Էդգար Հովհաննիսյան
Էդգար Սերգեյի Հովհաննիսյան (հունվարի 14, 1930, Երևան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 1998, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962 թ.), ՀԽՍՀ (1972 թ.) և ԽՍՀՄ (1986 թ.) ժողովրդական արտիստ։
Էդգար Սերգեյի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1930 Երևան, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1998 (68 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1953 թ., դասատու՝ Գրիգոր Եղիազարյան), Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1957, ղեկավար՝ Ա. Խաչատրյան)։ 1962-1968 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-1974 թվականներին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-1984 թվականներին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-1991 թվականներին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր։
Հովհաննիսյանը էական նպաստ է ունեցել հայ երաժշտության զարգացման գործում։ Ստեղծել է բալետներ «Մարմար» (1957), «Երկնագույն նոկտյուրն» (1964), «Հավերժական կուռք» (1966), «Անտունի» (1969), Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա. Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982 թ.): Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976 թ.), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի համանուն նոթերի) օպերան (1987 թ.)։
Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին (1955 թ.), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984 թթ.), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993 թ.), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995 թ.), կվարտետներին (1950, 1958, 1964, 1981 թթ.), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975 թ.), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984 թ.)։ Թավջութակի մենանվագ սոնատում (1970) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-Հովհաննիսյանի՝ ժողովրդական երգերի հիման վրա (40) և Վ. Տերյանի խոսքերով (20) խմբերգերը։
Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ»[1] երգերի, թատերական և կինո երաժշտության։
Էդգար Հովհաննիսյանը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1971 թթ.), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թթ.)։
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1967 թ.
- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1979 թ.
- Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկիր, (Մոսկվա, 1957 թ.)
- Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, 1984 թ.
- Տիտոգրադի պատվավոր քաղաքացի
- Երևանի պատվավոր քաղաքացի, 1998 թ.
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Գասպարյան Ի., Էդգար Հովհաննիսյան, Երևան, 1969
- Генина Л., Эдгар Оганесян, М., 1959
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդգար Հովհաննիսյան կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- ↑ «SARTARABAD - KOHAR | ՍԱՐԴԱՐԱՊԱՏ - ԳՈՀԱՐ | Live in Lebanon 2015 - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21