Բացել գլխավոր ցանկը

Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա (Mercosur)

Mercosur կամ Mercosul (իսպ.՝ Mercado Común del Sur, անգլ.՝ Southern Common Market), Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա, տնտեսական և քաղաքական համաձայնություն՝ 5 ինքնիշխան երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Պարագվայի և Վենեսուելայի միջև։ Անդամակցող երկրներն են Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը և Պերուն։ Mercosur–ը ձևավորվել է 1991 թվականին Ասունսոնա պայմանագրի հիման վրա, որը ավելի ուշ՝ 1994 թվականին, ենթարկվեց փոփոխությունների Օրու-Պերու պայմանագրի հիման վրա։ Mercosur-ի դատարանը գտնվում է Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում։

Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա
Sede del MERCOSUR.jpg
Տեսակմիջկառավարական կազմակերպություն[1], տարածաշրջանային կազմակերպություն, customs union? և քաղաքական կազմակերպություն
ՀապավումMERCOSUL և MERCOSUR
Հիմնադրվածհունվար 1991
Գլխադասային գրասենյակՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Պաշտ. լեզու(ներ)Guarani?, պորտուգալերեն և իսպաներեն
ՀիմնադիրԱրգենտինա, Բրազիլիա, Պարագվայ և Ուրուգվայ
Կայքmercosur.int
Mercosur-ի էմբլեման

ՊատմությունԽմբագրել

 
Mercosur-ի անդամ երկրները՝ մուգ կանաչ

Mercosur–ը ծնունդ է առել 1985 թվականին, երբ Արգենտինայի նախագահ՝ Ռաուլ Ալֆոնսին, և Բրազիլիայի նախագահ՝ Խոսե Սարին, ստորագրեցին Արգենտինա-Բրազիլիայի ինտեգրացիայի և տնտեսական համագործակցության պայմանագիրը։ Բացի այդ, ծրագիրը առաջարկում էր Gaucho-ն, որպես տարածաշրջանային առևտրի առժույթ։ Mercosur-ի նպատակն է խթանել ազատ առևտրին և շրջապատի ընթացիկ ապրանքների, մարդկանց, արժույթի հոսքին։ Հիմնական լեզուներն են համարվում իսպաներենը, պորտուգալերենը։ Ծրագիրը միշտ թարմացվում է, կատարվում են բազմաթիվ փոփոխություններ մինչև հիմա։ Այժմ այն անվանվում է, որպես լրիվ մաքսային միություն և առևտրի դաշինք։ Mercosur և Andean համգործակցությունը համարվում են մաքսային միություններ, որոնք էլ հարավամերիկյան ինտեգրացիայի գործընթացի շարունակական բաղադրիչներն են։

Անդամ երկրներԽմբագրել

Mercosur–ը բաղկացած է 5 ինքնիշխան անդամ պետություններից՝ Արգենտինա, Բրազիլիա, Պարագվայ, Ուրուգվայ և Վենեսուելա։ Նախագահ՝ Ֆերնանդո Լուգոի։ Պարագվայի Սենատից պաշտոնաթող լինելուց հետո, երկրի գործունեությունը կասեցվեց Mercosur–ի շրջանակներում, իսկ Վենեսուելան Mercosur–ի լիրավ անդամ դարձավ 2012 թվականի հուլիսի 31-ին։ Չորս տարիների ընթացքում Վենեսուելան ամբողջությամբ կադապտացվի շուկայական բլոկի օրենքներին։ Վենեսուելայի անդամակցությունը կասեցվել է 05.08.2017 թվականին[2]։

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Mercosur-ի ամենամեծ քաղաքը՝ Սան Պաուլոն

Mercosur –ի տարածքը կազմում է Հարավային Ամերիկայի 5/12 մասը, ներառելով նաև բնակչությունը։ Այդ թվում պետությունների անդրծովային հատվածները, որոնք անցնում են Անտարկտիդայից մինչև արևադարձային կլիմայական գոտին։ Բանկչության մեծ մասը ապրում է մերձարևադարձային կլիմայական գոտում (Ուրուգվայ, Հարավային Պարագվայ, հյուսիս-արևելյան Արգենտինան, Հարավային և Հարավ–արևելյան Բրազիլիան)։

