Անդրեյ Բիտով
Անդրեյ Բիտով (ռուս.՝ Андрей Георгиевич Битов, մայիսի 27, 1937[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 3, 2018[4][3][5][…], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ականավոր գրող, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկը։
Անդրեյ Բիտով Андрей Битов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 27, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 2018[4][3][5][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Shuvalovskoe Cemetery |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և ակնարկագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ և Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1962)[1] |
Անդամակցություն | Russian PEN Center? |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Ամուսին | Ինգա Պետկևիչ |
Կայք | andrey-bitov.ru |
Անդրեյ Բիտով Վիքիքաղվածքում | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԸնտանիք
խմբագրելՀայրը՝ Գեորգի Լեոնիդովիչ Բիտովը (1902-1977 թթ.), մասնագիտությամբ ճարտարապետ էր։ Մայրն՝ Օլգա Ալեքսեևնա Կեդրովան (1905-1990 թթ.), մասնագիտությամբ իրավաբան էր։
Եղբայրն՝ Օլեգ Բիտովը (1932-2003 թթ.), լրագրող-միջազգայնագետ և ամերիկյան գիտաֆանտաստիկ գրականության թարգմանիչ էր։ 1983 թվականի սեպտեմբերի 1-ին անհետացել էր Իտալիայում, ուր գործուղվել էր որպես «Լիտերատուրնայա գազետա»-յի արտասահմանյան մշակույթի բաժնի վարիչ՝ Վենետիկի կինոփառատոնը լուսաբանելու նպատակով։ Մեկ տարի անց Մեծ Բրիտանիայից վերադարձավ ԽՍՀՄ։ ԽՍՀՄ ԱԳՆ-ում անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրեն առևանգել էին արևմտյան հատուկ ծառայությունները։ Վերադարձից հետո շարունակեց աշխատել նույն թերթում։ 1989 թվականին լույս տեսավ այդ իրադարձությունները նկարագրող նրա «Մեկ տարի տևողությամբ «կինոփառատոնը». Հաշվետվություն ձգձգված գործուղման մասին» գիրքը[7]։
Անդրեյ Բիտովն աստիճանաբար ճանաչում էր գտնում որպես առաջատար ռուս արձակագիր, սակայն իր խոսքում չէր թաքցնում իր սրտնեղությունը նրանից, որ Արևմուտքում իր ազգանունը հայտնի էր եղբոր շնորհիվ, ինչպես նաև, որ եղբայրն այդպես էլ նրան ճշմարտությունը չասեց[8]։ |
Անդրեյ Բիտովը երկու անգամ է եղել ամուսնացած։ Զավակները՝ Աննա (ծնվ. 1962 թվականին), Իվան (ծնվ. 1977 թվականին) և Գեորգի (ծնվ. 1988 թվականին)։
Մանկություն
խմբագրելԱնդրեյ Բիտովը բնիկ պետերբուրգցի է, ծնվել և մեծացել է Լենինգրադի կենտրոնական շրջաններից մեկում՝ Պետրոգրադսկայա ստորոնայում։
Կրթություն
խմբագրել1954 թվականին ավարտել է թիվ 213 միջնակարգ դպրոցը (այն ժամանակ գտնվում էր Ֆոնտանկա գետի առափնյա փողոցում), որը քաղաքի առաջին դպրոցն էր, որտեղ մի շարք առարկաներ դասավանդվում էին անգլերեն։ Դպրոցական տարիներին նաև զբաղվել է մարմնամարզությամբ և լեռնագնացությամբ, 16 տարեկանում ստացել է «ԽՍՀՄ ալպինիստ» նշանը։
1957 թվականին ընդունվել է Լենինգրադի լեռնագործական ինստիտուտ, որտեղ մասնակցել է Գլեբ Սեմյոնովի ղեկավարած գրական միավորման աշխատանքին։ 1957-1958 թվականներին ծառայել է երկրի հյուսիսում՝ ԽՍՀՄ Զինված ուժերի շինարարական գումարտակում։ 1958 թվականին վերականգնվել է ինստիտուտում, 1962 թվականին ավարտել է երկրաբանահետախուզական ֆակուլտետը։
1965-1967 թվականներին սովորել է Մոսկվայում՝ մասնակցելով Կինոյի պետական համամիութենական ինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն սցենարական դասընթացը։
1973-1974 թվականներին սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, գրել և պաշտպանության է ներկայացրել թեզ «գրականության տեսություն» մասնագիտությամբ, սակայն այն, ի վերջո, չի պաշտպանել։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԳրել սկսել է 1956 թվականին։ Գրում էր ոտանավորներ, ինչպես նաև Վիկտոր Գոլյավկինի ազդեցությամբ գրված կարճ աբսուրդիստական պատմվածքներ, որոնք առաջին անգամ հրապարակվեցին 1990-ականներին։ Հարցազրույցներում Բիտովն ինքն իրեն հաճախ անվանում էր ոչ պրոֆեսիոնալ գրող։
1965 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1960 թվականից մինչև 1978 թվականը լույս են տեսել Բիտովի շուրջ տասը գիրք։
1978 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ Բիտովի «Պուշկինի տուն» վեպը, իսկ 1979 թվականին մասնակցեց խորհրդային գրաքննությունը մերժող «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը։ Արդյունքում՝ զրկվեց ԽՍՀՄ-ում տպագրվելու և գրական աշխատանքով ապրուստը վաստակելու հնարավորությունից։
«Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986 թվականին վերադարձավ ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացավ արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն։ Այդ տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։ 1988 թվականին մասնակցել է Ռուսաստանի ՊԵՆ ակումբի ստեղծմանը, 1991 թվականից դրա նախագահն է։
Հայերեն թարգմանությամբ
խմբագրել- Բիտով, Անդրեյ. «Հայաստանի դասերը. Ուղեգրություն»։ Թարգմ.՝ Ռաֆայել Ավագյան։ Երևան, «Հայագիտակ», 2003։ 141 էջ։
- Բիտով, Անդրեյ. «Ապրելու մտադրություն. Պատմվածքներ, խոհագրություններ, գրականագիտական հոդվածներ»։ Թարգմ.՝ Անահիտ Խաչատրյան։ Երևան, ՌՀՀ, 2004։ 216 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Роднянская И. Б. Битов // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 9.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Elhunyt Andrej Bitov
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Литературная Бунинская премия
- ↑ Олег Битов
- ↑ Шамиль Идиатуллин. Защита Битова. Журнал "Коммерсантъ Власть" №13 от 06.04.2015, стр. 24
Արտաքին հղումներ
խմբագրել- Անդրեյ Բիտովը Գրապահարանում Արխիվացված 2020-07-02 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բիտով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բիտով» հոդվածին։ |