Ջիվան Գասպարյան

հայ երաժիշտ, կոմպոզիտոր

Ջիվան Արամայիսի Գասպարյան (հոկտեմբերի 12, 1928(1928-10-12)[1], Սոլակ, Հայաստան - հուլիսի 6, 2021(2021-07-06)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նշանավոր հայ դուդուկահար և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թ.): Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։

Ջիվան Գասպարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 12, 1928(1928-10-12)[1]
Սոլակ, Հայաստան
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհուլիսի 6, 2021(2021-07-06)[2] (92 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
ԺանրերՀայկական ազգային երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդուդուկ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԼեյբլAll Saints Records?
Պարգևներ
ԿայքՋիվան Գասպարյան
 Djivan Gasparyan Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել քանի որ մայրը վաղ էր մահացել և հայրը Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զինվոր է եղել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1947 թվականին մեկնում է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստանում է Պոբեդա ժամացույց։ 1949 թվականին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին, և իր առաջին մասնագիտական ելույթը որպես մենակատար լինում է Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։

1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի (UNESCO) հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։

Միջազգային գործունեություն Խմբագրել

 
Ուշացած լուսանկար արձանախումբը՝ նվիրված Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին

1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին գայթակղությունը» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

Պարգևներ Խմբագրել

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978 թ.
  • Երևանի պատվավոր քաղաքացի, 2000 թ.
  • ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2001 թ.
  • «Ոսկե գլոբուս» մրցանակ, 2001 թ.
  • «Womex Award» միջազգային հեղինակավոր մրցանակ, 2002 թ.
  • 2006 թվականին ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի
  • ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալ, 2013 թ.
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017 թ.[3]
  • ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017 թ.[4]

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել