Սարգիս Մարտիրոսյան (ռազմական գործիչ)

հայ զինծառայող
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)

Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյան (սեպտեմբերի 21, 1900(1900-09-21), Մադրասա, Shamakhi District, Ադրբեջանական ԽՍՀ - փետրվարի 15, 1984(1984-02-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1945), ԽՍՀՄ հերոս (1945 թվականի մայիսի 10

Սարգիս Մարտիրոսյան
սեպտեմբերի 21, 1900(1900-09-21) - փետրվարի 15, 1984(1984-02-15) (83 տարեկանում)
ԾննդավայրՄադրասա, Shamakhi District, Ադրբեջանական ԽՍՀ
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1920—1953
ԿոչումԿաղապար:Գեներալ-լեյտենանտ ԽՍՀՄ ԽՍՀՄ գեներալ լեյտենանտ (1955)
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
ՊարգևներHero of the USSR Gold Star.pngՍովետական Միության Հերոս
Order of Lenin Ribbon Bar.svg Լենինի շքանշան (4)
Order of Red Banner ribbon bar.png Կարմիր Դրոշի շքանշան (4)
Order suvorov2 rib.png Սուվորովի երկրորդ կարգի շքանաշան (2)
Գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը Արա Սարգսյանի, Մարտիրոս Սարյանի, Հայկանուշ Դանիելյանի, Ավետիք Իսահակյանի, Վաղարշ Վաղարշյանի հետ, 1945 թվական։ Նկարել է լուսանկարիչ Գաբրիել Խանոյանն, իր տանը հայ մեծերին հյուրնկալելիս։
Սարգիս Մարտիրոսյանի հուշատախտակը Երևանում

ԿենսագրությունԽմբագրել

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո մտել է կարմիր բանակի շարքերը, 1922 թվականին հայկական հրաձգային դիվիզիայում նշանակվել գնդացրային դասակի հրամանատար։ 1928 թվականին ավարտել է ԲԳԿԲ գլխավոր շտաբի Մոսկվայի բարձրագույն զինվորական դասընթացները և դարձել կադրային սպա։ 1924-1938 թվականներին 76-րդ հայկական լեռնա-հրաձգային դիվիզիայում վարել է տարբեր պաշտոններ (վաշտի հրամանատար, գնդի շտաբի պետի տռղակալ՝ հետախուզության գծով, դիվիզիզյի շտաբի հետախուզության բաժնի պետ և այլն)։

Հայրենական պատերազմի սկզբին Հարավային ռազմաճակատում Մարտիրոսյանը եղել է 227-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետ, Մոսկվայի համար մղված մարտերում՝ 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Նրա հրամանատարությամբ դիվիզիան մարտնչել է Վորոնեժի ռազմաճակատում։ 1943 թվականին Մարտիրոսյանը նշանակվել է կորպուսի հրամանատար՝ 1-ին Ուկրաինական ռազմաճակատի կազմում (կորպուսը մասնակցել է Կորսուն-Շևչենկովսկի խմբավորման ոչնչացման մարտերին, Յասսի-Քիշնևյան օպերացիային, Լեհաստանի, Ռումինիայի ազատագրմանը, Վիսլա-Օդերյան, Բեռլինյան օպերացիաներին և Չեխոսլովակիայի ազատագրմանը)։ Կորպուսի կազմում մի քանի ամիս մարտական գործողություններին մասնակցել է ԽՍՀՄ-ում կազմակերպված չեխոսլովակյան առաջին բրիգադը՝ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ։ Հերոսի կոչման է արժանացել ֆաշիստների դեմ մղած պայքարում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և ցուցաբերած խիզախության համար։ Մարտիրոսյանը եղել է նոր ազատագրված Կիև քաղաքի կայազորի առաջին պետը։ 1947 թվականին նշանակվել է հրաձգային զորամասի հրամանատար Մերձկարպատյան ռազմական օկրուգում։ 1950 թվականին փոխադրվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, որպես զորամասի հրամանատարի տեղակալ։ 1953 թվականին զորացրվել և բնակվել է Երևանում[1]:

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ՀՍՀ, հ. 7, էջ 349-350։