Խորեն Աբրահամյան

հայ կինոռեժիսոր, դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խորեն Բաբկենի Աբրահամյան (ապրիլի 1, 1930(1930-04-01)[1][2], Երևան, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 10, 2004(2004-12-10)[2], Երևան, Հայաստան[2]), հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Խորեն Աբրահամյան
Ծնվել էապրիլի 1, 1930(1930-04-01)[1][2]
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էդեկտեմբերի 10, 2004(2004-12-10)[2] (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1951)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, թատերական ուսուցիչ, թատերական ռեժիսոր և կինոռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)[3][4]։ Եղել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանի ամուսինը։

1979-1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988 թվականներին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ. Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ. Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։ Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թվական), Ռոստոմ («Տերը», 1968 թվական), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թվական), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թվական), Մյասնիկյան («Երկունք», 1977 թվական), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թվական), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թվական) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»[5][6]։

Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա. Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թվականին բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

 
Խորեն Աբրահամյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան փողոցում

2020 թվականին 50-ամյա լատվիացի երգիչ և դիջեյ Խորեն Ստալբեն հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Խորեն Աբրահամյանի արտաամուսնական որդին է[7]։

Դերերը կինոյում խմբագրել

 
Խորեն Աբրահամյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Ֆիլմ Խորեն Աբրահամյանի մասին

1999 - Խորեն Աբրահամյան. առանց վերջաբանի- սց./ռեժ..օպեր.՝ Գուրգեն Գադաչիկ

Թատերական բեմադրումներ խմբագրել

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • 1961 - ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  • 1970 - Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր լավագույն դերասանական աշխատանքի համար
  • 1971 - ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր («Սարոյան եղբայրներ» ներկայացումի համար)
  • 1980 - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • 1980 - Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր լավագույն դերասանական աշխատանքի համար
  • 1981 - ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (թատերական աշխատանքների համար)
  • 2000 - Երևանի պատվավոր քաղաքացի
  • 2000 - Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ

Հիշատակ խմբագրել

2022 թվականի ապրիլի 19-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցն վերանվանվել է Խորեն Աբրահամյանի անունով[8]։

Գրականություն Խորեն Աբրահամյանի մասին խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 21-22.
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 19-20։
  5. «Խորեն Աբրահամյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  6. «ВСПОМИНАЯ ХОРЕНА АБРАМЯНА». golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. Խորեն Ստալբե. “Իմ հայրը Խորեն Աբրահամյանն է…”
  8. «Երևանի փողոցներից մեկը անվանակոչվեց դերասան Խորեն Աբրահամյանի անունով». MediaNews. 2022 թ․ ապրիլի 19. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 43