Նիկոլայ Նիկողոսյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նիկողայոս Բագրատի Նիկողոսյան (դեկտեմբերի 2, 1918(1918-12-02), Նալբանդյան, Էջմիածնի գավառ, Հայաստան - օգոստոսի 10, 2018(2018-08-10), Մոսկվա, Ռուսաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965), ՌԴ վաստակավոր նկարիչ (1970), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982)[1]։ Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Նիկոլայ Նիկողոսյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1918(1918-12-02)
ԾննդավայրՆալբանդյան, Էջմիածնի գավառ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 10, 2018(2018-08-10) (99 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Հայաստան,  Հայկական ԽՍՀ,  ԱԽՖՍՀ,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1947)
Ստեղծագործություն(ներ)Միքայել Նալբանդյանի հուշարձան, Ավետիք Իսահակյանի հուշարձան, Եղիշե Չարենցի հուշարձան և Վահան Տերյանի հուշարձան
Ժանրգեղանկարչություն և գրաֆիկա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, ուսուցիչ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսաստանի գեղարվեստի ակադեմիա և ԽՍՀՄ նկարիչների միություն
ԵրեխաներԴավիթ Նիկողոսյան
 Nikolay Nikoghosyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նիկողայոս Նիկողոսյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 2-ին, Մեծ Շահրիար գյուղում (այժմ՝ qյուղ Նալբանդյան, ՀՀ Արմավիրի մարզ)։ 1930 թվականին տեղափոխվել է Երևան։ 1937-1940 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից գեղարվեստի դպրոցում։ 1944 թվականից բնակվել և ստեղծագործել է Մոսկվայում[2]։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը (պրոֆեսոր Ա. Տ. Մատվեևի արվեստանոց)։ Գրաֆիկական ինքնադիմանկարների հեղինակ է[3]։ 1942 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Աշխատանքները պահվում են Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում[3], Ռուսական թանգարանում։

Նիկոլայ Նիկողոսյանը կյանքին հրաժեշտ է տվել Մոսկվայի իր արվեստանոցում՝ 2018 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 14.15-ին։ Մեկ օր անց կյանքից հեռացել է նաև նրա երկրորդ կինը՝ Էթերին[4][5]։

 
Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ, Սարյան 19-21, Երևան

2018 թվականին Նիկոլայ Նիկողոսյանը ստեղծել է «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», որի նպատակը ոչ միայն ժողովրդականացնել իր արվեստը, այլև պահպանել 20-րդ դարի մյուս վարպետների հիշատակը, ինչպես նաև նպաստել Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործական առաջընթացին։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» արձանիկների շարքը («Մայրը», «Հարսը», «Դուստրը», բոլորը՝ 1942, երանգավորված գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ),

  • «Չեմ ասի» (1942, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ),
  • «Վերջին խուրձը» (1943, բրոնզ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)

թեմատիկ հաստոցային քանդակներ՝

Պլաստիկայի թրթռուն լեզուն, նյութի դինամիկ մեկնաբանումը Նիկողոսյանի դիմաքանդակներին հաղորդել են կենսական լիցքավորում։

Բարդ հոգեբանական նկարագիր ունեն կոմպոզիցիոն լուծումներով տարբեր՝ «Հայ բանաստեղծ, դեմոկրատ Միքայել Նալբանդյան» (1952, բրոնզ, Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն), «Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոն» (1953, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ) կիսանդրիները։

Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են

Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները։ Ստեղծել է նաև հաստոցային գեղանկարչության («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977) և գրաֆիկ. («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974, Երկուսն էլ՝ հեղինակի սեփականություն) գործեր։

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1965
  • ԺՏՆՑ մեդալ («Մայա Պլիսեցկայա» քանդակի համար), 1967
  • ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ, 11.12.1970[6]
  • ՀԽՍՀ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ («Արարատյան դաշտի աշխատող» քանդակի համար), 1976
  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1977
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1977[7]
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, 24.06.1982[8]
  • Լեհական մշակույթի առաջ ունեցած վաստակի համար կրծքանշան, 1987
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան, 28.04.1989[9]
  • Բարեկամության շքանշան, 09.05.2005[10]
  • Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան, 2008
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան 2009[11]
  • Պատվո շքանշան (Ռուսաստան), 21.07.2014[12]

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Նիկողոսյան Նիկողայոս. Դպրոցական մեծ հանրագիտարան, Գիրք II». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. 3,0 3,1 «Николай Никогосян. Уходящая классика. 100-летию мастера посвящается». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «Կյանքից հեռացել է 100-ամյա հայտնի քանդակագործ եւ գեղանկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  5. Супруга армянского мастера ушла из жизни через день после его кончины
  6. Указ Президиума Верховного Совета РСФСР
  7. Собрание Постановлений Правительства СССР, 1977 год, № 27—28, с. 627
  8. Указ Президиума Верховного Совета СССР
  9. Указ Президиума Верховного Совета СССР
  10. Указ Президента РФ
  11. ՀՀ նախագահի հրամանագիրը Ն. Բ. Նիկողոսյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
  12. Указ Президента РФ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նիկողոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 300