Դիվերսիֆիկացիա, զանազանակերպում[1] կամ բազմազանեցում[2] (լատ.՝ diversificatio «փոփոխություն, բազմազանություն» от լատ.՝ diversus - «տարբեր» + լատ.՝ facere - «անել»), ռիսկի կառավարման նպատակով կապիտալի բաշխում, սնանկացումից ապահովագրվելու ռազմավարություն, մենեջմենթ՝ թողարկվող արտադրանքի տեսականու ընդարձակման և շուկայի բազմազանության ճանապարհով արտադրության արդյունավետության բարձրացում[3]։

Դիվերսիֆիկացիա
Philippine-stock-market-board.jpg
Վիճակագրություն

ՆպատակԽմբագրել

Դիվերսիֆիկացումը տարբեր ներդրումների մեջ պորտֆոլիոյի ռեսուրսների կամ կապիտալի բաշխելու մեթոդ է։ Դիվերսիֆիկացման վերջնական նպատակը ներդրումային պորտֆելիոյի փոփոխականության նվազեցումն է՝ ակտիվների մի դասի վնասները մեկ այլ ակտիվների դասի շահույթներով փոխհատուցելով[4]։

ԲազմազանեցումԽմբագրել

Ֆինանսներ

Հանրային ֆինանսներ

Միջազգային ֆինանսներ
Պետական բյուջե
Տեղական բյուջե


Մասնավոր ֆինանսներ

Կորպորատիվ ֆինանսներ
Տնային տնտեսությունների ֆինանսներ
Կազմակերպության բյուջե


Ֆինանսական շուկա

Դրամական շուկա
Արժույթի շուկա
Արժեթղթերի շուկա
Ֆոնդային բորսա
Ժամկետային շուկա


Ֆինանսական գործիքներ

Բյուջե
Բյուջետային հաշվառում
Հարկեր
Ֆինանսավորում
Ֆինանսական պլանավորում
Ֆինանսական ակտիվներ
Պահումներ  • Արժույթ  • Դրամ
Արժեթուղթ
Ֆինանսական գործակիցներ
Ֆինանսական մենեջմենթ
Ֆինանսական վերահսկողություն


Ֆինանսական ինստիտուտներ

Արժութային խորհուրդ
Կենտրոնական բանկ
Բանկ
Ոչ բանկային վարկային կազմակերպություն
Վարկային կոոպերատիվ
Ապահովագրական ընկերություն
Վարկային կազմակերպություն
Վարկային հիմնադրամ
Հեջ ֆոնդ
Փոխադարձ հիմնադրամ
Կենսաթոշակային հիմնադրամ
Ղեկավար կազմակերպություն
Պետական գանձարան


Ֆինանսական իրավունք


Դիվերսիֆիկացիան կարելի է բնորոշել հետևյալ ասացվածքով․

  Բոլոր ձվերը մեկ զամյուղի մեջ մի՛ դիր[4]։  


Այսինքն, եթե զամբյուղն ընկնի, բոլոր ձվերը կկոտրվեն, իսկ տարբեր զամբյուղներում դնելու դեպքում փոքրանում է բոլոր ձվերը կորցնելու ռիսկը, թեև առնվազն մեկ ձու կորցնելու հավանականությունն ավելի մեծ է։

Կապիտալի բաշխումԽմբագրել

Ֆինանսական առումով դիվերսիֆիկացիա է մի քանի տեսակի արժեթղթերում ներդրումներ անելը։ Ռիսկային է միայն մեկ տեսակի արժեթուղթ ունենալը, քանի որ բացառված չէ, որ մեկ տարվա ընթացքում արժեթղթի գինը զգալի անկում ապրի։ Սակայն քիչ է հավանական, որ մի քանի տարբեր արժեթղթեր միաժամանակ անկում կապրեն, հատկապես եթե պատահականորեն են ընտրված։

Դիվերսիֆիկացիայի սկզբունքը կիրառություն ունի բոլոր ֆինանսական բնագավառում։ Ինչպես հայտնի է բանկերը վարկավորում են տնտեսության ոչ թե մեկ, այլ տարբեր ճյուղեր, իսկ ավանդատուներն ամբողջ գումարը մեկ բանկի փոխարեն բաշխում են մի քանիսում[5]։

ՌազմավարությունԽմբագրել

Գոյություն ունեն դիվերսիֆիկացիան ընտրելու տարբեր ռազմավարություններ, բայց ընդհանուր առմամբ դրանք ներդրումներ են ակտիվների մի շարք դասերում։ Ակտիվների դասը ոչ այլ ինչ է, քան ներդրումների խումբ՝ նմանատիպ ռիսկի և շահութաբերության հատկանիշներով։

Օրինակ՝ բաժնետոմսերն ակտիվների դաս են, ինչպես պարտատոմսերը։ Բաժնետոմսերը հետագայում կարելի է բաժանել խոշոր կապիտալի և փոքր կապիտալի բաժնետոմսերի ակտիվների դասերի, մինչդեռ պարտատոմսերը կարող են բաժանվել ակտիվների դասերի՝ ներդրումային մակարդակի պարտատոմսերի և անպիտան պարտատոմսերի[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Զանազանակերպում Վիքիբառարանում
  2. Դիվերսիֆիկացիա Լեզվի կոմիտեի կայքում
  3. «Экономический ликбез TUT. Диверсификация: как, куда и зачем»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-03-ին։ Վերցված է 2009-04-30 
  4. 4,0 4,1 «Diversification (Finance) - Overview, Definition and Strategy»։ Corporate Finance Institute (en-US)։ Վերցված է 2021-07-03 
  5. editor Full Bio Follow Linkedin Follow Twitter Troy Segal is an, finance writer She has 20+ years of experience covering personal, Management Wealth, Segal business news Learn about our editorial policies Troy։ «Diversification»։ Investopedia (անգլերեն)։ Վերցված է 2021-07-03 
  6. Berger Rob (2020-10-19)։ «How Diversification Works, And Why You Need It»։ Forbes Advisor (en-US)։ Վերցված է 2021-07-03 

Արտաքին հղումներԽմբագրել