Ռաիսա Մկրտչյան
Ռաիսա Հրանտի Մկրտչյան (Սարգսյան), (փետրվարի 25, 1942, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ (2006)[1]։
Ռաիսա Մկրտչյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ռաիսա Մկրտչյան |
Ի ծնե անուն | Ռաիսա Հրանտի Մկրտչյան |
Ծնվել է | 1942 փետրվարի 25 , Հայաստան Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | Երևանի պատվավոր քաղաքացի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու մեդալ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
1963-1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1968 թվականից Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար։ 2002 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Ձայնագրվել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Քարնեգի Հոլ», Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում[2]։
Երգացանկում են Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի, Մ. Կաժլաևի և այլոց երգերից։
Մրցանակներ, պարգևներԽմբագրել
- 1965 թ. երաժշտական փառատոնում ոսկե մեդալ և դափնեկրի կոչում
- 1968 թ. Մոսկվայի «Մայակ», 1971 թվականին՝ «Յունոստ» ռադիոկայանների համամիութենական մրցույթներում՝ «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակ
- 1967-1975 թթ. Սոչիի, Մինսկի և Լեհաստանի Սոպոտ քաղաքի միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր
- 1977 թ. ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- 2001 թ. - Մովսես Խորենացու մեդալ
- 2008 թ. Մոսկվայի «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալ
- 2009 թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր
- 2011 թ. ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ
- 2006 թ. ՀՀ ժողովրդական արտիստ
- 2015 թ. Երևանի պատվավոր քաղաքացի[3]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2016 թ.[4]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ՀՀ նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Արթուր Աբրահամը, Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-28