ԺողովրդագրությունԽմբագրել

Բնակչության ընդհանուր թվաքանակը՝ 2011 թվականին տվյալների համաձայն, բոլոր 5 անդամ պետությունները միասին վերցրած կազմում է՝ 275 500 000 մարդ։ Mercosur-ի առավել խիտ բնակեցված երկիրը համարվում է Բրազիլիան՝ 201մլն մարդ։ Խոշոր և բարձր ուրբանիզացված քաղաքները համարվում են Բուենոս-Այրեսը, Կարակասը, Ռիո դե Ժանեյրոն և Սան Պաուլոն։

Ապրանքների առևտուրԽմբագրել

Mercosur–ի ներքին առևտուրը (բացառությամբ Վենեսուելան)՝ 1991 թվականի դրությամբ 10 միլիարդ ԱՄՆ դոլլարից մինչև 88 միլիարդ դոլլար է։ Այդ ցուցանիշի 43%-ը պատկանում է Բրազիլիային և Արգենտինային։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը՝ սալդոն, դաշինքի շրջանակներում, պատմականորեն պատկանում է Բրազիլիային, քանի որ Mercosur-ի շրջանակներում՝ 2010 թվականին, արձանագրել է 5 միլիարդ ԱՄՆ դոլլար։ 2010 թվականին ընդհանուր առևտրային ցուցանիշներից Mercosur-ի ներսում կատարված առևտուրի ցուցանիշները կազմել է բոլոր 4 երկրների հետ կատարված առևտրի 16%-ը։ Սակայն առևտուրը Եվրոխորհրդի (20%), Չինաստանի (14%) և ԱՄՆ-ի հետ (11%) ևս զգալի նշանակություն է ունեցել։ Արտահանումը դաշինքից դուրս շատ բազմազան է և ներառում է մի շարք գյուղատնտեսական, արդյունաբերական և էներգետիկ արտադրանքներ։ Արտաքին առևտուրը ամբողջ աշխարհում 2010 թվականի դրությամբ hանգեցրել է, գրեթե 7 միլիարդ ԱՄՆ դոլլար ավելցուկի, սակայն ծառայությունների շուկայում գրացվել է դեֆիցիտ՝ 28 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Եվրամիությունը և Չինաստանը 2010 թվականին մեծ աջակցություն ունեցան Mercosur-ի առևտրի հավասարակշռությունը պահելու գործում, այն ժամանակ, երբ ԱՄՆ հավաքում էր 14 միլիարդ ԱՄՆ դոլլար ավելցուկ, Mercosur-ը իր հերթին վաստակեց ավելի քան 4 միլիարդ ԱՄՆ դոլլար ավելցուկ Չիլիի և Վենեսուելայի առևտրից (2010 թվականին)։

 
Բուենոս Այրես՝ Mercosur-ի կենտրոններից մեկը
Երկիր բնակչությունը 2011 թվականին (հազ մարդ) Ապրանքների արտահանումը (մլրդ դոլլար) 2011 թվականին Ապրանքների ներմուծումը (մլրդ դոլլար) 2011 թվականին Ապրանքների արտահանումը (%) 2010 թվականին Ապրանքների ներմուծումը (%) 2010 թվականին
  Բրազիլիա 194933 250,8 219,6 11,1 8,9
  Արգենտինա 40900 84,3 73,9 25,2 33,6
  Վենեսուելա 29767 92,6 46,4 2,4 18,0
  Պարագվայ 6530 9,8 12,1 29,0 42,0
  Ուրուգվայ 3369 8,0 10,7 33,8 48,8
Ընդհանուր 275499 445,5 362,7 13,2 16,8

ՆպատակըԽմբագրել

Հարավամերիկյան ընդհանուր շուկան նպաստում է.

