Ջերմոց
Ջերմոց կամ ջերմատուն, լուսաթափանց ծածկոցով հատուկ (այսպես կոչված կուլտիվացիոն) շինություն՝ ամբողջ տարին սածիլ կամ ջերմատնային կուլտուրաներ աճեցնելու համար միջին և հսկայական լայնություններում օգտագործվում է նաև ջերմասեր բույսերի (հատկապես արևադարձային ու մերձարևադարձային գոտիների) պահպանման և բազմացման համար, իսկ սելեկցիոն աշխատանքներում՝ նոր սորտերի և հիբրիդների ստացման ժամկետները կրճատելու նպատակով։
Դիտարկման հիմնարկներում՝ տարբեր կենսաբանական հետազոտությունների համար։ Ջերմոցները կամ ջերմատները ստորաբաժանվում են՝
- գրունտային
- դարակավոր տիպերի, որոնցում գյուղատնտեսական բույսերը մշակում են, համապատասխանաբար, հատակի վրայի սննդարար հողում և հատակից մեկ մետր բարձրությամբ սյուների վրա տեղադրած ջերմոցային հողով լցված փայտե կամ ցեմենտ բետոնե դարակներում։
Տեսակներ
խմբագրելԴրանք կարող են լինել նաև հիդրոպոնիկական։ Ջերմատներում հողախառնուրդի միջին պահանջը 0,25 մ3 է։ Ըստ օգտագործման ժամկետների ջերմատներում լինում են՝
- ձմեռային և շահագործվում է ամբողջ տարին
- գարնանային (գործում է գարնանը, ամռանը, մասամբ՝ նաև աշնանը) տեսակների։
Ձմեռայինները ապակեծածկ են, գարնանայինները ծածկվում են ապակիով կամ սինթետիկ թաղանթով։
Ըստ կառուցվածքային առանձնահատկությունների ջերմատները ստորաբաժանվում են՝
- միաօղակ (հանգարային)
- բագմաօղակ (բլոկավոր) ձևերի։
Ընտ տանիքի թեքատների քանակի լինում են՝
- միաթեք,
- երկթեք
- բազմաթեք։
- Միաթեք
Միաթեք ջերմատների տանիքի ապակեծածկ մակերևույթը ուղղված է դեպի հարավ՝ 33-45° անկյան տակ, դրանք ունեն սահմանափակ կիրառում։
- Երկթեք
Երկթեք ջերմատների լուսաթափանց հարթությունները ուղղվում են սովորաբար դեպի արևելք և արևմուտք 29-33° անկյան տակ (խոշոր ձմեռային հանգարային ջերմատներ) և 20-22°-ի տակ (գարնանային ջերմատներ)։
Առավել տարածված են բլոկավոր ջերմատները, որոնք տարբեր երկթեք ջերմատների միացումներ են, որտեղ ներսի պատերը և միջնապատերը փոխարինված են սյուներով։
- Բազմաթեք
Բազմաթեք ջերմատների տանիքը բաղկացած է 4 և ավելի հարթություններից՝ ուղղված արևելք և արևմուտք։
Ըստ հիմնակմախքը կրող կոնստրուկցիայի տարբերում են նաև.
- կարկասավոր
- ոչ կարկասավոր ջերմատներ։
- Կարկասավորներ
Կարկասավորները լինում են՝
- շրջանակավոր,
- հեծանային,
- կամարավոր,
- գմբեթաձև,
- կայմապարանավոր
- համակցված։
- Ոչ կարկասավորներ
Ոչ կարկասավորները՝
- պանելային,
- օդահենարանային
- համակցված։
Տեղադրում
խմբագրելՋերմոցի տեղադրման համար հողամասը հարթեցնում են, նշագծում փոսորակները և միջփոսորակային անցումաշավիղները։ Ջերմոցը դասավորում են քառակուսի հողամասերում, յուրաքանչյուր հողամասում՝ 30 փոսորակ (կամ 600 շրջանակ)։ Քառակուսի հողամասի ընդհանուր երկարությունը 72, լայնությունը 21,2 մ է (հավասար է 20 շրջանականոց ջերմոցի երկարությանը՝ 1․06X X 20=21,2 մ)։ Եզրային ճանապարհները, ջերմոցային հողի պահպանման համար պետք է ունենան 10 մ լայնություն, իսկ կենսավառելանյութի համար՝ 15 մ։ Քառակուսի հողամասերի միջև ճանապարհների լայնությունը 5 մ է։ Այս սխեմայով 1 հա տարածության վրա տեղադրվում է 2500 շրջանակ։
Կառուցում
խմբագրելՋերմատները կառուցում են հարթ կամ դեպի հարավ քիչ թեքություն ունեցող հողամասերում, որտեղ գրունտային ջրերի մակարդակը մակերևույթից 0,8 մ-ից պակաս խորություն չպետք է ունենա։ Քամիներից պաշտպանելու նպատակով ստեղծում են անտառաշերտեր կամ ցանկապատ կառուցում։
Ապակեծածկ ջերմատների հիմնական մասերն են՝ հիմքը, կրող կոնստրուկցիան (պատերը և կանգնակները) և տանիքը։ Հիմքը կառուցում են երկաթբետոնե սալիկներով կամ քարերով։ Տանիքը, կողմնային ու ճակատային պատերը վերեի մասում ապակուց են, իսկ ներքևում՝ երկաթբետոնից, աղյուսից կամ քարից։ Ձմեռային ջերմատների կրող կոնստրուկցիաները պատրաստում են մետաղից, փայտից, երբեմն՝ երկաթբետոնից։
Շինության օդափոխությունը բնական է (կատարվում է օդանցքներով կամ ապակե ծածկի վերնափեղկերով)։ Ջերմատներումում բույսերի տաքացման եղանակներն են՝ արևային, կենսաբանական (կենսավառելանյութի հաշվին) և տեխնիկական (տաք ջուր, գոլորշի, էլեկտրականություն, արդյունաբերական ձեռնարկությունների ջերմային թափոններ)։
Օգտագործում
խմբագրելՕգտագործվում է նաև ստորերկրյա տաք ջրերի ջերմությունը (Կամչատկայում, Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում)։ Ամենատարածվածը ջրային ջեռուցումն է, կիրառվում են նաև ջերմագեներատորներ և օդաջեռուցիչներ։
Զերմատները սարքավորված են միկրոկլիմայի կարգավորման մեքենայացված կամ ափհոմատացված համակարգերով, իսկ հիդրոպոնիկական ջերմատներում, դրանցից բացի կան նաև բույսերի համար սահմանված սննդի ռեժիմի պահպանման բարդ համալիր մեքենաներ և սարքեր։ Զերմատներում բույսերի մշակության որոշ, աշխատանքներ (սնուցում, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար) մեքենայացված են։ Զերմատների արդյունավետ օգտագործման նպատակով կիրառվում է բուսաշրջանառություն։ Զերմատները կառուցում են «Գիպրոնիսելպրոմ» համամիութենական նախագծային ԳՀԻ և այլ նախագծային կազմակերպությունների մշակած տիպային նախագծերով։ Տարբեր ջերմատների կոմպլեքսը ջերմատնային կոմբինատների հիմնական օբյեկտն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ICONS of England | Culture24
- ↑ Beard, Matthew (2001 թ․ դեկտեմբերի 18). «The Eden Project». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին. «The commercial success of the lottery-funded Eden Project, the world's largest greenhouse, was confirmed yesterday by a report which showed it had generated £111m for the local economy since it opened eight months ago.»
Գրականություն
խմբագրել- Теплицы и оранжереи // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
խմբագրել- О вертикальных теплицах в Киножурнале «Хочу всё знать» ՅուԹյուբում
- Как сделать теплицу своими руками Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
- Теплица из пластиковых труб Արխիվացված 2015-03-22 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |