Հովհաննես Չեքիջյան
Չեքիջյան Հովհաննես Հարությունի (դեկտեմբերի 23, 1928 կամ հունվարի 23, 1929, Ստամբուլ, Թուրքիա), խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) և Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ և ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս (2017)[2]։
Հովհաննես Չեքիջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1928 (92 տարեկան) կամ հունվարի 23, 1929 (91 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երաժիշտ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | ԽՍՀՄ պետական մրցանակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Երևանի պատվավոր քաղաքացի Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ժողովուրդների բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Մովսես Խորենացու մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայաստանի ազգային հերոս[1] |
Կայք | tchekidjian.am |
Hovhannes Chekijyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում (ներկայում՝ Ստամբուլ, Թուրքիա)։ 1934-1941 թվականներին սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսի մասնաճյուղում, 1941-1947 թվականներին՝ Saint Michel ֆրանսիական քոլեջում, 1944-1951 թվականներին՝ Ստամբուլի կոնսերվատորիայում, 1947-1951 թվականներին Վիեննայի ուսումնարանի Ստամբուլի մասնաճյուղում, 1951-1953 թվականներին՝ Փարիզի «Ecole normale de Musique» կոնսերվատորիայում, որտեղ աշակերտել է Ժոն Ֆուրնեին, ինչպես նաև քիմիայի ինստիտուտում, որտեղ ստացել է ինժեներ-քիմիկոսի որակավորում։ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտ[3]։
1946-1960 թվականներին (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը[4]:
1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարել է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-1977 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975 թվականից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1967
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1970
- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1975
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1978
- ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշան, 1980
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 1992
- Մովսես Խորենացու մեդալ, 1997
- Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների, 1999
- Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ», 2009
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2010[5]
- Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշան[6]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017[7]
- «Հայաստանի ազգային հերոս»[2], 2017
ԳրականությունԽմբագրել
- Դավթյան Ս., Հովհաննես Չեքիջյան, արվեստագետն ու քաղաքացին, Երևան, 2000:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀ. Հ. ՉԵՔԻՋՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-01-13
- ↑ Дирижеры
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ ՀՀ շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ One Studio։ «Մաեստրո Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով»։ Վերցված է 2017-05-15
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-21