Ատոմ Էգոյան
Ատոմ Հովսեփի Էգոյանը (հուլիսի 19, 1960[1][2][3][…], Կահիրե, Արաբական Միացյալ Հանրապետություն), կանադահայ կինոռեժիսոր։
Ատոմ Էգոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1960[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Արաբական Միացյալ Հանրապետություն |
Կրթություն | Թրինիտի քոլեջ և Mount Douglas Secondary School? |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր և մոնտաժող |
Ամուսին | Արսինե Խանջյան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000382 |
egofilmarts.com |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1960 թվականի հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։ Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների և հանդիսատեսների շրջանում։ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ քառիցս մրցանակի արժանացել։ Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնյակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ «Օրացույցը» (1993 թ.) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք։ 2004 թվականին «Ոսկե ծիրան» Գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում։ 2010 թվականին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։
Ամենահայտնի ֆիլմերից է Արարատը (2002 թ.)։
Նրա կինը դերասանուհի Արսինե Խանջյանն է։
2011 թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով[7]։
Ֆիլմադարան
խմբագրել- Ներքինու տարփանքը (1977 թ.)
- Մասնավորապես Հաուարդը (1979 թ.)
- Այսուհետ՝ հայրիկի հետ (1980 թ.)
- Փիփ շոու (1981 թ.)
- Բաց տուն (1982 թ.)
- Հարազատներ (1984 թ.)
- Այս անկյունում (1985 թ.) հ/ֆ
- Տղամարդիկ. կրքի խաղադաշտ (1985 թ.)
- Ընտանեկան դիտում (1987 թ.)
- Կուպիդոնի կապարճը (1987 թ.) հ/ֆ
- Վերջին ցնցումը (1987 թ.) հ/ֆ
- Ոչինչ փնտրելով (1988 թ.)
- Մի աղջնակ կար (1988 թ.) հ/ֆ
- Խոսուն դերեր (1989 թ.)
- Պատը (1989 թ.) հ/ֆ
- Ապահովագրական գործակալը (1991 թ.)
- Մոնրեալը՝ տարբեր աչքերով, վեց վարիացիա նույն թեմայով («Անցնելով» նովելը), (1993 թ. )
- Օրացույց (1993 թ.)
- Բիրտ պահվածք (1993 թ.) հ/ֆ
- Էկզոտիկա (1994 թ.)
- Արշիլի դիմանկարը (1995 թ.)
- Լուսավոր գալիք (1997 թ.)
- Բախի թավջութակի սյուիտ թիվ 4. Սարաբանդա (1997 թ.) հ/ֆ
- Ֆելիսիայի ուղևորությունը (1999 թ.)
- Շարք (2000 թ.)
- Քրափի վերջին ժապավենը (2000 թ.)
- Սփյուռք (2001 թ. )
- Արարատ (2002 թ.)
- Որտե՞ղ է թաքնված է ճշմարտությունը (2005 թ.)
- Միջնաբերդ (2006 թ.)
- Յուրաքանչյուրին՝ իր կինոն մաս՝ Արտո Կրկնակի հաշիվ (2007 թ.)
- Երկրպագություն (2008 թ.)
- Քլոե (2009 թ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Way D. L. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ https://archive.gg.ca/honours/search-recherche/honours-desc.asp?lang=e&TypeID=orc&id=5365
- ↑ 5,0 5,1 5,2 Order of Canada recipients database
- ↑ https://ggpaa.ca/award-recipients.aspx?year=all#results
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
խմբագրել- Ատոմ Էգոյան․ Իմ ոսկե կանոնները
- Ատոմ Էգոյանը՝ հայաստանյան կինոշուկայի, արհեստական բանականության և մյուզիքլ նկարելու երազանքի մասին
- Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատոմ Էգոյան» հոդվածին։ |