Երվանդ Ղազանչյան
հայ բեմադրիչ
Երվանդ Խաչատուրի Ղազանչյան (հունիսի 2, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 30, 2019, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ։ Պրոֆեսոր (1991)։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2004)։
Երվանդ Ղազանչյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1937 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 30, 2019 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958) |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Պատանի հանդիսատեսի թատրոն, Կապանի պետական թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Ամուսին | Գալյա Նովենց |
Պարգևներ և մրցանակներ | Երևանի պատվավոր քաղաքացի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ |
Երեխաներ | Հակոբ Ղազանչյան |
ԿրթությունԽմբագրել
- 1953-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի Վարդան Աճեմյանի կուրսում՝ դրամատիկ թատրոնի դերասանի որակավորմամբ։
- 1962-1965 թվականներին սովորել է նույն ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ ստանալով դրամատիկ թատրոնի ռեժիսորի որակավորում։
- 1964-1965 թվականներին սովորել է Լենինգրադի Գորկու անվան պետական ակադեմիական թատրոնին կից ստուդիայի ռեժիսորական բարձրագույն կուրսերում՝ Գեորգի Տովստոնոգովի ղեկավարությամբ։
Ստեղծագործական գործունեությունըԽմբագրել
- 1949-1952 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես սկսնակ դերասան։
- 1958-1962 թվականներին աշխատել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական թատրոնում որպես դերասան և ռեժիսոր։
- 1967-1970 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր։
- 1970-1976 թվականներին աշխատել է Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։
- 1974 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
- 1976-1978 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։
- 1980-1984 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։
- 1984-1986 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ։
- 1986-1993 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը։
- 1993 թվականից` Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1993-2002 թվականներին` տնօրեն։
- 1995-2007 թվականներին` Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ։
ԲեմադրություններըԽմբագրել
- Ժան Պոլ Սարտր - «Անթաղ մեռելներ»
- Ալեքսանդր Շիրվանզադե - «Պատվի համար»
- Ալեքսանդր Շիրվանզադե - «Մորգանի խնամին»
- Ֆյոդոր Դոստոևսկի - «Ապուշը»
- Ֆյոդոր Դոստոևսկի - «Ոճիր և պատիժ»
- Ժորա Հարությունյան - «Հարսանիք»
- Ժորա Հարությունյան - «Պարոն Բաբիկը և ուրիշները»
- Բերտոլդ Բրեխտ - «Կուրաժ մայրիկը»
- Ֆեդերիկո Գարսիա Լորկա - «Արյունոտ հարսանիք»
- Եղիշե Չարենց - «Երկիր Նաիրի»
- Միխայիլ Սալտիկով-Շչեդրին - «Մի քաղաքի պատմություն»
- Ուիլյամ Շեքսպիր - «Ոչնչից մեծ աղմուկ»
- Ուիլյամ Շեքսպիր - «12-րդ գիշեր»
- Սանին - «Ես մարդ եմ»
- Ժան Բատիստ Մոլիեր - «Քաղքենին ազնվական»
- Նիկոլայ Գոգոլ - «Ամուսնություն»
- Ժիրայր Անանյան - «Ես եմ, եկել եմ»
- Ժիրայր Անանյան - «Տե՛ր, մի թող մեզ անտեր»
- Ժիրայր Անանյան - «Մեռնելու էլ իրավունք չունիմ»
- Արիստոֆանես - «Լիսիստրատե»
- Հակոբ Պարոնյան - «Ատամնաբույժն արևելյան»
- Կարինե Խոդիկյան - «Լիր արքայի ծաղրածուն»
- Չխեիձե - «Կամուրջ»
- Կառլո Գոցցի - «Թագավոր եղջերուն»
- Արամաշոտ Պապայան «Գնա մեռի,արի սիրեմ»
- Արտեմի Այվազյան, Գարեգին Երիցյան «Ուշ լինի,նուշ լինի»
- Տիգրան Չուխաջյան «Կարինե»
- Գուրգեն Խանջյան «Քարերը հավաքելու ժամանակն է»
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974)
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (1986)
- Պրոֆեսոր (1991)
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2004)
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ (կրկնակի)
- Երևանի պատվավոր քաղաքացի (2005)
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան (2008)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[1]
- Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ (2014)[2]
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2016)[3]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2017)[4]
ԸնտանիքԽմբագրել
Դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի հայրը, դերասանուհի Մարիամ Ղազանչյանի պապը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-21