Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծխախոտ (այլ կիրառումներ)


Ծխախոտ (բույս)
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Ծխախոտ (բույս) (Nicotiana)
L., 1753

Ծխախոտ (Nicotiana, այլ կերպ՝ ծխատունկ, ծխենի), մորմազգիների ընտանիքի խոտանման բույսերի ցեղ։ Տարածված են ծխախոտի 60-ից ավելի տեսակ։ Մշակության մեջ հայտնի են 2-ը՝ գլանակային (Nicotiana Tabacum) և մախորկա (Nicotiana Rustica

Ծխախոտի չորացում (Իվանյան)

Ծխախոտահումքն օգտագործվում է ծխախոտային արտադրանքի, ինչպես նաև նիկոտին, կիտրոնաթթու և խնձորաթթու ստանալու համար։ Ծխախոտի պատրաստուկներն օգտագործվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ[1]։

Ծխախոտը Հայաստան է բերվել 17-րդ դարի վերջին։

Բույսի նկարագիր

խմբագրել

Ծխախոտի արմատային համակարգը հզոր է, առանցքային։ Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 120-150 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն։ Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր։ Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է։ Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն։

Ծխախոտի հատկությունները
խմբագրել

Ծխախոտը ջերմասեր բույս է, աճում է տաք, խոնավ և անձրևոտ վայրերում։ Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են գլանակներ, սիգար, սիգարետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) ծխախոտ պատրաստելու համար։ Տերևները պարունակում են ածխաջրեր, նիկոտին, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր, սերմերը՝ 36-39 % յուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։ Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը։ Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայկական Հանրագիտարան

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 127  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխախոտ (բույս)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխախոտ (բույս)» հոդվածին։