 
Mercosur-ի նիստ
  • Արտադրված ապրանքների անվճար փոխադրում, անդամ երկրների միջև ծառայությունների և արտադրական գործոնների մատուցում։ Այս ամենից հետևում է, որ դաշինքի ներսում մաքսային իրավունքները բացակայում են։
  • Ընդհանուր առևտրային քաղաքականության հաստատում և արտաքին առևտրային հարկերի ամրագրում ոչ անդամ երկրների հետ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային շուկայատնտեսական համակարգի դիրքորոշում։
  • Արտաքին առևտրում, գյուղատնտեսության, արդյունաբերության, հարկային, դրամավարկային համակարգի, մաքսային ծառայությունների, կապերի և տրանսպորտի մակրոտնտեսական համակարգի և անդամ երկրների քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև համաձայնություններ կարող են ստեղծվել, որպեսզի ապահովվեն ազատ մրցակցային հարաբերություններ անդամ երկրների միջև։
  • Անդամ երկրների պարտավորությունն է կատարել անհրաժեշտ ճշգրտումներ իրենց օրենքի դաշտում, որպեսզի ամրապնդեն ինտեգրացիոն գործընթացը։ «Ասունսոն» պայմանագիրը ստեղծված է փոխադարձ իրավունքի և անդամ երկրների պարտականությունների իրականացման համար։ Mercosur-ը ի սկզբանե ստեղծված էր ազատ առևտրի կազմակերպման, մաքսային միության և վերջապես ընդհանուր շուկայի համար։

ԿառուցվածքԽմբագրել

Ասուսոն պայմանագիրը և Օրու-Պերտո արձանագրությունը հիմք հանդիսացավ Mercosur-ի ինստիտուցիոնալ կառուցվածքի համար, ստեղծելով «ընդհանուր շուկայական խորհրդից» «ընդհանուր շուկայական» խումբ, որոնք պետք է գործեն անցումային շրջանում։ Ինչպես նախատեսված է սույն համաձայնագրում, մինչ ընդհանուր շուկայի ստեղծելը, անդամները պետք է հատուկ հանդիպման ժամանակ որոշեն վերջնական ինստիտուցիոնալ շրջանակը Mercosur-ի պետական հաստատությունների համար, ինչպես նաև որոշել յուաքնաչյուր հաստատության ֆունկցիաները և որոշումների կայացման գործընթացը։

Ընդհանուր շուկայի խորհուրդԽմբագրել

 
Mercosur-ի շտաբը Մոնտեվիդեո քաղաքում, Ուրուգվայ

Բարձր մակարդակի գործակալաություն Mercosur-ի Խորհուրդը իրավունք ունի վարել իր քաղաքականությունը, և պատասխանատվություն կրել օբյեկտների պահպանման համար (Ասունսիոն)։ Խորհուրդը կազմված է տնտեսագետների և արտաքին գործերի նախարարներից՝ բոլոր 5 երկրների։ Անդամ երկրները Խորհրդում ունեն նախագահական իրավունք, այբբենական կարգի դասավորվածությամբ, 6 ամսվա ընթացքում։ Խորհրդի անդամների հանդիպումների անհրաժեշտությունը զգացվում է առնվազն տարին մեկ անգամ։ Անդամ երկրների նախագահները պետք է մաասնակցեն շուկայի խորհրդի ամենամյա հանդիպումներին։ Խորհրդում որոշումները ընդունվում են 5 անդամ երկրների մասնակիցների փոխհամաձայնության միջոցով։

Ընդհանուր շուկայական խումբԽմբագրել

Խումբը համարվում է Mercosur-ի գործադիր մարմին։ Նրա հիմնական պարտականություններն են՝ (Ասունսիոն պայմանագիր) անհրաժեշտ է ընդունել որոշումներ Խորհրդի հետ՝ համաձայնության միջոցով։ Բացի այդ, այն կարող է գործնական միջոցների կիրառման միջոցով նախաձեռնել առևտրի բաղմանը, մակրոտնտեսական համակարգի կորդինացմանը, ինչպես նաև բանակցությունների վարում ոչ անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ։ Այն կազմակերպության գործում ունի զորություն, կոորդինացում և ենթախմբերի աշխատանքները վերահսկելու հնարավորություն։ Ընդհանուր շուկայական խմբում պետք է լինեն 4 հիմնական անդամներ և 4 փոխարինողներ՝ յուրաքանչյուր անդամ երկրի համար, որոնք էլ ներկայացնում են նշված պետական մարմինները։ Դրանք են՝ արտաքին գործերի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը և կենտրոնական բանկը։ Ընդհանուր շուկայական խումբը սովորաբար հանդիպում է առնվազն եռամսյանը մեկ անգամ։

Սոցիալ-տնտեսական վարչությունԽմբագրել

Գրասենյակը պահում է փաստաթղթերը և թողարկում Mercosur-ի պաշտոնական տեղեկագիր՝ թե պորտուգալերեն և թե իսպաներեն լեզուներով։

Աշխատանքային ենթախմբերԽմբագրել

 
Mercosur-ի գագաթնաժողովը 2006 թվականին

Այն անմիջականորեն ենթարկվում է Ընդհանուր շուկայական խմբին։ Ապա աշխատանքային ենթախմբերը կազմում են արձանագրություններ որոշումների մասին, որոնք էլ ներկայացվում են Խորհրդի քննարկմանը, ինչպես նաև իրականացնում են հետազոտություններ Mercosur-ի հատուկ խնդիրների վերաբերյալ։ Ներկայումս աշխատանքային խմբերի աշխատանքը հետևյալն է՝ առևտրային և մաքսային հարցերի լուծում, տեխնիկական ստանդարտների ապահովում, հարկային և դրամավարկային քաղաքականության իրականացում, ծովային և վերգետնյա տրանսպորտի ապահովում, արտադրական և տեխնոլոգիական քաղաքականության, գյուղատնտեսական քաղաքականություն, էներգետիկայի քաղաքականություն, մակրոտնտեսագիտական համակարգի քաղաքականության իրականացում, բնակչության զբաղվածության և սոցիալական ապահովում։ Միջոցառումները անցկացվում են 2 էտապով՝ նախապատրաստական և որոշումների ընդունման։

Նախապատրաստական փուլԽմբագրել

Նախապատրաստական փուլում աշխատանքային ենթախմբերի անդամները կարող են պահանջել իրենց մասնակցությունը յուրաքանչյուր անդամ երկրների մասնավոր հատվածում մասնակցության համար։

Որոշումների ընդունման փուլԽմբագրել

Որոշումենրի ընդունման փուլը վերապահված է բացառապես պաշտոնական ներկայացուցիչների՝ անդամ երկրների համար։ Աշխատանքային ենթախմբերի գործընթացի նախապատրաստական փուլում Մասնավոր հատվածի պատվիրակությունը պետք է ունենա ոչ պակաս քան 3 ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր անդամ երկրից, ուղղակիորեն ներգրավված լինելով արտադրության բոլոր փուլերում, պետք է ներգրավված լինեն նաև ապրանքի բաշխման կամ սպառման գործընթացում, որը մտնում է նրանց պարտականությունների մեջ։

