Գրիգոր Հասրաթյան

հայ հասարակական գործիչ, քաղաքական գործիչ

Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան (նոյեմբերի 24, 1918, Աշոտավան, Հայաստանի առաջին հանրապետություն - մայիսի 10, 2001, Երևան, Հայաստան), խորհրդային հայ պետական և հասարակական գործիչ։

Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1918
ԾննդավայրԱշոտավան, Հայաստանի առաջին հանրապետություն
Մահացել էմայիսի 10, 2001
(82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՌուբեն Հասրաթյան
 Gregory Hasratyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1942 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-շինարար։ 1960 թվականից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։

1942-1945 թվականներին աշխատել է որպես ինժեներ, 1945-1950 թվականներին՝ Լենինյան շրջգործկոմի կոմունալ բաժնի պետ:։

1950-1952 թվականներին՝ Երևան քաղաքի Լենինյան շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1952-1956 թվականներին՝ նույն շրջգործկոմի նախագահ։։

1956-1958  թվականներին՝ Երևանի փոխքաղաքապետ։

1958-1960 թվականներին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն։

1960-1962 թվականին Գրիգոր Հասրաթյանը Լենինականի քաղաքապետն էր[1]։

1962 թվականից մինչև 1975 թվականը՝ Երևանի քաղաքապետը[2], 1979-1985 թվականներին՝ Մինիստրների խորհրդին կից Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության պետը։։

1985-1990 թվականներին՝ Հայաստանի ազգագրության թանգարանի և Սարդարապատի համալիրի տնօրեն։ Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշանի ասպետ։։

1998 թվականին արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանը [3]։

2004 թվականին Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 6 շենքի հարևանությամբ տեղադրվել է Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարը։ Նա Երևան քաղաքի 39րդ քաղաքապետն էր [4]

Քաղաքապետ Հասրաթյանը նպատակ էր դրել քաղաքը դարձնել մայրաքաղաք [5] շեշտելով, որ մայրաքաղաք կառուցելն ու ղեկավարելը ակադեմիա է։ Քչերը գիտեն, որ Էրեբունի-Երևան 2750 առաջին տոնակատարությունը կապված է Գրիգոր Հասրաթյանի անվան հետ[6][7]

 
Գրիգոր Հասրաթյանի հուշաքար (Երևան)

Մեջբերումներ Գրիգոր Հասրաթյանից խմբագրել

«Ճարտարապետությունը մարդու դաստիարակության միջոց է, այո՛, դա այդպես է, մարդն, անշուշտ, առաջին գործոնն է շինարարության մեջ։ Ոչ թե՝ ինչ ենք կառուցում, այլ՝ ում համար ենք կառուցում։ Նրա հոգևոր աշխարհը, նրա վաղվա օրը` ահա թե ամենից առաջ ի՛նչ պիտի հոգանք մենք[8]»

Մեջբերումներ Գրիգոր Հասրաթյանի մասին[9] խմբագրել

  Գրիգոր Հասրաթյանը նվիրված էր քաղաքին անմնացորդ, սիրում էր Երևանը և ապրում դրանով։ Քաղաքի ամեն մի անկյուն, ամեն մի պուրակ, թուփ, քար նա ճանաչում էր։
- Ջիմ Թորոսյան (Ճարտարապետ, ակադեմիկոս)
 


  Ես շատ հպարտ եմ, որ Գրիգոր Հասրաթյանի ժամանակակիցն եմ։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Երևանը` որպես մայրաքաղաք, իր արտաքին տեսքով կայացավ հենց այն տարիներին, երբ քաղխորհգործկոմի նախագահը Գրիգոր Հասրաթյանն էր։
- Լավրենտի Բարսեղյան (Պատմական գիտությունների դոկտոր)
 


  Անբասիրությունը նրա միակ թուլությունն էր։
- Անդրեյ Բիտով (Ռուս արձակագիր)
 


Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել