնը՝ Roman Theatre, որը Պիրենեյան կամ Իբերիական թերակղզու խոշորագույն նման թատրոններից երկրորդն է, հաջորդելով Մերիդայի՝ Mérida, հռոմեական թատրոնին,
- բազմաթիվ փյունիկյան մշակույթի հուշարձաններ,
- Հռոմեական արվեստի հսկայաքանակ նմուշներ,
- Բյուզանդական ճարտարապետության փառահեղ նմուշներ,
- Մավրիտանական ճարտարապետության ավերակներ,
- Նոր արվեստի կամ Art Nouveau շինություններ, որոնք արդյունք են վաղ 20–րդ դարի բուրժուազիայի գործունեության։
Նոր Կարթագենը կամ Կարտախենան այժմ հայտնի է նաև որպես խոշորագույն շուրջերկրյա, շուրջեվրոկպական և այլ զբոսաշրջային նավագնացության ժամանման վայրերից մեկը[5] Միջերկրական ծովում, որը վերածվում է բարձրացող Իսպանիայի և Եվրոպայի մշակութային կիզակետերից մեկի։
Նոր Կարթագենը կամ Կարտախենան առաջինն է այն բազմաթիվ քաղաքների շարքում, որոնք դարերի ընթացքումանվանակոչվել են Կարթագեն, և այդ շարքում առավել հայտնիներից է Կարթագենա դե Ինդիասը կամ (Հնդկաստանի Կարթագենը) Կոլումբայում՝ Cartagena de Indias (Cartagena of the Indies)։
Նոր Կարթագենը որպես ռազմածովային նավահանգիստ
խմբագրելՆոր Կարթագենի ունեցած պատմական կշռի մեծ մասն այդ քաղաքը պարտական է իր պաշտպանված ռազմական նավահանգստին, որն արևմտյան Միջերկրականի ավազանում առավել կարևորագույններից մեկն է։ Նոր Կարթագենը կամ Կարտախենան իր հիմնադրման ժամանակներից ի վեր գրեթե երկու հազարամյակ հանդիսացել է Միջերկրական ծովի արևմտյան մասի կարևորագույն առևտրական և ռազմական նավահանգիստներից մեկը։
Նոր Կարթագենը կամ Կարտախենան արդի Իսպանիայի ռազմածովային նավատորմի գլխավոր ռազմաբազաներից մեկն է՝ Բուրբոնների կամ Իսպանական Բուրբոնների արքայատոհմի Իսպանիայի գահին հաստատվելու ժամանակից ի վեր (18–րդ դար)։ Ի դեպ, դեռևս 16–րդ դարից ի վեր Կարտախենան Իսպանիայի երկու առավել կարևոր ռազմածովային նավահանգիստներից մեկն էր․ հյուսիսում Ֆերոլտերան, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ափին՝ Կարտախենան։
Ներկայումս էլ Կարտախենան թե՛ Իսպանիայի, թե՛ Միջերկրական ծովի կարևորագույն նավահանգիստներից մեկն է, Իսպանիայի թագավորության նավատորմի գլխավոր ռազմածովային բազան Միջերկրական ծովի ափին։
Ի դեպ, Նոր Կարթագենում առկա է մեծ նավաշինարան։
Նոր Կարթագենի բնակչությունը
խմբագրել2011 թվականի դրությամբ Կարտախենան ունեցել է 218 հազար 210 բնակչություն[6], դրանով իսկ լինելով տարածաշրջանի երկրորդ խոշորագույն քաղաքային համայնքը և Իսպանիայի թագավորթւթյան 6–րդ ոչ նահանգական մայրաքաղաքը։ Ի դեպ, 2009 թվականի հունվարի 1–ի դրությամբ Նոր Կարթագենի բնակչությունը եղել է 215 հազար 386 մարդ։ Այսինքն երկու տարում Նոր Կարթագենի բնակչությունն աճել է գրեթե երեք հազարով։ Կարտախենայի ենթակա քաղաքային տարածքը որը հայտնի է Կամպո դե Կարտախենա կամ Campo de Cartagena անունով, ունի 409 հազար 586 բնակիչ։
Պատմություն
խմբագրելՀնագույն և անտիկ ժամանակաշրջան
խմբագրելԱրժանահավատ փաստեր կան, որ ներկայիս Նոր Կարթագեն կամ Կարտախենա քաղաքի ամբողջ տարածքում գոյություն են ունեցել մինչպատմական բնակավայրեր, այդ թվում՝ Լաս Ամալադեսը Լա-Մանգայում։ Ամբողջ առափով մեկ գտնվել են բազմաթիվ հնագիտական նյութեր, ինչպես օրինակ՝ իբերիական բնակավայրը Լոս Նյետոսի մոտ, փյունիկյան նավերի բեկորները, ինչը ապացույց է հնագույն ժամանակներից սկսած ամբողջ Սիերրա Միներայի տարածքում ինտենսիվ արդյունաբերական և առևտրական գործունեության ծավալման մասին։
Ներկայիս Կարտախենայի տեղում հնագույն ժամանակներում քաղաքի գոյության մասին առավել վաղ պատմական տվյալների համաձայն՝ հաստատվում է իբերիական և տարտեսական Մաստիա քաղաքային բնակավայրի առկայությունը։ Վերջինիս մասին հիշատակությունները վերաբերվում են մ․թ․ա․ IV դարին և հենց նա են ավանդաբար կապում Նոր Կարթագենի հետ։
