Երևանի պատվավոր քաղաքացիների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Ստորև նշված են Հայաստանի մայրաքաղաք Երևանի պատվավոր քաղաքացիները[1], կոչումը ստանալու հերթականությամբ։
1983 թվական
խմբագրել- Վիկտոր Համբարձումյան, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս, Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր։
- Սուրեն Պետրոսյան, «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման ապարատավարների բրիգադավար։
- Սարգիս Մարտիրոսյան, Գեներալ-լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս։
1984 թվական
խմբագրել- Քրիստափոր Փիրումով, միութենական նշանակության անհատական թոշակառու, ակադեմիկոս։
- Գրիշա Մարգարյան, «Երարդշին» տրեստի թիվ 31 շինտեղամասի բրիգադավար։
- Գոհար Գասպարյան, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր:
1985 թվական
խմբագրել- Հայկ Մարտիրոսյան, գեներալ-մայոր, Մեծ հայրենականի վետերան։
- Սերո Խանզադյան, գրող, սոցիալիստական աշխատանքի հերոս։
- Ռոլանդ Մովսիսյան, «Հայէլեկտրամեքենա» Ա/Մ թիվ 31 արտադրամասի պետ։
1986 թվական
խմբագրել- Սիլվա Կապուտիկյան, բանաստեղծուհի, պետական մրցանակների դափնեկիր։
- Հովիկ Աբրահամյան, «Երևանշին» շինմոնտաժային Ա/Մ բրիգադավար։
- Գրիգոր Խանջյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր։
- Միխաիլ Դուդին, Ռուսաստանի Դաշնության գրողների միության քարտուղար, բանաստեղծ։
- Արման Քուչուկյան, մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միասնական համակարգի գլխավոր կոնստրուկտոր։
1987 թվական
խմբագրել- Ալեքսանդր Հարությունյան, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր։
- Շավարշ Կարապետյան, Երիտասարդության տեխնիկական ստեղծագործության կենտրոնի ղեկավար, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ստորջրյա արագընթաց լողի ռեկորդակիր, Եվրոպայի չեմպիոն։
- Մամբրե Գարագաշ, 1920 թվից ԽՄԿԿ անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։
- Սամանդ Սիաբանդով, Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերան, Խորհրդային Միության հերոս։
- Էլմիր Հարությունյան, «Էլեկտրասարք» Ա/Մ բանվոր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։
1990 թվական
խմբագրել- Լորիս Ճգնավորյան, Հայաստանի պետական և Երքաղխորհրդի երիտասարդության սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր։
1991 թվական
խմբագրել- Գրիգոր Մինասյան, Գերմանիայի Դաշնության քաղաքացի, բարերար։
1994 թվական
խմբագրել- Մարկոս Գրիգորյան, ամերիկահայ նկարիչ։
1995 թվական
խմբագրել- Ռեգինա Ղազարյան, ՀՀ վաստակավոր նկարիչ։
- Վաչե Մանուկյան, ամերիկահայ բարերար։
- Սարգիս Հակոբյան, ամերիկահայ բարերար։
1996 թվական
խմբագրել- Շառլ Ազնավուր, երգիչ, ֆրանսահայ բարերար։
1997 թվական
խմբագրել- Անդրեյ Բիտով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, գրող, հրապարակախոս։
1998 թվական
խմբագրել- Կառլոս Մենեմ, Արգենտինայի Հանրապետության նախագահ։
- Էդգար Հովհաննիսյան, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր։
- Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս), զորահրամանատար, գեներալ-մայոր։
- Գրիգոր Հասրաթյան, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախկին նախագահ։
1999 թվական
խմբագրել- Էդուարդ Շևարդնաձե, Վրաստանի առաջին նախագահ։
- Պետր Ստոյանով, Բուլղարիայի Հանրապետության նախագահ։
- Պավել Գրաչով, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին նախարար։
2000 թվական
խմբագրել- Խորեն Աբրահամյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր։
- Սոս Սարգսյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր։
- Ալբերտ Ազարյան, Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ։
- Ջիվան Գասպարյան, դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ։
- Վիլեն Հակոբյան, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր։
- Հրայր Հովակիմյան, ԱՄՆ քաղաքացի, սրտաբան, վիրաբույժ։
- Գերհարդ Մայեր, Գերմանիայի Դաշնության քաղաքացի, Կարմիր խաչի ընկերության նախագահ։
2001 թվական
խմբագրել- Էմիլ Լահուդ, Լիբանանի Հանրապետության նախագահ։
- Էդվարդ Միրզոյան, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր։
- Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուսի Հանրապետության նախագահ։
- Գուրգեն Դալիբալթայան, գեներալ-գնդապետ, ՀՀ նախագահի խորհրդական։
- Էդուարդ Իսաբեկյան, Հժողովրդական նկարիչ, պրոֆեսոր։
- Հրանտ Մաթևոսյան, արձակագիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր։
- Արմեն Ջիգարխանյան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր։
- Հակոբ Հակոբյան, ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր։
- Ալեքսան Կիրակոսյան, կուսակցական գործիչ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի նախկին տեղակալ։
- Վլադիմիր Մովսիսյան, քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետի խորհրդական։
- Արկադի Ղուկասյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ։
- Հովհաննես Չեքիջյան, խմբավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր։
- Սեն Արևշատյան, ՀՀ ԳԱ ակադեմիկոս, Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն։
- Ժան-Կլոդ Գոդեն, Ֆրանսիա, Մարսելի քաղաքապետ։
- Ալեքսանդր Կվաշնևսկի, Լեհաստանի Հանրապետության նախագահ։
2002 թվական
խմբագրել- Մուրադ Մուրադյան, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ։
- Լևոն Շահբազյան, ՀՀ վաստակավոր շինարար։
- Ֆադեյ Սարգսյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
- Յուրի Լուժկով, Մոսկվայի քաղաքապետ։
- Վարդուհի Վարդերեսյան, դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
- Ատոմ Էգոյան, կինոռեժիսոր։
- Լեոնիդ Կուչմա, Ուկրաինայի Հանրապետության նախագահ։
- Բորիս Ելցին, Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ։
2003 թվական
խմբագրել- Ջիմ Թորոսյան, ճարտարապետ, ակադեմիկոս։
- Հրաչուհի Ջինանյան, դերասանուհի, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր։
- Լևոն Մալխասյան, դաշնակահար, «Ջազ-Արտ» ակումբի նախագահ։
