Խիխոն (իսպաներեն Gijón), ծովափնյա արդյունաբերական քաղաք Իսպանիայում՝ Աստուրիա ինքնավար երկրամասում։ Ընկած է Բիսկայան ծոցի ափին՝ Աստուրիայի վարչական կենտրոն Օվիեդոյից 24 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[1]։ Նավահանգիստը խոշորագույններից մեկն է Իսպանիայի հյուսիսում։ Քաղաքի բնակչությունը մոտավորապես 280000 մարդ է։

Քաղաք
Խիխոն
Gijón
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկրամասԱստուրիա
Մակերես181,6 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն277 559 մարդ (2011)
Խտություն1528,41 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ33201–33213 և 33200
Ավտոմոբիլային կոդO
Պաշտոնական կայքgijon.es
Խիխոն (Իսպանիա)##
Խիխոն (Իսպանիա)

Պատմություն խմբագրել

Խիխոնի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ ապրել են դեռ վաղնջական ժամանակներում։ Վաղ միջնադարյան տեքստերում քաղաքը հիշատակված է «Խիխիա» անվանումով։ Այն եղել է հռոմեական կարևոր քաղաք։ Անվանումը սկզբնապես տրվել է այն ոչ մեծ թերակղզուն, որ ներկայումս Սիմադևիլիա է կոչվում և ընկած է երկու լողափերի միջև, որոնցից մեկում հիմա գտնվում է ռեկրեացիոն նավահանգիստ։ Իսպանիայի հյուսիսի կարևոր նավահանգիստը կոչվում է Էլ Մուսել։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Աստրիական ափի կենտրոնական հատվածում, ծովի մակերևույթից 513 մետր բարձրության վրա (Picu San Martin) և 672 մետր բարձրության վրա (Peña de los Cuatro Jueces), սահմանակից է արևմուտքում Կառենիոյին, արևելքում՝ Վիլյավիսիոսային, իսկ հարավում՝ Սիերոյին ու Լյաներային։

Խիխոնի մի մասը գտնվում է Սիմադևիլիա թերակղզու վրա։ Ոչ հեռու գտնվում են Օվիեդո և Ավիլես քաղաքները։

Կլիմա խմբագրել

Կլիման ատլանտիկական է՝ տաք ամառներ ինչպես արևային, այնպես էլ ամպամած օրերով։ Ձմեռներ անձրևային և քամոտ, երբեմն ձյուն է գալիս։ Խոնավությունը շատ բարձր է։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Պարկապզուկի թանգարան (The Museo de la Gaita)
  • Կորիդայի առևտրական, հետիոտնային փողոց (Corrida)
  • Ռևիլիախիխեդոյի դղյակ- միջազգային արվեստի կենտրոն (Revillagigedo)
  • Խովելիանոսի թանգարան (de Jovellanos)
  • Բարխոլայի թանգարան (Barjola)

Քույր քաղաքներ խմբագրել

  Ռուսաստան Նովոռոսիյսկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Distancia de Oviedo a Gijón en coche". esdistancia.com (in իսպաներեն). Retrieved 2018 թ․ դեկտեմբերի 18.