Պերճ Զեյթունցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զեյթունցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պերճ Արմենակի Զեյթունցյան (հուլիսի 18, 1938[1][2][3], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2][3] - օգոստոսի 21, 2017[4][1], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամներ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989), պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ[5]։
Պերճ Զեյթունցյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1938[1][2][3] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[2][3] |
Վախճանվել է | օգոստոսի 21, 2017[4][1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, հրապարակախոս և սցենարիստ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Եգիպտոսի թագավորություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան (1963)[2] և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1964) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Տիբերինա ակադեմիա[3] |
Աշխատավայր | Հայֆիլմ, «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա և ՀԳՄ[2] |
Պարգևներ | |
Զավակներ | Զարմինե Զեյթունցյան |
Պերճ Զեյթունցյան Վիքիքաղվածքում | |
Պերճ Զեյթունցյան Վիքիդարանում | |
Perch Zeytuntsyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1938 թվականի հուլիսի 18-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1948 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Սովորել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1956 թվականին ոսկե մեդալով[5]։ 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժինը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարական դասընթացներում։
1953 թվականին «Պիոներ» ամսագրում տպագրվել է Պերճ Զեյթունցյանի առաջին պատմվածքը՝ «Նվեր»։ 1956 թվականին հրատարակվել է նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն «Նրա առաջին ընկերը»։ 1956 թվականին գրողին շնորհվել է Հայաստանի երիտասարդական փառատոնի I մրցանակ՝ ոսկե մեդալ, իսկ 1957 թվականին ստացել է ԽՍՀՄ երիտասարդական փառատոնի II մրցանակ՝ արծաթե մեդալ[5]։
1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին՝ հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1986-1990 թվականներին զբաղեցրել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիրի պաշտոնը։ 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի մշակույթի առաջին նախարարը[5]։
Պերճ Զեյթունցյանը հեղինակել է 12 պիես, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն[6][7]։
Պարգևներ
խմբագրել- 1981 - «Աստվածների կանչը» պիեսի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի
- 1986 - ստացել է Գրողների միության Գ. Սունդուկյանի անվան մրցանակ,
- 1987 - ընտրվել է Հռոմի «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ,
- 1989 - ստացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում,
- 1998 - արժանացել է Մովսես Խորենացու անվան մեդալի,
- 1999 - «Խոր վիրապ» պիեսի համար ստացել է պետական երկրորդ մրցանակ
- 2003 - արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկազուն Ուզունյան» գրական մրցանակի լավագույն արձակ ստեղծագործության համար («Մի նայիր հայելուն»),
- 2004 - հրապարակախոսության համար արժանացել է ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի,
- 2004 - արժանացել է ՀՀ գրողների միության Լ. Շանթի անվան մրցանակի տարվա լավագույն պիեսի համար («Մահապատիժ հայկական ձևով»),
- 2005 - Մշակույթի գործիչների համահայկական լիգայի կողմից ստացել է «Հայ արվեստի ասպետ» կոչում,
- 2005 - ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի,
- 2006 – ստացել է Ֆրանսիայի հայ համայնքի «Արարատ» մրցանակ,
- 2007 - արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի,
- 2007 - արժանացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի
- 2007 - Կալիֆոռնիայի UCLA համալսարանի հայագիտական ամբիոնի կողմից ստացել է «Գրիգոր Նարեկացի» մրցանակ,
