Քրիստափոր Նիկոլայի Փիրումով (ապրիլի 20, 1895(1895-04-20), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1985(1985-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պարազիտաբան-մալարիաբան։ Սանիտարահամաճարակային ծառայության հիմնադիրը ՀԽՍՀ-ում։ Բժշկական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1955ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1955), Երևանի պատվավոր քաղաքացի (1985)[1]։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Քրիստափոր Փիրումով
Ծնվել էապրիլի 20, 1895(1895-04-20)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 22, 1985(1985-11-22) (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան (1917)
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1917 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1923-1928 թվականներին աշխատել է ՀԽՍՀ առժողկոմատում, եղել սանիտարահամաճարակային բաժնի պետ և առժողկոմի տեղակալ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1928-1942 թվականներին և 1946-1949 թվականներին Փիրումովը եղել է Երևանի տրոպիկական ինստիտուտի տնօրեն, 1952-1973 թվականներին՝ տնօրենի գիտական գծով տեղակալ, 1933-1942 թվականներին և 1946-1952 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի տրոպիկական հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Փիրումովի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են մակաբուծական հիվանդությունների՝ հատկապես մալարիայի դեմ պայքարի միջոցառումների մշակման, ՀԽՍՀ-ում մալարիայի վերացման հարցերին։ Փիրումովը ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր պարազիտաբանն էր։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանների, «Պատվո նշան» շքանշաններով։ 1933 թվականին Հայկական ԽՍՀ ԿԳԿ-ի նախագահությունը Փիրումովին շնորհել է աշխատանքի հերոսի կոչում։

Երկեր խմբագրել

  • Բոնիֆիկատորը և նրա անելիքները մալարիայի դեմ պայքարելու գործում, Երևան։ Հայպետհրատ, 1950[2]։
  • Դիսպանսերացումը յեվ պայքար մալարիայի դեմ։ (Բժիշկների համար)։ Երևան։ Պետհրատ, 1935։
  • Թունավոր կենդանիները և նրանց կծելու դեպքում կիրառվող միջոցառումները։ Երևան։ Հայպետհրատ, 1954։
  • Ինչ պետք է անել, որպեսզի մալարիան նորից չտարածվի։ Երևան։ Հայաստան, 1970։
  • Հակամալարիային միջոցառումները և նրանց կիրառման մեթոդները։ Բժիշկների համար։ Երևան։ Հայպետհրատ, 1948։
  • Հուշատետր արևադարձային երկրներ մեկնողների համար։ Երևան։ Հայաստան, 1968։
  • Մալարիան յեվ պայքարը նրա դեմ կոլխոզում։ Երևան։ ՀԽՍՀ պետհրատ, 1938։
  • Պայքար մալարիայի դեմ։ Երևան։ Պետհրատ, 1934։
  • Социологическое исследование семьи : По материалам сельских районов Армянской ССР / А.П. Айрян ; Под ред. Х.Н. Пирумова, В.В. Ермакова. Ереван: Айастан, 1974.[3]
  • Հարցազրույց 3060 ընտանիքի հետ / Ա. Պ. Հայրիյան, Խմբ.՝ Խ. Ն. Փիրումով, Երևան։ Հայաստան, 1977։
  • Атлас сельского здравоохранения Армении 1920-1965 = Ատլաս Հայաստանի գյուղական առողջապահության 1920-1965 / А.П. Айриян; Ред. Х.Н. Пирумов. Ереван: Айастан, 1967.

Գրականություն խմբագրել

  • Մխիթարյան Խ., Քրիստափոր Նիկոլայի Փիրումով, Երևան, 1981։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանի պատվավոր քաղաքացիները». https://www.yerevan.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին. {{cite news}}: External link in |newspaper= (օգնություն)
  2. «Կոհա առցանց քարտարան, Փիրումով, Քրիստափոր Նիկոլայի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան, Փիրումով, Քրիստափոր Նիկոլայի». opac.flib.sci.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։