Սմբուկ

բույսերի տեսակ
Սմբուկ
Սմբուկ
Սմբուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ենթաընտանիք Մորմայիններ (Solanoideae)
Տրիբա Solaneae
Ցեղ Մորմ (Solanum)
Տեսակ Սմբուկ (S. melongena)
Միջազգային անվանում
Solanum melongena

Սմբուկ[1], բադրիջան կամ մանծակ[2] (լատ.՝ Solanum melongena), մորմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույս, որը բավականին մեծ տեղ է զբաղեցնում սննդի և պահածոների արդյունաբերությունում։ Հայաստանում տարածված է մշակության մեջ։

ԱնվանումԽմբագրել

Սմբուկը երբեմն անվանում են «հայկական վարունգ» (չշփոթել հայկական վարունգի՝ սեխի տեսակի հետ)[3]։ Հայտնի ճանապարհորդ Ա. Բ. Կլոտ-Բեյը, Եգիպտոսով ճանապարհորդելիս նկարագրելով բանջարանոցային բույսերը, նշում է, որ այդ երկրում առանձնացնում են հայկական վարունգի երկու տեսակ. սպիտակ (Բիդինջան աբադ) և մանուշակագույն (Բիդինջան էսուետ)[4].

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
Ծաղիկը

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, թավոտ, բարձրությունը՝ 70–180 սմ։ Տերևները խոշոր են, պարզ, հերթադիր, կոթունավոր, թավոտ, ձվաձևից մինչև լայն նշտարաձև։ Ծաղիկները մանուշակագույն են՝ մեկական կամ ողկույզներով։

Պտուղը կլորավուն, տանձաձև, գլանաձև, մանգաղաձև, բացից մինչև մուգ մանուշակագույն հատապտուղ է (զանգվածը՝ 40–100 գ)։ Սննդի մեջ պտուղներն օգտագործվում են տեխնիկական հասունացման փուլում։

Մերձարևադարձային և բարեխառն գոտիներում մշակում են սածիլներով՝ որպես միամյա բույս։ Սերմերը ջերմատներում և ջերմոցներում ցանում են դաշտ տեղափոխելուց 45-60 օր առաջ։

Քիմիական կազմԽմբագրել

Սմբուկի պտուղների չոր նյութը կազմում է 7-12%, իսկ շաքարը՝ 3-4%։ Բացի այդ, սմբուկի պտուղները պարունակում են 0,034% ֆոսֆոր, 0,001% երկաթ և 0,01% կիր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Սմբուկը վիտամիններով առանձնապես հարուստ չէ, թեև պարունակում է որոշ քանակությամբ B2, PP և C վիտամիններ։

Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր։ Սմբուկը ջերմա- և խոնավասեր է, սննդանյութերի նկատմամբ՝ պահանջկոտ։

Նշանակություն և կիրառումԽմբագրել

Սմբուկից պատրաստում են բազմազան ճաշեր։ Սմբուկի պտուղներից հրուշակեղենի արդյունաբերությունում պատրաստում են բարձրորակ մուրաբաներ և ցուկատներ։

Հայկական խոհանոցում սմբուկով ուտեստները չունեն հատուկ անուններ, սակայն շատ նման են իրենց պատրաստման եղանակով հայտնի ռատատույ ֆրանսիական և այլ երկրների կերակրատեսակների հետ[5]։

ՏարածումԽմբագրել

Վայրի սմբուկն աճում է Հարավարևելյան Ասիայում (Հնդկաստան, Մյանմա)։ Մշակվում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում։

Հայաստանում սմբուկի մշակությունը լայնորեն տարածված է։ Մշակում են առավելապես Արարատյան դաշտում, նախալեռնային գոտում։

ՎիճակագրությունԽմբագրել

 
Ամբողջ աշխարհում սմբուկի արտադրությունը
Տասը ամենաշատ արտադրող երկրները 2012 թվականին[6]
(Տոննա)
Հորիզոնական Երկիր Արտադրություն Հորիզոնական Երկիր Արտադրություն
1   Չինաստան 28,800,000 6   Ինդոնեզիա 518,827
2   Հնդկաստան 12,200,000 7   Իրաք 460,000
3   Իրան 1,300,000 8   Ճապոնիա 327,400
4   Եգիպտոս 1,193,854 9   Իսպանիա 246,600
5   Թուրքիա 799,285 10   Իտալիա 217,690

ՍորտերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 456