Գուրգեն Դալիբալթայան

հայ զինծառայող

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան (հունիսի 5, 1926(1926-06-05)[1][2], Մեծ Արագյալ[1][2] - սեպտեմբերի 1, 2015(2015-09-01)[2], Երևան, Հայաստան[2]), խորհրդային և հայ ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության կոմիտեի շտաբի պետ (1991-1992), Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (1991-1992), Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ (1992-1993), Հայաստանի նախագահի խորհրդական (1993-2007), Գեներալ-գնդապետ (1996), հետմահու Հայաստանի ազգային հերոս[4] (2021)։

Գուրգեն Դալիբալթայան
հունիսի 5, 1926(1926-06-05)[1][2] - սեպտեմբերի 1, 2015(2015-09-01)[2] (89 տարեկան)
ԾննդավայրՄեծ Արագյալ[1][2]
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԶորատեսակԽորհրդային բանակ[2], ԽՍՀՄ ցամաքային զորքեր և Հայաստանի ցամաքային զորքեր[2]
Կոչումգեներալ-գնդապետ[2]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ և Արցախյան ազատամարտ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1961)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան
Հայաստանի ազգային հերոս[3] «Մարտական խաչ» շքանշան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ և «Անբասիր ծառայության համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926 թ. հունիսի 5-ին, Վրաստանում՝ Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում[5]։

Կրթություն

խմբագրել

1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում։ 1944-1945 թթ. սովորել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանում։ 1947թվականին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը։ 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում։ 1969 թ. ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1976 թ. Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։ 1978 թ. Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից «Զինված ուժերի շինարարությունը և կառավարումը» բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր[5][6]։

Զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում

խմբագրել

1947-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ՝ 1947-1951 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար (ք. Էջմիածին) մինչև Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, Բուդապեշտում խորհրդային զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի առաջին տեղակալ, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով[7][8]։

1951-1956 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի ուսումնական վաշտի հրամանատար (ք. Էջմիածին)։ 1956-1957 թթ.Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար (ք. Երևան)։ 1957-1958 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի գումարտակի շտաբի պետ (ք. Երևան)։ 1961-1963 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 135-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար (ք. Պերեքիշքյուլ)։ 1963-1965 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատարի տեղակալ (ք. Պրիշիբ)։ 1965-1967 թվականնեին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար (ք. Պրիշիբ)։ 1967-1969 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ[5](ք. Կիրովաբադ

1969-1975 թվականնեին Սիբիրյան ռազմական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (ք. Աբական)։ 1975-1980 թվականներին Հարավային զորախմբի շտաբի պետի առաջին տեղակալ (ք. Բուդապեշտ)։ 1980-1987 թվականներին Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով (ք. Դոնի Ռոստով )։ 1971 թ.ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 1987-1991 թվականներին գտնվել է ԽՍՀՄ Զինված ուժերի պահեստազորում[9]։

Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում

խմբագրել

Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում՝ 1991 թ.-ին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան և զինվորագրվել է Հայաստանի ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին։ Լինելով փորձառու զինվորական՝ նա իր խորհուրդներով և փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին։ Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները։ 1991 թվականին եղել է Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ։ 1991 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ։ 1991 -1992 թվականներին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ 1992 թ. օգոստոսից մինչև 1993 թ. սեպտեմբեր՝ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները։ 1993-2007 թվականներին Հայաստանի նախագահի խորհրդական, Գլխավոր ռազմական տեսուչ։ 1992 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996 թ.-ին՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ 2007 թվականից Հայաստանի Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։ 2001 թվականից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գուրգեն Դալիբալթայանի անունով[4][6]։

2015 թվականի սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական և ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը[9]։

Մասնակցությունը ռազմական գործողություններին

խմբագրել

1991-94-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման, Գորիս-Լաչինի ռազմական գործողության, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները[8]։

Գուրգեն Դալիբալթայանի և Վազգեն Սարգսյանի կողմից մշակվել և վավերացվել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմական գործողության պլանը[4]։

Պարգևներ

խմբագրել
  • Հայաստանի ազգային հերոս և Հայրենիքի շքանշան (հետմահու, 2021)
  • ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշան,
  • ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշան,
  • «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,
  • ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (1998),
  • ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (2000),
  • Հայ Առաքելական եկեղեցու «Ներսես Շնորհալի» (2002)
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2004),
  • ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005)
  • ՀՀ Աժ պատվոգիր (2005),
  • ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշան(2006)
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ։
  • 33 մեդալներ, որոնցից 6-ը՝ օտարերկրյա պետությունների[7]։

Կոչումներ

խմբագրել

Գուրգեն Դալիբաթյանի մասին

խմբագրել
  Անուրանալի է Գուրգեն Դալիբալթայանի ավանդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, բանակաշինության գործում։ Նրա անունը անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի կարևորագույն մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման հետ։

Լինելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին պետը և Հանրապետության Նախագահի երկարամյա գլխավոր ռազմական տեսուչը՝ անվանի զորավարը իր հարուստ գիտելիքներն ու տասնամյակների փորձառությունը ամբողջովին ծառայեցրեց մեր ազգային-ազատագրական պայքարի և հայոց բանակի հաղթանակներին[10]։

- ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. Գուրգեն Դալիբալթայանը, Հրաչյա Անդրեասյանը, Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել են Ազգային հերոսի կոչման
  4. 4,0 4,1 4,2 «Ռազմ Ինֆո».
  5. 5,0 5,1 5,2 «Գուրգեն Դալիբալթայան». Yerkrapah (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  6. 6,0 6,1 hraparak (2015 թ․ սեպտեմբերի 1). «Մահացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայան». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  7. 7,0 7,1 «Դալիբալթայան Գուրգեն Հարությունի — Hayazg». am.hayazg.info. Արխիվացված է օրիգինալից 2022-03-04-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  8. 8,0 8,1 «Դալիբալթայան Գուրգեն | historyofarmenia.am.am». www.historyofarmenia-am.armin.am. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  9. 9,0 9,1 Հարությունյան, Վաղարշակ. «Մենք այսօր կորցրել ենք Մեծ մարդու». Առավոտ. Վերցված է 26․03․2022-ին.
  10. http://www.hayzinvor.am/33682.html

Գրականություն

խմբագրել
  • Այվազյան Հ.Մ., Հաղթանակած բանակի գեներալը, Ե., 2001:
  • Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 264