Էդուարդ Թադևոսյան
հայ ջութակահար
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Զոհրաբի Թադևոսյան (մայիսի 2, 1947[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար։
Էդուարդ Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1947[1] (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ջութակահար և երաժշտության դասախոս |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Կոմիտասի անվան քառյակ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1965) և Մոսկվայի կոնսերվատորիա (1970) |
Պարգևներ | |
Edward Tadevosyan Վիքիպահեստում |
Կրթություն խմբագրել
1965 թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցը։ 1970 թ. ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը՝ Լեոնիդ Կոգանի դասարանը[2]։
Ստեղծագործական գործունեություն խմբագրել
1970 թ. Ավետ Գաբրիելյանի կողմից հրավիրվել է Կոմիտասի անվան պետական լարային քառյակ՝ որպես 2-րդ ջութակահար։ 1976 թվականից քառյակի գեղարվեստական ղեկավարն է ու առաջին ջութակահարը։ Հյուրախաղերով եղել է աշխարհի ավելի քան 50 երկրում։ 1988-2000 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 1996 թվականից՝ նվագախմբային ֆակուլտետի դեկան։
Պարգևներ և կոչումներ խմբագրել
- 1970 թ. դարձել է Կովկասյան ջութակահարների մրցույթի դափնեկիր։
- Դարձել է բազմաթիվ մրցույթների ու փառատոնների դափնեկիր և հաղթող։
- 1967 թ. դարձել է լեհական Վենյավսկու անվան ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր։
- 1969 թ. - Ֆրանսիայի Ժան Տիբոյի անվան ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր։
- Եղել է տեղական և միջազգային բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ։
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
- ՀՀ Պետական մրցանակ։
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2010)[3]։
- Երևանի պատվավոր քաղաքացի (2014)[4]
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Թադևոսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Թադևոսյան» հոդվածին։ |