Լորիս Ճգնավորյան

հայ երաժշտության ուսուցիչ, դիրիժոր, կոմպոզիտոր

Լորիս Հայկազի Ճգնավորյան (հոկտեմբերի 13, 1937(1937-10-13)[1] կամ հոկտեմբերի 12, 1937(1937-10-12)[2], Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան), ժամականակից իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր։

Լորիս Ճգնավորյան
Loris Tjeknavorian.jpg
Ծնվել էհոկտեմբերի 13, 1937(1937-10-13)[1] (85 տարեկան) կամ հոկտեմբերի 12, 1937(1937-10-12)[2] (85 տարեկան)
Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան
ԵրկիրState flag of Iran 1964-1980.svg Պահլավական Իրան, Flag of Iran.svg Իրան, Flag of Armenia.svg Հայաստան և Flag of Austria.svg Ավստրիա[3]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և երաժիշտ
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Պարգևներ
Կայքloristjeknavorian.com
Commons-logo.svg Loris Tjeknavorian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Իրանում 1937 թվականին։ 1950-1954 թվականներին սովորել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակի բաժին), 1961 թվականին ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի, ջութակի և կոմպոզիցիայի բաժինները, 1963-1964 թվականներին կատարելագործվել Ձալցբուրգի Մոցարտեումում և 1965-1966 թվականներին՝ Միչիգանի համալսարանում։

1970-1975 թվականներին՝ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն։ 1975 թվականից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում։ 1978 թվականին Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը։ 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[4]։ 2010 թվականից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է[5][6][7]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Ճգնավորյանը գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություներ։ Նա 45-ից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։ Նա ղեկավարել և համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Իրանում, Ֆինլանդիայում, նախկին ԽՍՀՄ-ի երկրներում, Հայաստանում, Թաիլանդում, Հոնկոնգում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Դանիայում, Իսրայելում և այլուր[8]։ 1970 թվականին Իրանի մշակույթի նախարարը Ճգնավորյանին հրավիրում է Իրան և նշանակում է Թեհրանի Ռուդաքի օպերային թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի, այդ օրերին նկարահանվեց մի կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն էր։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպեց ﬔծ համերգ՝ «Այո Անկախությանը» ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը։

ՕպերաներԽմբագրել

  • «Աղավնու վանքը», 1961
  • «Ռոստամ և Զոհրաբ», 1962-1964
  • «Փարդիս և Փարիսա», 1972

ԲալետներԽմբագրել

  • «Ֆանտաստիկ», 1958-1961
  • «Սիմորգ», 1975
  • «Օթելլո», 1984

ՄրցանակներԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

  • Քույրը՝ Արշալույս Հայկազի Ճգնավորյան-Այզենբաուեր (13.10.1937, Բորուջերդ), քիմիական գիտությունների դոկտոր։ Եղել է ՄԱԿ-ի արդյունաբերական տեխնոլոգիայի բաժնի տնօրեն։ Որդին՝ Էմանուել Ճգնավորյանը, ջութակահար է և ապրում ու ստեղծագործում է Հայաստանից դուրս[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել