Էմիլ Ջամիլ Լահուդ (հունվարի 12, 1936(1936-01-12)[1], Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի պետական և ռազմական գործիչ, Լիբանանի 11-րդ նախագահը (1998-2007)[2]։

Էմիլ Լահուդ
Lebanon.EmileLahoud.01.jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ, Naval War College? և Բրումմանայի վարժարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք Մարոնիական կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 12, 1936(1936-01-12)[1] (87 տարեկան)
Ծննդավայր Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Քաղաքացիություն Flag of Lebanon.svg Լիբանան
Հայր Jamil Lahoud?
Զավակներ Emile Lahoud Jr.?
 
Պարգևներ

Վաղ տարիներԽմբագրել

Էմիլ Լահուդը ծնվել է 1936 թվականի հունվարի 12-ին Լիբանանի Բաբդաթ քաղաքում[3], սակայն Լիբանանի Զինված ուժերը որպես նրա ծննդավայր նշում են Բեյրութը[4]։ Նա գեներալ Ջամիլ Լահուդի կրտսեր որդին է։ Մայրը՝ Ադրինե Բաջակյանը, հայկական ծագում ունի, Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքից է[3]։ Լահուդի ավագ եղբայրը՝ Նասրի Լահուդը, դատավոր էր՝ ռազմական դատախազ[5]։ Պապը՝ Սալիմ Լահուդը, 1955-1957 թվականներին Լիբանանի արտաքին գործերի նախարարն էր[6]։

Էմիլ Լահուդի մորական կողմի մեծ տատն ու պապը Թագուհի Քալեբջյանն ու Մինաս Սագերյանն էին, որոնք Օսմանյան կայսրության Ադապազար քաղաքից էին։ Այն տեղակայված է Սև ծովի ափին՝ Ստամբուլից 80 կմ հեռավորության վրա։ Մինասն ու Թագուհին Հայոց ցեղասպանության զոհ են դարձել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[2]։

ԿրթությունԽմբագրել

Լահուդը տարրական կրթությունն ստացել է Բեյրութի Collège de La Sagesse քոլեջում, միջնակարգ կրթությունը՝ Մաթնի շրջանի Բրամանա ավագ դպրոցում։ 1956 թվականին ընդունվում է ռազմական ակադեմիա և սովորում մեկ տարի[5]։ Այնուհետև սովորում է Միացյալ Թագավորության Դարթմութի ռազմածովային քոլեջում[5]։ Վերադառնում է Լիբանանի ռազմական ակադեմիա և ավարտում որպես կրտսեր լեյտենանտ[5][7]։ 1986 թվականին սովորում է Միացյալ Թագավորության Ռազմածովային ակադեմիայում[5]։ Կապիտանի աստիճանով սովորում է Ռոդ Այլենդի Naval War College քոլեջում, որն ավարտում է 1973 թվականին[8]։

Զինվորական կյանքԽմբագրել

1962 թվականի սեպտեմբերի 18-ին Լահուդը ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ 1969 թվականի ապրիլի 1-ին՝ լեյտենանտի։ 1974 թվականի հունվարի 1-ին նրան տրվում է լեյտենանտ-երկրորդ կարգի կապիտանի կոչում, իսկ 1976 թվականի հունվարի 1-ին՝ երկրորդ կարգի կապիտանի։ Այնուհետև 1980 թվականի հունվարի 1-ից ծառայում է որպես Ռազմածովային նավատորմի կապիտան, իսկ 1985 թվականի հունվարի 1-ից՝ Ռազմածովային նավատորմի ադմիրալ։ 1989 թվականի նոյեմբերի 28-ին ստանում է գեներալի կոչում[4]։

Երբ Մահուդի մորական կողմից զարմիկ գեներալ Ժան Նժեիմին նշանակեցին բանակի հրամանատար, Լահուդն օգտվեց այս նշանակումից[9] և վերջինիս 1970 թվականին նշանակեցին բանակի 4-րդ դիվիզիայի տրանսպորտի ստորաբաժանման ղեկավար, թեև Լահուդը ծովային սպա էր։ Չնայած 1971 թվականին Նժեիմը զոհվեց ուղղաթիռի վթարից՝ Լահուդն աստիճանաբար աճ գրանցեց իր կարիերայում։ 1980 թվականին նշանակվեց բանակի աշխատակազմի ղեկավար[9]։ 1983 թվականին Պաշտպանության բանակում զբաղեցրեց վարչական պաշտոն, որտեղ նրան էր վստահվել նախարարության պաշտոնյաների և Լիբանանի բանակի հրամանատարության միջև համակարգումը[9]․ այս պաշտոնը 1984 թվականին զբաղեցրել էր գեներալ Միշել Աունը։ Լահուդը թույլ տվեց, որ Սիրիան վերահսկի Լիբանանի զինվորական ապարատը[10]։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է հայուհի Անդրեա Ամատունու հետ, ունի երեք զավակ։ Որդիներից Էմիլ Լահուդ-կրտսերը եղել է Լիբանանի լողի չեմպիոն[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 «Poochigian Family History and Genealogy»։ Poochigian Archives։ Վերցված է 2012 թ․ հունիսի 14 
  3. 3,0 3,1 «Émile Lahoud»։ NNDB։ Վերցված է 2012 թ․ հունիսի 13 
  4. 4,0 4,1 «Armed Forces Commanders - Emile Lahoud»։ Lebanese Armed Forces։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 12-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 13 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Man of the Hour: General Emile Lahoud»։ CGGL։ հոկտեմբերի 7, 1998։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 14 
  6. «Lebanon»։ Rulers։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 23 
  7. «Émile Lahoud»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2012 թ․ հունիսի 13 
  8. «Graduation exercises»։ US Naval War College։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 29-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 16 
  9. 9,0 9,1 9,2 Gambill, Gary C., Ziad K. Abdelnour, Bassam Endrawos (November 2011)։ «Emile Lahoud President of Lebanon»։ Middle East Intelligence Bulletin 3 (11) 
  10. Salloukh Bassel (Fall 2005)։ «Syria and Lebanon: A Brotherhood Transformed»։ MER236 35։ Վերցված է 2013 թ․ մարտի 17 
  11. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., 2012։

Արտաքին հղումներԽմբագրել