Աշոտ Ղազարյան

հայ դերասան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ղազարյան (այլ կիրառումներ)

Աշոտ Սուրենի Ղազարյան (մայիսի 15, 1949(1949-05-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար, կատակերգու և երգիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ (2014

Picto infobox masks.png
Աշոտ Ղազարյան
Ashot Ghazaryan at the art exhibition.jpg
Ծնվել էմայիսի 15, 1949(1949-05-15) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասան և երգիչ
ԺանրերԿատակերգություն
Պարգևներ և մրցանակներ

ԿրթությունԽմբագրել

Ավարտել է Երևանի Չարենցի անվան միջնակարգ դպրոցը։ 1968-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։

Դերասանական գործունեությունըԽմբագրել

1967-1968 և 1975-1976 թվականներին աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 1973-1974 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ որպես դերասան։ 1976 թվականին եղել է Հայպետէստրադա «Ուրախ ժամ» համույթի մենակատար, «Ուրարտու» համույթի հանդիսավար։ 1977-1978 թվականներին աշխատել է «Ուրարտու» համույթում՝ որպես երգիչ։ 1979 թվականին եղել է Հայհամերգ միավորումի բեմադրող ռեժիսոր, «Միայն ծիծաղ» խմբի և «Նաիրի» համույթի գեղարվեստական ղեկավար։ Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում[1]։ 2006 թվականին ստեղծել է Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան։

2019-2020 թվականներին նկարահանվել է է Դ. Գրիգորյանի բազմասերիանոց «Անհասցե Ծնվածները» հեռուստասերիալում։ 2019 թվականին նկարահանվել է «Վերջին Ուսուցիչը» հեռուստասերիալում։ Իսկ այժմ նկարահանվում է Դ. Գրիգորյանի բազմասերիանոց «Սարի Աղջիկ» հեռուստասերիալում։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել