Արկադի Ղուկասյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արկադի Արշավիրի Ղուկասյան (հունիսի 22, 1957(1957-06-22), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ պետական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ (1997-2007), Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար (1993-1997), Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան (2009), Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (2003)։

Արկադի Ղուկասյան
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Արցախի նախագահ
Դրոշ
Դրոշ
սեպտեմբերի 8, 1997 - սեպտեմբերի 7, 2007
Նախորդող Լեոնարդ Պետրոսյան (պաշտոնակատար)
Հաջորդող Բակո Սահակյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան
Դրոշ
Դրոշ
 2009
Դրոշ
Դրոշ
(1-ին) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Դրոշ
Դրոշ
հուլիս, 1993 - 1997
Նախորդող պաշտոնը ստեղծվել է
Հաջորդող Նաիրա Մելքումյան
Դրոշ
Դրոշ
Արցախի պաշտպանության պետական կոմիտեի քաղաքական հարցերով խորհրդական
Դրոշ
Դրոշ
սեպտեմբեր, 1992 - 1993
Դրոշ
Դրոշ
Արցախի պատվիրակության ղեկավար միջազգային բանակցություններում
Դրոշ
Դրոշ
1992 - 1997
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողով 1-ին գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
դեկտեմբերի 28, 1991 - սեպտեմբեր, 1992
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 22, 1957(1957-06-22) (66 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Արցախ
 
Պարգևներ

2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Արկադի Ղուկասյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում[1]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի հունիսի 22-ին Ստեփանակերտում։ Հայրը զբաղեցնում էր ԼՂԻՄ-ի գլխավոր բժիշկի պաշտոնը, իսկ մայրը ուսուցիչ էր։ 1974 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, իսկ 1979 թվականին՝ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվի և գրականության ֆակուլտետը։ Անցել է պարտադիր ծառայություն ԽՍՀՄ բանակում, որպես սպա։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1980-1981 թվականներին աշխատել է «Սովետական Ղարաբաղ» թերթում, որպես թղթակից, իսկ 1981-1991 թվականներին, որպես գլխավոր խմբագրի տեղակալ։

1988 թվականից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է։ Իր հոդվածներում, Արկադի Ղուկասյանը Ադրբեջանի իշխանությունների և Խորհրդային Միության քաղաքականությանը ենթարկում էր քննադատության, անվանելով այն դաժան և խտրական Արցախի ժողովրդի նկատմամբ։ 1990 թվականի հունվարին ձերբակալվում և Դոնի Ռոստովում մեկ ամիս կալանքի տակ է պահվում՝ Բաքվում հայկական ջարդերի կազմակերպիչներին դատապարտող հոդված հրատարակելու համար։ Բազմիցս ենթարկվել է տնային կալանքի։ 1992 թվականից Արցախյան ազատամարտի առաջին ամիսներին Արկադի Ղուկասյանը ճակատում գործում էր, որպես ռազմական թղթակից։

1991 թվականին Արկադի Ղուկասյանն ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր։ 1992 թվականի սեպտեմբերին Արկադի Ղուկասյանը նշանակվում է ԱՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի (ՊՊԿ) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական և պաշտոնավարում մինչև 1993 թվականը։ Միաժամանակ նա կատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավարի գործառույթները։

1993 թվականի հուլիսին Արցախում ստեղծվում է արտաքին գործերի նախարարություն, և այդ գերատեսչության առաջին ղեկավար է նշանակվում Արկադի Ղուկասյանը։ Նրա` Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար աշխատելու ժամանակ, Արցախի դիվանագիտությունը բանակցային գործընթացում Արցախի համար զգալի և դրական արդյունքներ է արձանագրել։ Հատկապես նշանակալի է նրա ներդրումը Արցախի Հանրապետության` որպես հակամարտության կողմի, փաստացի միջազգային ճանաչման գործում։ Որպես Արցախի արտաքին գործերի նախարար, Ղուկասյանը ելույթներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում (Պառլամենտ), Մինսկում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում կապված ԱՊՀ ստեղծման հնգամյակին և այլն։

Նախագահության առաջին ժամկետ (1997-2002) խմբագրել

1997 թվականի սեպտեմբերին անցկացված Արցախի Հանրապետության արտահերթ նախագահական ընտրություններում Ղուկասյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է Արցախի Հանրապետության նախագահ։

Մահափորձ խմբագրել

2000 թվականի մարտի 22-ին Ստեփանակերտում Արկադի Ղուկասյանի դեմ կատարվում է մահափորձ[2][3], որը կոռուպցիայի և ամենաթողության դեմ նրա պայքարի հետևանքն էր։ Իրավապահ մարմինները հայտարարում են, որ մահափորձի պատվիրատուն Սամվել Բաբայանն է[2][3]։

Արցախի գլխավոր դատախազի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Արամայիս Ավագյանը հայտարարում է, որ Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման համար մեղադրվող Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի փաստաբան՝ Ժուդեքս Շաքարյանը բացահայտորեն ձգձգում է քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը` օրեկան ընթերցելով ընդամենը 15-20 էջ[4]։

Նախագահության երկրորդ ժամկետ (2002-2007) խմբագրել

2002 թվականի օգոստոսի 11-ին կայացած նախագահական ընտրություններում նա վերընտրվում է Արցախի Հանրապետության նախագահ։ Որպես Արցախի նախագահ, Ղուկասյանը բազմիցս այցելել է Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Պրահա, որտեղ հանդիպումներ է ունեցել բարձր պետական մակարդակով։

2002 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները Ղուկասյանի դեմ հետախուզություն են հայտարարում՝ որպես «գլխավոր սեպարատիստ»-ի։

Հետագա գործունեություն խմբագրել

 
Արկադի Ղուկասյանը 2013 թվականին

2009 թվականի մարտի 16-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան[5]։

2023 թվականի հոկտեմբերի 3-ին նա Արցախի երկու նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և տեղափոխվել Բաքու[6]։

Գիտական գործունեություն խմբագրել

2003 թվականին արժանացել է Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։

Մի շարք միջազգային ակադեմիաների, մասնավորապես, Բնության և հասարակության մասին գիտությունների եվրոպական ակադեմիայի, Անվտանգության, պաշտպանության և իրավապահպանության հարցերով ակադեմիայի և Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ է։

Արցախյան հակամարտության կարգավորման հիմնախնդրի վերաբերյալ դասախոսություններով բազմիցս հանդես է եկել հեղինակավոր միջազգային կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, Լոս Անջելեսի միջազգային հարցերի խորհրդում և այլն։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Արժանացել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով (2008)։
  • Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան (2009)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ադրբեջшնը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին և ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 «Պարզաբանում. Սամվել Բաբայան». mediamax.am. 2016 թ․ մայիսի 26. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 «Գեներալ առանց բանակի. Ինչով էր զբաղվում «Իժոն» պատերազմից հետո». panarmenian.net. 2017 թ․ մարտի 27. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. «ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՁԳՁԳՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ». panarmenian.net. 2000 թ․ հուլիսի 12. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Ա. Ղուկասյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու եւ դիվանագիտական աստիճան շնորհելու մասին». president.am. 2009 թ․ մարտի 16. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «Բաքուն Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին չորս ամսով կալանավորեց». azatutyun.am. 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.