Առևտրի հանձնաժողովԽմբագրել

Առևտրի հանձնաժողովը աջակցում է Mercosur-ի Գործադիր մարմիններին, միշտ ձգտելով օգտագործել միասնական առևտրային քաղաքականության գործիքները, համաձայնության գալ անդամ երկրների հետ մաքսային միավորման գծով։ Հանձնաժողովը նաև պետք է հետևի առաջացած հարցերի զարգացման ընթացքին, որոնք կապած պետք է լինեն, ինչպես ընդհանուր առևտրական քաղաքականության հետ, այնպեսել Mercosur-ի ներսում կատարվող առևտրի և այլ երկների առևտրի հետ։ Հանձնաժողովը պետք է ունենա 5 փաստացի անդամներ և 4 տեղակալներ, յուրաքանչյուր ազգի անդամ պետք է ցույց տա իր ազգին հատկանշական տարր։ Առևտրային հանձնաժողովը ջանքեր է գործադրում կիրառել առևտրային քաղաքականության ընդհանուր գործիքնեը, օրինակ՝ առևտրային համաձայնություններ այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ՝ Mercosur-ի մաքսային միավորմանը հարմարվելու համար։ «Ծագման համակարգը» իրենից ներկայացնում է՝ արագ առևտրի դաշտ, հատուկ մաքսային գոտիներ, արտահանման գոտիների մշակում։ Ծրագիրը հակազդում է հարկերի վերացմանը։ Խթան է հանդիսանում մաքսային կոորդինացմանը և համաձայնությանը, սպառողական պաշտպանությանը, արտահանմանը, համակարգի անվտանգությանը։ Բացի այդ, առևտրային հանձնաժողովը պետք է լուծի այն հարցը, որը ծագում է անդամ երկրների միջև ծովային հարկի պահպանման և կիրառման մասին, և այլ առևտրային քաղաքականեւթյան գործիքների մասին։ Հանձնաժողովը հանդիպումները պետք է կազմակերպի ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ։ Հանձնաժողովը կարող է ընդունել որոշումներ առևտրային միջոցների կիրառման մասին, ձեռնարկված Հարավամերիկյան ընդհանուր շուկայի կողմից, և անհրաժեշտության դեպքում առաջարկել գործադիր մարմնին լիազորությունների համար։ Այն կարող է նաև Mercosur-ի համակարգում փոփոխության ենթարկել առևտրային կամ մաքսային սովորությունները։ Այս առումով, առևտրի հանձնաժողովը կարող է առաջարկել ներմուծման ժամանակ տուրքերի փոփոխություններին, ելնելով ընդհանուր արտաքին հարկերց, այդ թվում նաև նոր տեսակի արտադրանքի ձևավորմանը Mercosur-ում։ Նպատակ ունենալով ավելի արդյունավետ գուրծունեություն ծավալու, առևտրի հանձնաժողովը կարող է ստեղծել տեխնիկական հանձնաժողով, որը ուղղված կլինի աշխատանքների ուղղությունը վերահսկելու համար։ Այն նաև կարող է ընդունել ներքին գործառական օրենքներ։ Առևտրի հանձնաժողովի առաջարկությունները և որոշումները ընդունվում են անդամ երկրների մասնակիցների փոխհանաձայնությամբ։ Առևտրի հնաղնաժողովում, առաջարկություններից բխող ցանակացած վեճ պետք է փոխանցվեն գործադրի մարմին՝ որոշում կայացնելու նպատակով, և այն պետք է սահմանվի տնօրենների կողմից։

Կրթական ԻնտեգրացիաներԽմբագրել

 
Անդամ երկրների նախագահները Mercosur-ի 39-րդ գագաթնաժողովի ժամանակ, Սան Խուան, Արգենտինա

Բրազիլիայում՝ Սան Պաուլոյում գտնվում է համալսարան, որը համարվում է ամնեաբարձր կրթական համալիրը Mercosur-ի տարածքում։ Կրթությունը տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացի հիմնարար գործոնն է համարվում։

Ազատ առևտրի գոտիներԽմբագրել

Անդամ երկրները կարող են ունենալ ազատ առևտրային գոտիներ, ազատ արդյունաբերական-տնտեսական գոտիներ, արտահաման մշակման գոտիներ, նաև հատուկ մաքսային գոտիներ։ Ուրուգվայի փոխնախագահ՝ Դանիլո Աստրոն ասել է, որ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնության հարցը պետք է վերանայվի։ Նա նաև նշեց, որ Mercosur-ի ցանկացած անդամ երկիր պետք է ունենա իր անդամակցությունները։

Հարկեր (tariffs)Խմբագրել

Անդամ երկրները կարող են գնահատել ապրանքը այդ տարածքում ընդհանուր հարկերով, կամ էլ Mercosur-ի հատուկ ապրանքներ կարող են հարկվել Mercosur-ի ներքին տոկոսադրույքով։ Այդ տոկոսադրույքները տարբեր են Mercosur-ի տարբեր շրջաններում։ Արտաքին առևտրի ժամանակ կան ավելի նվազեցված հարկեր, իրենց տոկոսադրույքներով, որոնք համաձայնեցվում են Հարավամերիկյան ընդհանուր շուկայի հետ, տրվում են արտադրության նորմալ մաքսային գոտիներ՝ ամեն անդամ երկրին, կամ էլ երկիրը կարող է ունենալ նորմալ մաքսային համակարգ իր ներսում։

