Հակոբ Հակոբյան (նկարիչ)
Այս հոդվածը նկարչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։
Հակոբ Տիգրանի Հակոբյան (մայիսի 24, 1923, Ալեքսանդրիա, Եգիպտոս - մարտի 9, 2013[1], Երևան, Հայաստան), գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-1971)։
Հակոբ Հակոբյան | |
---|---|
![]() Հակոբ Հակոբյանն իր արհեստանոցում | |
Ի ծնե | Հակոբ Տիգրանի Հակոբյան |
Ծնվել է | 1923 թ․ մայիսի 24 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Վախճանվել է | 2013 թ․ մարտի 8 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և քաղաքական գործիչ |
Պարգևներ | Երևանի պատվավոր քաղաքացի, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, ԽՍՀՄ պետական մրցանակ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ |
Հակոբ Հակոբյան Վիքիդարանում | |
Hakob Hakobyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1923 թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-1948) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-1954)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։
Նկարչական ոճԽմբագրել
Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։
ՍտեղծագործություններԽմբագրել
- «Կինը խոհանոցում» (1959)
- «Սխտորներ» (1961)
- «Վիշտ» (1961) Մանկուց հորը կորցրած, ծանր կյանք ապրած նկարչին մշտապես հուզել է կյանքի հորձանուտում գտնվող, թշվառ, տառապող, ճակատագրի դեմ մաքառող մարդկանց կերպարները: Աթոռին նստած է մարդը՝ գլուխն առած ափի մեջ:Նա պատկերված է այնպես, որ առաջին հայացքից թվում է, թե գլուխն անջատված է ուսերից: Երկար դիտում ես ու մտածում ՝ իրավ, միտքն անկարող է օգնել մարդուն ելք գտնելու անելանելի վիճակից:
- «Դերձակը» (1959): Կարի մեքենաի առջև, ասես մեքենաին ձուլված անձը հայցքը մտախոհ հառել է հեռուն, խորհում է իր դժվար կյանքի մասին, որն սկսվել ու ավարտվելու է այդ մեքենայով:
- «Գարուն» (1969)
- «Անդորր» (1970)
- «Մալիշկա գյուղը» (1970)
- «Ջրանցքի մոտ» (1972)
- «Իմ արվեստանոցը» (1983)
- «Սումգայիթ» (1989)
- «Գործիքներ» (1998)
- «Հանրապետության հրապարակ» (2001)
- «Բուժքույրը» (2003)
- «Վիրուսներ» (2003)
- «Դեր Զորում զոհված մեծ հորս՝ Սարգիս Եսայանի հիշատակին» (2004)
ՄրցանակներԽմբագրել
ՏպագրություններԽմբագրել
Հ. Հակոբյան, Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս. հոդվածներ, հարցազրույցներ(չաշխատող հղում), Երևան, Սարգիս Խաչենց, 2006.
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Հակոբ Հակոբյանի նկարները(չաշխատող հղում) Հայաստանի Ազգային Պատկերասրահում
- Հակոբ Հակոբյանի կենսագրությունը և նկարներից նմուշներ (անգլ.), (ռուս.)
- Հակոբ Հակոբյանի կենսագրությունը և նկարների թանգարան(չաշխատող հղում) (անգլ.)
- Հարցազրույց Հակոբ Հակոբյանի հետ «Armenian Reporter» թերթում(չաշխատող հղում) (անգլ.)