Ֆադեյ Սարգսյան
Ֆադեյ Տաճատի Սարգսյան (սեպտեմբերի 18, 1923[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 10, 2010, Երևան, Հայաստան), գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ[2]։
Ֆադեյ Տաճատի Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1923[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունվարի 10, 2010 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գիտնական |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, ընկերության նախագահ և Հայաստանի վարչապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Թամարա Սարգսյան |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1940-1942), Լենինգրադի Ս. Մ. Բուդյոնու անվան ռազմական ակադեմիայում (1942-1946)։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), ակադեմիկոս (1977, թղթակից անդամ՝ 1971)։ Հետազոտության հիմնական բնագավառներն էին Էլեկտրոնային հաշվողական տեխնիկան, կառավարման ավտոմատացված համակարգերի և ռադիոլոկացիոն համակարգեր կառավարումը։
Աշխատել է
- 1946-1959 ԽՍՀՄ Պաշտպանության Նախարարության Հրետանային գիտատեխնիկական կոմիտեի հրթիռահրետանային գլխավոր վարչության տարբեր ղեկավար պաշտոններում,
- 1963-1977 ԵրՄՄԳՀԻ-ի տնօրեն,
- 1977-1989 Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ,
- 1989-1993 ՀՀ ԳԱԱ ֆիզիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար,
- 1993-2006 ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ։
2006 թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական[3]։
Վախճանվել է 2010 թ. հունվարի 11-ին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Саркисян Фадей Тачатович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Ֆադեյ Սարգսյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական նիստ ՀՀ ԳԱԱ-ում։»
- ↑ Ֆ․ Սարգսյանի մասին։