Նարա Շլեպչյան

հայ հեռուստահաղորդավար

Նարա[1] Սուրենի Շլեպչյան (փետրվարի 23, 1935(1935-02-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։

Նարա Շլեպչյան
Ծնվել էփետրվարի 23, 1935(1935-02-23) (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎ․Բրյուսովի անվան պետական համալսարան (1957)
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և «Աշխատանքային արիության համար» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

1957 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1956 թվականի նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրվանից աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը[2]։ 1964-1983 թվականներին դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի կուլտուրայի և հաղորդավարի վարպետության դասախոս։ 2011 թվականից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է։

ՀեռուստահաղորդումներԽմբագրել

Հեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր՝ լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ։ Հայկական ծրագրերը ներկայացրել է խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերություններով։ 2000-2001 թվականներին վարել է «Մեր էկրանը» հաղորդումը (սցենարի հեղինակ, պրոդյուսեր)։ 2001-2011 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահը[3][4]։

2011 թվականի մարտի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով մրցույթի արդյունքների հիման վրա նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ[5]։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել