Կանտաբրիա
Կանտաբրիա (իսպ.՝ Español Cantabria), ինքնավար համայնք և համանուն պրովինցիա Իսպանիայի հյուսիսում: Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Սանտանդերն է: Արևելքում սահմանակցում է Բասկերի Երկրին (Բիսկայայի պրովինցիայով), հարավում՝ Կաստիլիա և Լեոնին, իսկ հարավում՝ Աստուրիասին:
Կանտաբրիա իսպ.՝ Español Cantabria | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմն | Himno a la Montaña? | ||||
Կարգավիճակ | Ինքնավար համայնք | ||||
Մտնում է | Իսպանիա | ||||
Վարչկենտրոն | Սանտանդեր | ||||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||||
Ամենաբարձր կետ | Peña Vieja?[1] | ||||
Միգել Անխել Ռևիլյա Ռիոս | Համայնքապետ | ||||
ՀՆԱ (2002) | € 8 912 միլիարդ | ||||
Հիմնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն (2011) | 592 560 (16-րդ տեղ) | ||||
Խտություն | 111,36 ( 8-րդ տեղ) | ||||
Տարածք | 5321 (15-րդ տեղ) | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1982 թ. | ||||
Պատմական շրջան(ներ) | Իբերիա | ||||
Սահմանակցում է | Աստուրիա, Կաստիլիա և Լեոն, Բասկերի երկիր, Բուրգոս, Պալենսիա (պրովինցիա) և Լեոնի շրջան | ||||
Ժամային գոտի | +1 | ||||
Նախորդ | Province of Santander? | ||||
ISO 3166-2 կոդ | ES-CB | ||||
cantabria.es |
Ըստ 2011 թվականին Իսպանիայում անցկացված մարդահամարի տվյալների՝ Կատաբրիայի բնակչությունը կազմում է 592 560 մարդ:
Կանտաբրիան մտնում է «Կանաչ Իսպանիա» աշխարհագրական գոտու մեջ: «Կանաչ Իսպանիան» աշխարհագրական տարածաշրջան է Բիսկայան ծոցից մինչև Գալիսիա՝ Ֆրանսիայի սահմանից մինչև Պորտուգալիայի սահմանը: Բնութագրական է ծովային (օվկիանոսային) կլիման՝ բարձր հարաբերական խոնավությամբ, զով ամառներով և տաք ձմռներով:
Կանտաբրիան համարվում է Իսպանիայի առավել հարուս հնագիտական տարածքներ ունեցող վարչական միավորներից մեկը, որի տարածքում գտնվում են բազմաթիվ հինքարեդարյա հուշարձաններ՝ ժայռափոր նկարներով:
Դրանցից ամենահայտնին Ալտամիրան է, որը նույն տարածաշրջանում գտնվող 9 քարանձավների հետ միասին մտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:
Անվան ստուգաբանությունԽմբագրել
«Կանտաբրիա» անվան ծագման շուրջ կան բազմաթիվ տարբերակներ, սակայն հայտնի է, որ անվանումը իսպաներեն կամ պորտուգալերեն չէ:
Հիմնական ուսումնասիրություններ կատարողը իսպանացի եկեղեցական գործիչ և կաթոլիկ եկեղեցու սուրբ Իսիդոր Սևիլյացին է: Որոշ տարբերակներ են առաջարկում նաև Խուլիո Կարո Բարոյան, Ավրելիանո Ֆերնանդես-Գուերան, Խոակին Գոնզալեզ Էխեգարայը:
Տարածված է ընդունել այն հանգամանքը, որ «Կանտաբրիա» բառը առաջացել է կելտական «կանտ» (կելտ.՝ cant) արմատից, որը թարգմանաբար նշանակում է քաղաք: Կելտական լեզուներով «Աբր» ածանցը թարգմանաբար նշանակում է լեռնականներ՝ լեռներում ապրոց մարդիկ:
Հետևաբար, ըստ տարածված վարկածի՝ «Կանտաբրիա» անվանումը թարգմանաբար նշանակում է «լեռնականների քաղաք»:
ԱշխարհագրությունԽմբագրել
Կանտաբրիա ինքնավար համայնքը տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսային ափին: Զբաղեցնում է 5321 կմ² տարածք (15-րդը Իսպանիայի ինքնավար համայնքների մեջ):
Կանտաբրիայի ափագծի ջրափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 284 կմ: Երկրամասի տարածքով անցնում է Կանտաբրյան լեռները:
ՌելիեֆԽմբագրել
Կանտաբրիայի տարածքը բնութագրվում է բարձրադիր լեռնային և բլրավոր ռելիեֆով: Երկրամասի տարածքի 40 %-ը գտնվում է ծովի մակարդակից 700 մետր բարձրության վրա:
Հաշվի առնելով այս հատկանիշները և լանդշաֆտական գոտիականությունը, Կանտաբրիայի տարածքը բաժանված է երեք աշխարհագրական գոտիների՝ Լա-Մարինա, Լա-Մոնտանիա և Կամպո (պաշտոնապես՝ Կամպո և հեռավոր հարավ):
Լա Մարինան Կանտաբրիայի այն ափամերձ տարածքն է, որի բնակավայրերի կենտրոնի բարձրությունը չի գերազանցում ծովի մակարդակից 500 մետրը:
Տարբերվում է Կանտաբրիայի կենտրոնական, լեռնային շրջաններից և Լա Մոնտանիայից: Զբաղեցնում է ամբողջ Կանտաբրիայի մեկ երրորդը և համարվում է ինքնավար համայնքի տնտեսապես ամենազարգացած աշխարհագրական գոտին: Ափամերձ գոտիներում գտնվում են Իսպանիայի մի շարք նշանավոր քաղաքներ, այդ թվում Կանտաբրիայի մայրաքաղաք Սանտանդերը:
Լա Մոնտանիան ոչ միայն այս գոտու աշխարհագրական, այլ նաև պատմական անվանումն է: Լա Մոնտանիան ներկայացնում է Կանտաբրիայի կենտրոնական լեռնային տարածքները, որոնք գտնվում են ծովի մակարդակից 500 մետր բարձրության վրա: Ամենամեծ լեռնաշղթան Պիկոս դե Էուրոպան է, որը բաղկացած է երեք խոշոր լեռնազանգվածներից՝ արևմտյան (Կորնիոն), կենտրոնական (Ուրիելես), որտեղ էլ գտնվում է Կանտաբրիայի ամենաբարձր լեռնագագաթը՝ Պենիա Վիեխա (2617 մետր բարձրությամբ): Երրորդ զանգվածը Անդարան է, որը կազմում է Կանտաբրիայի և Աստուրիայի սահմանը: