Ռոբ Ռայներ
Ռոբերտ Նորմալ «Ռոբ» Ռայներն (անգլ.՝ Robert Norman «Rob» Reiner, ծնվ․ մարտի 6, 1947[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր և ակտիվիստ։ Որպես դերասան հայտնի է «Բոլորն ընտանիքում» սերիալով, որպես ռեժիսոր՝ «Մնա ինձ հետ», «Երբ Հարին հանդիպեց Սալիին․․․» և «Մի քանի լավ տղաներ» կինոնկարներով։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 6, 1947[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, բլոգեր, գրող, կինոդերասան և սցենարիստ |
Ամուսին | Փեննի Մարշալ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001661 |
ԿենսագրությունԽմբագրել
Ռով Ռայները ծնվել է հրեական ընտանիքում։ Նա Էստել Ռայների և Կարլ Ռայների որդին է։ Մեծացել է Նյու Ռոշելեյում, Ուեսչեսթեր, Նյու Յորք։ 13 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ Ռիչարդ Դրեյֆուսի, Բոնի Ֆրանկլինի և Ալբերտ Բրուկսի հետ սովորել է Բեվերլի Հիլզի միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն ուսումն ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։ Ռայներն ունի քույր՝ Սիլվիա էնն Ռայները և եղբայր՝ Լուկաս ռայները[4]։
ԿարիերաԽմբագրել
Սցենարիստի կարիերան Ռայները սկսել է 1968 թվականին, գրելով «Սմոթերս եղբայրների կատակերգական երգչախումբը» ֆիլմի սցենարը։ Ավելի ուշ, նա հայտնի դարձավ ռեժիսոր Նորմա Լիրի «Բոլորն ընտանիքում» սիտքոմում խաղացած Մայքլ Սթիվիք և Արչի Բենքերի կերպարներով[4]։ 1971-ից 1976 թվականներին, այն ԱՄՆ-ում ամենահայտնի հեռուստածրագիրն էր։
Սկսած 1980-ական թվականներից, Ռայները հայտնի դարձավ որպես Հոլիվուդյան ստացված ֆիլմերի ռեժիսոր[5]։ Իր աշխատանքներից են «Արքայադուստր-հարսնացուն», «Մնա ինձ հետ» և «Դա Spinal Tap-ն է» կինոկարները։ Նա հաճախակի է համագործակցում ռեժիսորներ Ռոբերտ Լեյթոնի և Քրիստոֆեր Գեսթի հետ[6]։
Ռոբ Ռայները համարվում է Castle Rock Entertainment կինոընկերության ստեղծողներից մեկը, որի համար նա նկարահանեց կոմերիցիոն հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երբ Հարրին հանդիպեց Սալիին․․․», «Միզերին» և «Մի քանի լավ տղաներ»-ը[7]։
Ռայները հանդես է եկել նաև որպես դերասան, խաղալով կամեոներ «Մայրիկին գցիր գնացքից», «Չքնողները Սիեթլում», «Փամփուշտներ Բրոդվեյի վրա», «Առաջին կանանց ակումբ», «Հիմնական գույներ», «Դիկի Ռոբերտս․ նախկին երեխա-աստղը» ֆիլմերում և «Ստուդիա 30» հեռուստասերիալում[4]։ 2013 թվականին նկարահանվել է Մարտին Սկորոզեի սև հումորային «Ուոլ Սթրիթի գայլը», կատարելով Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարի հոր դերը
Անձնական կյանքԽմբագրել
1971-ից 1981 թվականներն ամուսնացած էր դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Փեննի Մարշալ հետ։ 1989 թվականին Ռայներն ամուսացավ լուսանկարչուհի Միշել Զինգերի հետ։ Ամուսիններն ունեն երեք երեխա[5]։ 2008 թվականի նախագահական ընտրություններին քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին[8]։
ՖիլմագրությունԽմբագրել
ՌեժիսորԽմբագրել
- 1984 — Դա Spinal Tap-ն է
- 1985 — Համոզված բանը
- 1986 — Մնա ինձ հետ
- 1987 — Արքայադուստր-հարսնացուն
- 1989 — Երբ Հարրին հանդիպեց Սալիին․․․
- 1990 — Միզերի
- 1992 — Մի քանի լավ տղաներ
- 1994 — Նորթ
- 1995 — Ամերիկյան նախագահ
- 1996 — Միսսիսիփիի ուրվականները
- 1999 — Պատմություն մեր մասին
- 2003 — Ալեքսն ու Էմման
- 2005 — Լուրեր են պտտվում
- 2007 — Վերջին գործերի ցուցակը
- 2010 — Բարե՜վ, Ջուլի
- 2012 — Երրորդ ակտ
- 2014 — Ահա և նա
- 2015 — Լինել Չարլին
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Ռոբ Ռայներ։ Տղեկություններ Answers.com կայքից
- ↑ 5,0 5,1 Rob Reiner Biography — Yahoo! Movies
- ↑ «Ռոբ Ռայների կենսագրությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-23-ին։ Վերցված է 2016-07-13
- ↑ «Ռոբ Ռայներ»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2010-02-24
- ↑ «Rob Reiner Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-31-ին։ Վերցված է 2016-07-13