- Նիկողայոս Նիկողոսյան, նկարիչ։
2004 թվական
խմբագրել- Սվետլանա Գրիգորյան, ՀՀ ժողովրդական արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի։
- Սուրեն Գյանջումյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ։
- Հենրիկ Իգիթյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։
- Վարազդատ Հարությունյան, «Վասպուրական» հայրենակցական միության պատվո նախագահ, ակադեմիկոս, մշակույթի վաստակավոր գործիչ։
2005 թվական
խմբագրել- Զորի Բալայան, գրող, հրապարակախոս։
- Վլադիմիր Րեսին, Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ։
- Ազատ Գասպարյան, ՀՀ վաստակավոր արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ թատերական գործիչների միության նախագահության անդամ, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։
- Երվանդ Ղազանչյան, ՀՀ ժողովրդական դերասան, Թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր։
- Հարություն Քեհեյան, ՀՀ վաստակավոր մարզիչ:
- Պերճ Զեյթունցյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակների դափնեկիր։
2006 թվական
խմբագրել- Տիգրան Մանսուրյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր, երգահան։
- Աշոտ Ղազարյան, ՀՀ վաստակավոր դերասան։
- Արամայիս Սահակյան, վաստակավոր լրագրող, բանաստեղծ, «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, «Ոզնի» երգիծաթերթի և հանդեսի գլխավոր խմբագիր։
- Հայրապետ Գալստյան, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից-անդամ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ս. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն։
2007 թվական
խմբագրել- Մարտին Վարդազարյան, կոմպոզիտոր, պրոֆեսոր։
- Աղասի Այվազյան, արվեստի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս։
2008 թվական
խմբագրել- Կոստանտին Օրբելյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, միջազգային մրցանակների դափնեկիր, ՀԽՍՀ պետական էստրադային նվագախմբի երկարամյա ղեկավար, կոմպոզիտոր։
- Վլադիմիր Մսրյան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։
- Հովհաննես Զանազանյան, միջազգային կարգի սպորտի վարպետ, օլիմպիական խաղերի մրցանակակիր, «Արարատ-73»-ի ավագ, ֆուտբոլիստ։
2009 թվական
խմբագրել- Վարազդատ Մկրտչյան, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար։
2010 թվական
խմբագրել- Գաբրիել Ջեմբերյան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ, սիրիահայ գործարար, բարերար։
- Սամվել Պետրոսյան, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակից, էլեկտրական գնացքի, մետրոյի մեքենավար։
2012 թվական
խմբագրել- Սերգեյ Համբարձումյան, ակադեմիկոս։
- Հենրիխ Մխիթարյան, հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։
- Ալեքսանդր Գրիգորյան, թատերական ռեժիսոր, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող.արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր։
- Ռաֆայել Վահանյան, Միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ։
2013 թվական
խմբագրել- Լևոն Իգիթյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ։
- Ալբերտ Մկրտչյան, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն, բեմադրիչ, կինոռեժիսոր։
- Հրաչյա Աշուղյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, բեմադրիչ։
2014 թվական
խմբագրել- Էդուարդ Թադևոսյան, հայ ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր։
- Մերուժան Տեր-Գուլանյան, գրող, հրապարակախոս։
- Լևոն Արոնյան, միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ։
- Կարինե Դանիելյան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի նախագահ։
2015 թվական
խմբագրել- Երվանդ Երզնկյան, կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ և արվեստի վաստակավոր գործիչ։
- Արթուր Աբրահամ (Ավետիք Գրիգորի Աբրահամյան), բռնցքամարտիկ։
- Ռաիսա Մկրտչյան, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ։
- Ռուբեն Մաթևոսյան, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
2016 թվական
խմբագրել- Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։
- Միհրան Հարությունյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ։
- Ռաֆայել Քոթանջյան, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ։
- Սառա Եսայան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ–ռևմատոլոգ։
2017 թվական
խմբագրել- Արտավազդ Փելեշյան, կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[2]։
- Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ, հասարակական գործիչ[2]։
- Ռալֆ Յիրիկյան, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն[2]։
- Նարա Շլեպչյան, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[2]։
2019 թվական
խմբագրել- Երվանդ Մանարյան, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։
- Միխայիլ Պիոտրովսկի, էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս։
2020 թվական
խմբագրել- Վլադիլեն Բալյան, հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ։
2021 թվական
խմբագրել- Հովհաննես Սարուխանյան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։
- Աղվան Չատինյան, հայ լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար»։
- Սվետլանա Նավասարդյան, դաշնակահարուհի, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
- Նորայր Մեհրաբյան, պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ։
- Ռոբերտ Էլիբեկյան, գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ։
- Արտյուշա Կարապետյան, պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ։
- Հենրիկ Հովհաննիսյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ։
2024 թվական
խմբագրել- Հենրիկ Էդոյան, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ։
- Բարսեղ Թումանյան, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ։
- Լևոն Թոքմաջյան, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ։
- Արմեն Խանդիկյան, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ։