Հայրապետ Գալստյան
Հայրապետ Մեսրոպի Գալստյան (օգոստոսի 31, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 14, 2024[1]), հայ բժիշկ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1991), ԳԱԱ թղթակից անդամ (2000)[2], ՀՀ ԲԳԱ անդամ (1997), ՌԴ ԲԳԱ անդամ (1998)։
Ծնվել է | օգոստոսի 31, 1939 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 2024[1] (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և ուռուցքաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977 թվականից Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչն է, 1981-2002 թվականներին՝ միաժամանակ փոխտնօրեն, մինչև 2014 թվականը՝ տնօրեն[3]։ 1981 թվականից եղել է ՀՀ ուռուցքաբանների և ռենտգենաբանների ընկերության նախագահը, 1994 թվականից՝ ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, 2001 թվականից «Բժշկական ռադիոլոգիա» և «Ուռուցքաբանություն» մասնագիտություններով Մասնագիտական ԳԽ նախագահն է, 2002 թվականից ՀՀ գլխավոր ուռուցքաբանն է[4]։ 2004 թվականից ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ճառագայթային ուռուցքաբանների և ռադիոլոգների ասոցիացիայի պատվավոր նախագահ[5]։
Գործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են ստամոքսաաղիքային համակարգի, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների չարորակ նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման հարցերին։ Առաջիններից մեկն է ԽՍՀԱ-ում ներդրել ուռուցքաբանական հիվանդների բուժման պրակտիկայում չարորակ ուռուցքների նախավիրահատական խոշոր ֆրակցիաներով ճառագայթային բուժում[6]։
20-ից ավելի մեթոդական հանձնարարականների և ռացիոնալիզատորական առաջարկների, հեղինակային վկայականների, 312 հրատարակված գիտական աշխատանքների, 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։
Հայրապետ Գալստյանը մահացել է 2024 թվականի դեկտեմբերի 14֊ին[7]։
Մրցանակներ
խմբագրել- ՀՀ Մխիթար Հերացու մեդալ, 1999
- Ի. Պ. Պավլովի արծաթե մեդալ, 1999
- Էռլիխի մեդալ 2000
- ՌԴ բնական ԳԱ «Հաղթական Գեորգիի շքանշան», 2002
- Ռենտգենի մեդալ, 2003
- Երևանի պատվավոր քաղաքացի, 2006[8]
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ, 2014[9]
- «Գիտության ու արվեստի Ասպետի» շքանշան[10]
Երկեր
խմբագրել- Диагностика и лечение сарком мягких тканей, Е., 1984. (համահեղինակ)
- Дисгормональные гиперплазии и доброкачественные опухли молочной железы, Е., 1986.
- Комбинированное и комплексное лечение местнораспространенного рака прямой кишки, Е., 1987. (համահեղինակ)
- Диагностика, комбинированное лечение и реабилитация больных раком проксимального отдела желудка, Е., 1989. (համահեղինակ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է բժիշկ Հայրապետ Գալստյանը
- ↑ Հայրո Մեսրոպի Գալստյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- ↑ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Հայրապետ Գալստյանի կենսագրությունը doctors.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Հայրապետ Գալստյան. «Քիմիաթերապիայի 1 կուրսը $3-5 հազարից սկսվում է»
- ↑ Հայրապետ Գալստյանի գիտելիքներն ու նվիրվածությունը բժշկության և հատկապես ուռուցքաբանության ոլորտին անջնջելի հետք են թողել․ Արսեն Թորոսյան
- ↑ Երևանի պատվավոր քաղաքացիները
- ↑ «Հայրապետ Գալստյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով». Հայաստանի Հանրապետության կառավարություն — նորություններ. Վերցված է 2024-12-23-ին.
- ↑ «Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ». ՀՀ ԳԱԱ. Վերցված է 2024-12-23-ին.