Ռեգինա Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ռեգինա Թադևոսի Ղազարյան (ապրիլի 17, 1915, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6, 1999, Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985), Երևանի պատվավոր քաղաքացի (1995), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Ռեգինա Ղազարյան | |
---|---|
![]() Ռեգինա Ղազարյանի հուշատախտակը Երևանի Բաղրամյան պողոտայի 33ա հասցեում | |
Ի ծնե | Ռեգինա Թադևոսի Ղազարյան |
Ծնվել է | 1915, ապրիլի 17 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | 1999 նոյեմբերի 6 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։
«Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ զորակոչվել է բանակ և ծառայել աերոփակոցային 5-րդ գնդում, Կասպից ծովի ափին[1]։
Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-1937 թվականներին Եղիշե Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում՝ «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործեր[2]։
Ստեղծագործական գործունեություն Խմբագրել
Ստեղծագործել է դիմանկարի («Չարենց», 1966, «Կոմիտաս», 1968, «Աննա Ախմատովա», 1981), թեմատիկ պատկերի («Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», 1969, «Խեցեգործներ», 1978, «Սպիտակ կռունկներ», 1980, «Խաղաղ տիեզերք», 1983) և բնանկարի («Աշուն», 1962, «Աղավնաձոր», 1965) բնագավառներում։
Ղազարյանի արվեստում մեծ տեղ են գրավում չարենցյան թեման և նրա պոեզիայից ներշնչված գործերը («Ամբոխները խելագարված», 1965, «Ասպետական», 1975, «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն», 1998, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան)։
Ցուցահանդեսներ Խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967, 1987, 1988), Էջմիածնում և Գյումրիում (1967)[3]։
Պարգևներ Խմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1985
- Երևանի պատվավոր քաղաքացի, 1995
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ես կարգապահ զինվոր էի»(չաշխատող հղում)
- ↑ Երևանում Չարենցի ձեռագրերի փրկիչ Ռեգինա Ղազարյանի պատվին հուշատախտակ է բացվել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005