Սուրեն Գյանջումյան
Սուրեն Հովհաննեսի Գյանջումյան (հունիսի 19, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 14, 2019, Երևան, Հայաստան[1]), հայ պարուսույց։ ՀՀ ժողովրդական արտիստ (2007)։
Սուրեն Գյանջումյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1939 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 14, 2019 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պարուսույց |
Աշխատավայր | Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Գագիկ Գյանջումյան |
ԿենսագրությունԽմբագրել
Սուրեն Գյանջումյանը ծնվել է 1932 թվականին Երևանում։ Որպես մենապարող հանդես է եկել Երվանդ Սահառունու անվան երգի-պարի անսամբլի կազմում` Վանյա Ղարիբյանի ղեկավարությամբ։ 1957 թվականին կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, 1958-1983 թվականներին՝ առևտրի տան երգի-պարի և մանկապատանեկան անսամբլները։ 1967-1977 թվականներին դասավանդել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս։ 1967-1971 թվականներին ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965 թվականին ստեղծել և ղեկավարել է համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը, 1973 թվականին՝ հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը։ 1966-1977 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում։ 2009 թվականից դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում[2]։
Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» և այլն[3]։
ԱնդամակցությունԽմբագրել
- Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության վարչության միություն
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ՀԽՍՀ լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, 1974
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1975
- 1993 թվականին Գյանջումյանի բեմադրությունները Իտալիայի Ագրիջենտոյի միջազգային պարերի մրցույթներին նվաճել են համերաշխության և հավատարմության «Ոսկե տաճար» մրցանակը
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2007
- Երևանի պատվավոր քաղաքացի, 2004[4]
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012
- ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, 2012
- Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ոսկե մեդալ, 2012
ԸնտանիքԽմբագրել
- Որդի՝ Գագիկ Գյանջումյան, հայ պետական գործիչ
- Թոռ՝ Էդգար Գյանջումյան, հայ կոմպոզիտոր։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ LLC Helix Consulting։ «Սուրեն Գյանջումյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-05-15
- ↑ «Սուրեն Հովհաննեսի Գյանջումյան»։ aspu.am։ Վերցված է 2019-05-15
- ↑ «AV Production - Սուրեն Գյանջումյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-05-15
- ↑ «Երևանի պատվավոր քաղաքացիները»։ www.yerevan.am։ Վերցված է 2019-05-15