Հարություն Քեհեյան
Հարություն Լևոնի Քեհեյան (ապրիլի 9, 1930, Աթենք, Հունաստան - ապրիլի 17, 2015, Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, հարձակվող, կիսապաշտպան։ Սպորտի վաստակավոր վարպետ։ Հայաստանի վաստակավոր մարզիչ[1]։
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Հարություն Լևոնի Քեհեյան | ||||||||||||||
Ազգությունը | հայ | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | 1930 ապրիլի 9 | ||||||||||||||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 17, 2015 (85 տարեկան) | ||||||||||||||
Մահվան վայր | Երևան, Հայաստան, | ||||||||||||||
Հասակ | 172 | ||||||||||||||
Քաշ | 68 | ||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿենսագրությունԽմբագրել
Հարություն Քեհեյանը ծնվել է 1930 թվականին Աթենքում։ 1946 թվականին հայրենդարձել է։ ԽՍՀՄ բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Դինամո» (1949-1950 ), Մոսկվայի «Սպարտակ» (1955), Երևանի «Դինամո (1960-1961, հետագայում` «Արարատ» ) թիմերում։ Երևանյան թիմերի կազմերում մասնակցել է 87 խաղի, դարձել 9 գոլի հեղինակ։ Եղել է ԽՍՀՄ գավաթի 1954 թվականի եզրափակչի մասնակից։ Չեմպիոն և գավաթակիր Երևանի «Արարատի» մարզչական շտաբում[2]։ 1971-1973 թվականներին ԽՍՀՄ փոխչեմպիոն, չեմպիոն և գավաթակիր Երևանի «Արարատի» մարզչական կազմում։ Հաջողությամբ աշխատել է հանրապետության պատանեկան թիմերում։ 1975 թվականից եղել է «Հրազդան» մարզադաշտի տնօրենը։
ՊարգևներԽմբագրել
- Հայաստանի վաստակավոր մարզիչ
- Երևանի պատվավոր քաղաքացի
- ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, 1955