ԵրաշխիքներԽմբագրել

Արտադրված կամ վաճառված ապրանքները ազատ առևտրի գոտում ամեն անդամ երկին՝ ունի իր երաշխիքային համակարգը, և համակարգից օգտվելու իրավունքը։

Փոխադարձ խրախուսում և պաշտպանությունԽմբագրել

Երկրները, որոնք ստորագրել էին Ասունսոն համաձայնագիրը, կարծում են, որ բարենպաստ պայմանների ստեղծումն ու պահպանումը մասնավոր կամ կորպորատիվ ներդրումերը անդամ երկրներից՝ մեկից մյուս երկիր տեղափոխելը կունենա մեծ նշանակություն տնտեսական համագործակցության մեջ, այդ նապատակով էլ կարագացվի ինտեգրացիան։ Դրա համար էլ Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը և Բրազիլիան ստորագրեցին 1994 թվականի հունվարի 1–ի համաձայնագիրը՝ Colonia del Sacramento։ Այն ստեղծված էր Mercosur-ի խրախուսումների և ներդրումնների պաշտպանության համար։ Ստեղծված էր նաև ներդրումների ավելացման, ցանակացած անդամ պետություննրի ներսում ներդրումների կատարման համար։

ՆերդնողներԽմբագրել

 
MErcosur-ի դրոշը Բրազիլիայում

Colonia del Sacramento՝ համաձայնագրի հիման վրա ներդրողներ համարվում են.

  • Այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն մշտական բնակության վայ և բնակվում են այնտեղ մշտապես կամ օրենքով սահմանված օրերի քանակությամբ։
  • Իրավաբանական անձինք, որոնք կարող են ներդրումներ կատարել միայն անյ ժամանակ, երբ գործում են անդամ երկրներից մեկի տարածքում, և ունեն տվյալ երկրի տարածքում գրասենյակ։

ՆերդնումԽմբագրել

Երկարաժամկետ ներդրումները ներառում են բոլոր տեսակի ակտիվները, շարժական կամ անշարժ գույքը, ակցիաները, վարկային իրավունքները, մտավոր սեփականության իրավունքը, որը իր մեջ է ներառում հեղինակային իրավունքը, արտոնագրերը, լոգոները, տեխնիկական զինվածությունը, բնական ռեսուրսները և գիտական հետազոտությունները։

Ազատ ներդրումներԽմբագրել

Անդամ պետությունները չեն պարտավորվում ներդրումներ կատարել այլ երկրներում։ Այդ մասին ասվում է Colonia del Sacramento պայմանագրում, քանի որ դրանք կարող են որևէ արտոնություններ և օրենքներ սահմանել անդամ երկրների վրա, դրանով իսկ խոչընդոտելով Mercosur-ի գործունեությունը։

Տրանսֆերտներ (անվճար փոխհատուցումներ)Խմբագրել

Սկզբնական շրջանում անդամ երկրներն կտրամադրվեն տրանսֆերտներ՝ անվճար փոխհատուցումներ։ Այդ փոխհատուցումները կարող են կատարվել ազատ փոխարկելի արժույթով, օգտագործելով փոխարժեքային այն արժույթով, որը գերկշռում է շուկայում, համաձայն՝ անդամ երկրների սահմանված ընթացակարգերի և կատարած ներդրումների։

ԱնդամներԽմբագրել

Լիիրավ անդամներԽմբագրել

Ասոցիացված երկրներԽմբագրել

Դիտորդ երկրներԽմբագրել

  Նոր Զելանդիա

  Մեքսիկա

Գայանան և Սուրինամը ստորագրել են շրջանակային համաձայնագիր Մերկոսուրի հետ 2013 թվականի հուլիսին։ Սակայն, այդ համաձայնագիրը պետք է օրենսդրական հավանություն ստանա, նախքան ուժի մեջ մտնելը։

Անձնագրերի պատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել