Յուրի Լուժկով
Յուրի Լուժկով (ռուս.՝ Ю́рий Миха́йлович Лужко́в, սեպտեմբերի 21, 1936[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2019[3][4][5][…], Մյունխեն, Գերմանիա), խորհրդային և ռուս պետական ու քաղաքական գործիչ։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (2016) շքանշանի բացարձակ ասպետ։ ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակների դափնեկիր, ՌՍՖՍՀ վաստակավոր քիմիկոս (1986), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար (1996)։
Յուրի Լուժկով | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ և Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան |
Գիտական աստիճան՝ | քիմիական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գիտնական և պետական գործիչ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 21, 1936[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի օր | դեկտեմբերի 10, 2019[3][4][5][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մյունխեն, Գերմանիա |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ամուսին | Yelena Baturina? |
Կայք՝ | luzhkov.ru |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Մոսկվայի 2-րդ քաղաքապետը 1992 թվականի հունիսի 6-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 28-ը։ Այդ պաշտոնը զբաղեցրել է 18 տարի։
2010 թվականի աշնանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով աշխատանքից ազատվել է Ռուսաստանի նախագահի վստահությունը կորցնելու համար։ Սակայն արդեն 2016 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յուրի Լուժկովին պարգևատրել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշանով՝ ակտիվ հասարակական գործունեության համար[6][7]։ Նաև գլխավորել Է Մոսկվան 1990-1991 թվականներին՝ որպես Մոսխորհրդի գործկոմի նախագահ (մինչև Գավրիիլ Պոպովի՝ Մոսկվայի քաղաքապետ ընտրվելը)։ 9 տարվա ընթացքում (2001-2010 թվականներին) եղել է նաև Միասնական Ռուսաստան կուսակցության բարձրագույն խորհրդի համանախագահը, որից դուրս է եկել քաղաքապետի պաշտոնից հրաժարականից անմիջապես հետո։
Խորհրդային ժամանակաշրջանԽմբագրել
Ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում՝ աշխատավորի ընտանիքում[8]։ Հայրը՝ Միխայիլ Անդրեևիչ Լուժկովը (1902-1975), ծնվել է Մոլոդոյ Տուդ գյուղում (այժմ՝ Տվերի մարզի Օլենինսկի շրջան) (այլ տվյալներով՝ Կալինինսկի շրջանի Մոլոդոտուդսկի մարզի Մեծ Խմելովկա գյուղում), 1928 թվականին տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել նավթաբազայում։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1941 թվականին Մոսկվայի Կիրովի շրջանային զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ 1942 թվականի մարտի 16-ին ծանր վիրավորվել է։ Գերի է ընկել։ Երկրորդ անգամ կանչվել է ԲԳԿԲ 1944 թվականին՝ Օդեսայի Անանևսկի զինկոմիսարիատի կողմից։ 1945 թվականին կռվել է ուկրաինական 3-րդ ճակատի 299-րդ հրաձգային դիվիզիայի 960-րդ հրաձգային գնդում։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» 2 մեդալով[9][10]։ Մայրը՝ Աննա Պետրովնան (Սիրոպյատովա, 1912-1994), ծնվել է Ուֆիմայի նահանգի Բիրգոյի նահանգի Կալեգինո գյուղում (այժմ՝ Բաշկորտոստանի Կալտասինսկի շրջանի գյուղ), աշխատել է բանվորների գործարանում։ Մանկությունը և պատանեկությունն Յուրի Միխայլովիչը անցկացրել է Կոնոտոպ քաղաքում՝ տատիկի մոտ, ավարտելով յոթնամյա կրթությունը, վերադարձել է Մոսկվա[8]։
Վերջին երեք տարիները (8-10 դասարաններ) Յուրի Լուժկովը սովորել է № 1259 դպրոցում (այն ժամանակ՝ № 529)[8]։ 1953 թվականին ավարտել է դպրոցը։ 1954 թվականին աշխատել է Ղազախստանի առաջին ուսանողական ջոկատում[8][11] (Ալեքսանդր Վլադիսլավլևի հետ միասին)։ Ավարտել է Գուբկինի անվան նավթաքիմիական և գազային արդյունաբերության ինստիտուտը[8][11]։ Լուժկովի ինստիտուտում ուսանելու ժամանակ ակտիվորեն վարում էր կոմերիտական աշխատանք, կազմակերպում հասարակական միջոցառումներ[8]։
1958-1963 թվականներին աշխատել է պլաստմասսայի գիտահետազոտական ինստիտուտում[8] որպես կրտսեր գիտաշխատող, խմբի ղեկավար, տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման լաբորատորիայի վարիչի տեղակալ[11]։
1964-ից մինչև 1971 թվականը՝ քիմիայի պետական կոմիտեի վարչության ավտոմատացման բաժնի պետ, 1971 թվականից մինչև 1974 թվականը՝ ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարության կառավարման ավտոմատացված համակարգերի բաժնի պետ[8][11]։
1974 թվականին Լուժկովը նշանակվել է Ավտոմատացման փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն[8][11]։ 1980 թվականից՝ Քիմավտոմատիկա գիտաարտադրական միավորման տնօրեն[11], որի մեջ մտնում էր նաև Մոսկվայի Ավտոմատացման փորձարարական-կոնստրուկտորական բյուրոն, որը գլխավորում էր նախկինում[12]։ 1986 թվականից՝ ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարության գիտության և տեխնիկայի վարչության պետ[8][11]։
1968 թվականից ԽՄԿԿ անդամ մինչև 1991 թվականի օգոստոսին նրա արգելումը։ 1975 թվականին ընտրվել է Մոսկվայի Բաբուշկինի շրջանային խորհրդի պատգամավոր, 1977 թվականից մինչև 1990 թվականը՝ Մոսկվայի Ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի (Մոսսովետի) պ պատգամավոր։ Եղել Է ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1987-1990 թվականներին)[8][11]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Юрий Лужков скончался в Мюнхене — REN TV, 2019.
- ↑ 4,0 4,1 4,2 Iouri Loujkov, ancien maire de Moscou, est mort (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Societe Editrice Du Monde, 2019. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 5,0 5,1 5,2 Yuri Luzhkov, transformative Moscow mayor, dies at 83 // The Washington Post / S. Buzbee — Washington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ «Лужков получил из рук Путина орден и объявил об окончании опалы»։ NEWSru.com։ 2016-09-22։ Վերցված է 2019-07-15
- ↑ «Путин наградил Лужкова орденом "За заслуги перед Отечеством" IV степени»։ ТАСС։ Վերցված է 2019-07-15
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 «Лужков Юрий Михайлович»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-18-ին։ Վերցված է 2019-12-10 // Вести.ру, 16 июля 2009
- ↑ «Память народа :: Документ о награде :: Лужков Михаил Андреевич, Медаль «За боевые заслуги»»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2017-09-25
- ↑ «Память народа :: Документ о награде :: Лужков Михаил Андреевич, Медаль «За боевые заслуги»»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2017-09-25
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Биография Юрия Лужкова: история конфликтов. — Тема дня, 22.12.2000
- ↑ «Официальная биография Ю. М. Лужкова на сайте bfs.ru»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-16-ին։ Վերցված է 2019-12-10