Ռազմիկ Դավոյան
Ռազմիկ Նիկողոսի Դավոյան (հուլիսի 3, 1940[1][2], Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունվարի 11, 2022[3], Հայաստան), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1971), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։
Ռազմիկ Դավոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1940[1][2] |
Ծննդավայր | Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | հունվարի 11, 2022[3] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1964)[1] |
Անդամակցություն | Համազգային և ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ՀՅԴ |
Աշխատավայր | Գրական թերթ[1], Գիտություն և տեխնիկա, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե և ՀԳՄ[2] |
Պարգևներ | |
Ռազմիկ Դավոյան Վիքիքաղվածքում | |
Ռազմիկ Դավոյան Վիքիդարանում | |
Razmik Davoyan Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրելՏարրական կրթությունն ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ։ 1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 1989 թվականին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից - «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին՝ Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։ Մահացել է 2022 թ.֊ի հունվարի 11֊ին Հայաստանում։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985
- Հայաստանի պետական մրցանակ, 2003
- Պողոսյան մրցանակ, 2004[4]
- Հայաստանի Պետական առաջին կարգի մրցանակն, 2010
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 1998
- Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ, 2011
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2010)[5]։
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2015)
- Երևանի պատվավոր քաղաքացի (2017)[6]
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱռաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն տպագրվել է 1963 թվականին։
Հրատարակված գրքեր
խմբագրելՀայերեն
խմբագրել- «Իմ աշխարհը», Երևան, 1963։
- «Ստվերների միջով», Երևան, 1967։
- «Ռեքվիեմ», Երևան, 1969, 188 էջ։
- «Խաչերի ջարդը», Բեյրութ, 1972։
- «Մեղրահաց», Երևան, 1973, 199 էջ։
- «Կեղևդ բաց արա», Երևան, 1975, 336 էջ։
- «Ինչ էր եղել» (մանկական), Երևան, 1977։
- «Տաք սալեր», Երևան, 1978, 368 էջ։
- «Պոեմներ», Երևան, 1980, 388 էջ։
- «Պղնձե վարդ», Երևան, 1983, 375 էջ։
- «Թորոս Ռոսլին» (արձակ), Նյու Յորք, 1984, 178 էջ։
- «Բանաստեղծություններ», Նյու Յորք, 1984։
- Էպոս պատանության, Երևան, 1984, 168 էջ։
- «Տխուր փիղը» (մանկական), Երևան, 1985։
- «Հանճար և հիշողություն (արձակ)»։ Թորոս Ռոսլին։ Սահման, Երևան, 1986, 240 էջ։
- Խաչերի ջարդը, Բեյրութ, 1986, 211 էջ։
- «Ընտիր երկեր», Երևան, 1987, 608 էջ։
- «Քարե բարձ», Երևան, 1989, 308 էջ։
- Էպոս պատանության, Երևան, 1989, 309 էջ։
- «Ռեքվիեմ» (ամբողջական), Երևան, 1997, 252 էջ։
- «Կենսական էներգիայի ուսմունքը» (տեսական), Երևան, 1998։
- «Ոգեղեն հաց», Երևան, 2001, 640 էջ։
- Եթե Աստված կամենա (վեպ), Երևան, 2005, 310 էջ։
- Եթե Աստված կամենա (վեպ), Երևան, 2008, 525 էջ։
- Ընտրանի, Երևան, 2011, 708 էջ։
- Ծովինար, Երևան, 2015, 234 էջ։
Ռուսերեն
խմբագրել- «Открой свою кору», 1976
- «Зимняя снежинка – весенний цветок», 1978
- «Сердцевинка дерева», 1980
- «Эпос юности», 1982
- «Золотая сеть», 1987
- «Беспредельная гора», 1988
Չեխերեն
խմբագրել«Пергаментова Соpа», 1989, Պրահա
Անգլերեն
խմբագրելSelected Poems, 2002, Օքսֆորդ
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Հավերժություն։ Ռուս բանաստեղծները Հայաստանին.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 198 էջ։
- Վրացական պոեզիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1983.- 438 էջ.- (Ուսանողի գրադարան)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 https://azg.am/news/local/մահացել-է-մեծանուն-բանաստեղծ-ռազմիկ-դ/
- ↑ «Ռազմիկ Դավոյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Ռ. Ն. Դավոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ «Երևանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի». mediamax.am. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
Գրականություն
խմբագրել- Ն. Ղազարյան, Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը, Ե., 2000։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Դավոյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Դավոյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Դավոյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 305)։ |