Ջոն Մայքլ Թուրթուրո (անգլ.՝ John Michael Turturro, փետրվարի 28, 1957(1957-02-28)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ծագումով իտալացի ամերիկյան դերասան, խաղացել է 85-ից ավելի ֆիլմերում, 5-ական ֆիլմերի ռեժիսոր և սցենարի հեղինակ։

Ջոն Թուրթուրո
անգլ.՝ John Turturro
Ծնվել էփետրվարի 28, 1957(1957-02-28)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց, State University of New York at New Paltz? և Նյու Յորքի նահանգային համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իտալիա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, գրող, սցենարիստ, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և թատերական ռեժիսոր
Ակտիվ շրջան1980-ից սկսած
ԸնտրանիՄեծ Լեբովսկի, Barton Fink?, Quiz Show?, Մի անգամ գիշերը և Տրանսֆորմերները
Ամուսին(ներ)Քեթրին Բորովից (1985-)
Երեխա(ներ)Ամեդեո Թուրթուրո և Դիեգո Թուրթուրո
Պարգևներ և մրցանակներ

Մարմնավորելով հիմնականում անհանգիստ և նյարդային կերպարների՝ Ջոն Թուրթուրոն արտհաուս ժանրի ֆիլմերի երկրպագուների սիրելի դերասաններից մեկն է[4]։ Ակտիվորեն համագործակցել է ռեժիսոր Սպայք Լիի հետ՝ նկարահանվելով նրա «Արա՛ ինչպես հարկն է», «Clockers», «№ 6 աղջիկը», «Սեմի արյունոտ ամառը» ֆիլմերում։ Ինչպես նաև 1990-ական թվականներից նկարահանվել է Կոեն եղբայրների ֆիլմերում՝ «Միլլերի խաչմերուկը», «Բարթոն Ֆինք», «Մեծ Լեբովսկի», «Որտե՞ղ ես, եղբա՛յր»։ 2000-ական թվականներին Թուրթուրոն մասնակցեց հաջող կոմերցիոն նախագծի 3 մասերում՝ «Տրանսֆորմերները», «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը»», «Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը»[5]։

Որպես ռեժիսոր նկարահանել է 4 ֆիլմ, ինչպես նաև եղել է 3 գեղարվեստական և 1 փաստագրական ֆիլմերի պրոդյուսեր[5]։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ջոն Թուրթուրոն ծնվել է 1957 թվականի փետրվարի 28-ին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում՝ շինարար-հյուսն Նիկոլաս Թուրթուրոյի և ջազային երգչուհի Քեթրինի ընտանիքում[6]։ Ջոնի մայրը սիցիլիացի է՝ Արագոնա քաղաքից, իսկ հայրը 6 տարեկանում ընտանիքի հետ իտալական Ջովինացո քաղաքից արտագաղթել է ԱՄՆ[4]։ Ջոնը մեծացել է իր 2 եղբայրների՝ Ռալֆի և Նիկոլասի հետ, որը նույնպես դերասան է։ 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է Քուինս՝ Նյու Յորքի մեկ այլ թաղամաս։

Մեծացել է բոքս պարապելով և հեռուստացույցով հին ֆիլմեր դիտելով։ Նրան ոգեշնչում էին Քիրք Դուգլասը, Բերտ Լանկաստերը և Զորոն։ Թուրթուրոների տանը միշտ հնչում էր մոր երգերի ձայնը և Սիցիլիայի մասին հոր պատմությունները․ այս մթնոլորտում Ջոնի մոտ զարգացավ նմանակելու ձիրքը։ Նա նմանակում էր Ջեյմս Բոնդին և Էդվարդ Ռոբինսոնին, ինչպես նաև համարներ էր գրում, որոնք ներկայացնում էր հարևանների խնջույքներին[6]։

Թուրթուրոն ավարտելով դպրոցը՝ ընդունվում է Նյու Յորք նահանգային համալսարանի դերասանական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո դերասանական վարպետության աստիճան է ստանում Ելի համալսարանում։ Սակայն դերասանի համար դժվար էր աշխատանք գտնելը, այդ պատճառով վաստակում էր բարմեն կամ հոր հետ Նյու Յորքի շինարարություններից մեկում աշխատելով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  4. 4,0 4,1 «Biography for John Turturro» (Английский). imdb.com — Мини-биография. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Filmography» (Английский). imdb.com — Фильмография. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 «John Turturro Biography» (Английский). movies.yahoo.com — Биография. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)