Առաջին ճշգրիտ հիշատակությունը քաղաքային բնակավայրի մասին վերաբերվում է մ․թ․ա․ 227 թվականին և խոսում է այն մասին, որ կարթագենական զորավար Հասդրուբալ Գեղեցիկը հիմնադրել է Քարթ Հադաշտ (Qart Hadasht, Նոր քաղաք) անվանումը ստացած բնակավայրը, դրանով իսկ ապահովելով, հսկողությունը Իսպանիայի կամ հին Իբերիայի հանքային հանածոներով հարուստ հարավ–արևելքի վրա։ Քարթ Հադաշտը վերածվեց փյունիկյան պետության գլխավոր բազային, որն Իսպանիայում հիմնադրել էր Հաննիբալը՝ այդտեղից մեկնելով իր նշանավոր հաղթական ռազմական արշավանքին՝ դեպի Իտալիա, ընդդեմ Հռոմի, ճանապարհին անցում կատարելով անանցանելի համարվող Ալպերով և մ․թ․ա․ 218 թվականին սկսելով II (երկրորդ) Պունիկյան պատերազմը։
Մ․թ․ա․ 209 թվականին Քարթ Հադաշտը գրավեց հռոմեական զորավար Պուբլիոս Կորնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագը։ Իսպանիայի «Քարթ Հադաշտ», այսինքն՝ «Կարթագեն», փյունիկերենից թարգմանած՝ «Նորաքաղաք» քաղաքը վերանվանվեց «Կարթագո Նովա» («Նոր Կարթագեն»), այսինքն՝ «Նոր Նորաքաղաք»։ Նոր Կարթագենը կամ Կարթագո Նովան վերածվեց Իսպանիայում Հռոմեական հանրապետությունՀռոմեական հանրապետության կարևորագույն քաղաքներից մեկին։
Մ․թ․ա․ 44 թվականին Նոր Կարթագենը Իսպանիայի երրորդ քաղաքն էր՝ Տարրակոյից և Կորդոբայից հետո, որն ստացավ հռոմեական գաղութի կարգավիճակ և վերանվանվելով Colonia Vrbs Iulia Nova Carthago (C.V.I.N.C) և կառավարվելով քաղաքացիների կողմից՝ Հռոմեական իրավունքի համաձայն։
Հռոմեականացման՝ ռոմանիզացիայի գործընթացում կայսր Օյտավիանոս Օգոստոսը վերակառուցեց Նոր Կարթագենը, հովանավորելով ֆորումի և կոթողային Հռոմեական թատրոնի շինարարությունը։
Մոտ 425 թվականին Նոր Կարթագենը ենթարկվեց Աֆրիկայից Եվրոպա վերադարձած գերմանական ցեղերից մեկի՝ վանդալների կողոպուտին։ Քաղաքը պետք է պատասխաներ վանդալների հարձակումներին, ուստի 461 թվականին կայսր Մայորիանոսը Նոր Կարթագենում հավաքեց 45 նավից բաղկացած նավատորմ՝ մտադիր լինելով ներխուժել Հյուսիսային Աֆրիկա, վերադարձնել վանդալների զավթած հռոմեական տարածքները և վերականգնել Հռոմեական կայսրությունը նախկին սահմաններով։ Սակայն Նոր Կարթագենի մոտ մղված ճակատամարտը, որը կոչվում է Կարտախենայի ճակատամարտ ավարտվեց հռոմեացիների մեծ պարտությամբ, հռոմեական բանակը լիովին ջախջախվեց։
Նոր Կարթագենը վաղ միջնադարում
խմբագրելՆոր Կարթագենը ուշ միջնադարում
խմբագրելXVI—XVII դարեր
խմբագրելXVIII դար
խմբագրելXIX—XX դարեր
խմբագրելԲնակչություն
խմբագրելԲնակչության 2001-2023 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Relación de Municipios y sus Códigos por Provincias — National Statistics Institute, 2019.
- ↑ 2,0 2,1 National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
- ↑ «Callejero | Ayuntamiento de Cartagena». Ayto-cartagena.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ Hasdrubal the Fair
- ↑ «Autoridad Portuaria de Cartagena». Apc.es. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Ayuntamiento de Cartagena». Ayto-cartagena.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
- ↑ III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero — National Statistics Institute.
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
- ↑ National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
- ↑ National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
Հղումներ
խմբագրել- Циркин Ю. Б. 1981: Римская колония Новый Карфаген Արխիվացված 2020-10-10 Wayback Machine // ВДИ. 4, 145—152.
- «Картагена, испанский город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Կարթագեն» հոդվածին։ |