Վլադիմիր Մսրյան
հայ դերասան
Վլադիմիր Իվանի Մսրյան (մարտի 12, 1938, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 24, 2010[1], Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987)։
Վլադիմիր Իվանի Մսրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1938 |
Ծննդավայր | Օրջոնիկիձե |
Մահացել է | օգոստոսի 24, 2010[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Մսրյանը ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ՝ Վլադիկավկազ), դերասանի ընտանիքում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թվականներին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնում[2][3]։
Դերեր
խմբագրել- Համլետ՝ Շեքսպիրի «Համլետ»
- Ալեքսեյ՝ Դոստոևսկու «Խաղամոլը»
- Հերոստրատ՝ Գորինի «Մոռանալ Հերոստրատին»
- Միհրդատ Պոնտացի՝ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»
- Վոյնիցկի՝ Չեխովի «Քեռի Վանյա»
1972 թվականից նկարահանվել է կինոյում՝
- «Վերադարձ» («Հայֆիլմ»)
- «Պագանինի» («Բուլղարֆիլմ» և «Մոսֆիլմ»)
- «Խնձորի այգին»
- «Շեկ ինքնաթիռ»
- «Ամրոց», 1978
- «Պտտահողմ» («Տաջիկֆիլմ»)
- «Լռության սիմֆոնիա» (Հայաստանի ազգային կինոկենտրոն)
- «Ձայն բարբառոյ...»
- «Նիկոլո Պագանինի», 1982
- «Հատակում», 1987
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1987
- Հայաստանի պետական մրցանակ
- Մովսես Խորենացու մեդալ
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Իվան Գերասիմի Մսրյան, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Մայրը՝ Արաքսյա Եգորի Մսրյան, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Քույրը՝ Ժասմեն Իվանի Մսրյան (1932-2008), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Դուստրը՝ Մարիա Մսրյան (1965) դերասանուհի