- 2008 - ստացել է Միջազգային հայկական «Կարոտ» փառատոնի մրցանակ որպես լավագույն դրամատուրգ,
- 2008 - ստացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան,
- 2008 - արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի,
- 2008 - արժանացել է Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալի,
- 2008 - պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» ոսկե մեդալով,
- 2009 - ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է «Արվեստի երախտավոր» կոչումը[5],
- 2013 - ՀՀ Վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով,
- 2016 - Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով[8]։
Երկեր
խմբագրել- Նրա առաջին ընկերը (պատմվածքներ), Երևան, 1956, 160 էջ։
- Մեր թաղի ձայները (պատմվածքներ, վիպակ), Երևան, 1959, 152 էջ։
- Մեզնից հետո (վեպ), Երևան, 1963, 340 էջ։
- Փարիզի համար (պատմվածքներ), Երևան, 1965, 56 էջ։
- Կլոդ Ռոբերտ Իզերլի (վեպ), Երևան, 1968, 256 էջ։
- Զեյթունցյան Պերճ, Դովլաթյան Ֆրունզե «Երևանյան օրերի խրոնիկա», Երևան, 1971, 159 էջ։
- Կատակերգություն առանց մասնակիցների (վիպակներ), Երևան, 1975, 312 էջ։
- Արշակ Երկրորդ (վեպ), Երևան, 1977, 532 էջ։
- Ամենատխուր մարդը (պիեսներ), Երևան, 1981, 388 էջ։
- Իրիկնային հեքիաթներ (պատմվածքներ), Երևան, 1983, 60 էջ։
- Մեծ լռություն (պիեսներ), Երևան, 1985, 408 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 1. «Ամենատխուր մարդը», «Քսաներորդ դարի լեգենդը», «Անավարտ մենախոսություն», «Վերջին խաղը», «Երևանյան օրերի խրոնիկան», Երևան, 1987, 584 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 2. «Պիեսներ», «Արշակ Երկրորդ», Երևան, 1987, 608 էջ։
- Վերջին արևագալը (վեպ), Երևան, 1989, 656 էջ։
- Ցուլերը դեռ այնտեղ են (հրապարակախոսություն), Երևան, 1990, 192 էջ։
- Ծնվել է ու մահացել (պիեսներ), Երևան, 1995, 232 էջ։
- Մեզանից յետոյ, Պէյրութ, 1998, 352 էջ։
- Յիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը, Անթիլիաս, 1999, 96 էջ։
- Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը։ Խոր վիրապ (պիեսներ), Երևան, 2001, 138 էջ։
- Մի նայիր հայելուն (վիպակ և պիես), Երևան, 2004, 126 էջ։
- Ապրենք տասը պատվիրաններով (հոդվածներ, հրապարակախոսություն), Երևան, 2009, 656 էջ։
- Ոտքի՛, դատարանն է գալիս, Երևան, 2013, 248 էջ։
Առցանց
խմբագրել- Պերճ Զեյթունցյան. Յուրաքանչյուր տասից մեկը
- Խոր Վիրապ
Թարգմանություններ
խմբագրել- Էրսքին Քոլդուել, Տաք գետը, պատմվածքներ, 1962։
- Գրեհեմ Գրեն, Խաղաղ ամերիկացին, վեպ, 1963։
- Էռնեստ Հեմինգուեյ, Կիլիմանջարոյի ձյուները, պատմվածք, 1963։
- Էռնեստ Հեմինգուեյ, Հրաժեշտ զենքին, վեպ, 1972։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 4,0 4,1 4,2 Perch Zeytuntsyan dies aged 79
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Պերճ Զեյթունցյան, Կենսամատենագիտություն, Երևան, 2010
- ↑ «Zarkfoundation - Պերճ Զեյթունցյան». zarkfoundation.com.
- ↑ «ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է. ՆՐԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԸ». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
Գրականություն
խմբագրել- Մարգարյան Սիրանուշ, Պատմության ժամանակը / Խմբ. Ս. Սարինյան, Երևան, 2000, 212 էջ։
- Ղուլյան Արտակ, Պերճ Զեյթունցյանի արձակը։ Սեղմագիր, Երևան, 2005, 22 էջ։
- Ղուլյան Արտակ, Երկատման հիմնախնդիրը և նմանակի ֆենոմենը Պերճ Զեյթունցյանի արձակում, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2007, 42 էջ։
- Մուրադյան Լիանա, Պերճ Զեյթունցյանի դրամաների լեզուն, Երևան, 2008, 112 էջ։
- Սարհատյան Աիդա, Շարահյուսական կապակցման միջոցները և նրանց ոճական արժեքը Պերճ Զեյթունցյանի արձակում, Երևան, 2008, 164 էջ։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերճ Զեյթունցյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերճ Զեյթունցյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերճ Զեյթունցյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 685)։ |