Անեթ Բենինգ

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Աննեթ Բենինգից)

Անեթ Քերոլ Բենինգ[5] (անգլ.՝ Annette Bening, մայիսի 29, 1958(1958-05-29)[1][2][3][…], Տոպիկա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների դափնեկիր, ինչպես նաև «Օսկար» մրցանակի քառակի անվանակարգված (1991 թվական, 2000 թվական, 2005 թվական, 2011 թվական)[6]։ Առավել հայտնի է «Բագսի» («Bugsy»), «Սիրային պատմություն» («Love Affair»), «Մարսը հարձակվում է» («Mars Attacks!»), «Գեղեցկությունը ամերիկական ձևով» («American Beauty»), «Թատրոն» («Being Julia»), «Կանայք» («The Women») և «Երեխաները կարգին են» («The Kids Are All Right») ֆիլմերում իր մասնակցություններով։

Անեթ Բենինգ
անգլ.՝ Annette Bening
Ծնվել էմայիսի 29, 1958(1958-05-29)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրՏոպիկա, ԱՄՆ
ԿրթությունՆահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, San Diego Mesa College? և Patrick Henry High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիԳեղեցկություն ամերիկյան ձևով, The Kids Are All Right?, Film Stars Don't Die in Liverpool?, The Report? և Կապիտան Մարվել
Ամուսին(ներ)Ուորեն Բիթի
Երեխա(ներ)Ella Beatty? և Isabel Beatty?
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

Անեթ Բենինգը ծնվել է Տոքիկ քաղաքում, Կանզաս նահանգ։ Նա ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է։ Ապագա դերասանուհու մայրը՝ Շիրլի Էշլին, երգչուհի էր աշխատում եկեղեցում։ Հայրը՝ Առնետ Գրանտ Բենինգը, վաճառքի գծով խորհրդատու էր և ապահովագրական գործակալ[7][8][9]։ Բացի Անեթից ընտանիքում մեծանում էին նրա քույր Ջեյնը և երկու եղբայրները՝ Բրեդլին և Բայրոնը։ Իր վաղ մանկությունը Բենինգը անց է կացրել Վիչիտեում, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել էր 1959 թվականին։ Բեմում նորամուտը նշել է «Երաժշտության ձայները» մյուզիքլում։ 1975 թվականին ավարտում է Patrick Henry High School դպրոցը, որտեղ սովորում էր դրամա։ Նաև սովորել է San Diego Mesa College քոլեջում և Սան Ֆրանցիսկո քաղաքի Նահանգային Համալսարանում։

Կարիերա խմբագրել

Բենինգը կինոյում իր նորամուտն է նշել «Բնության գրկում» («The Great Outdoors») կատակերգությունում աննշան դերով։ Սակայն արդեն երկու տարի անց նա առաջընթաց է ունենում «Գցողները» («The Grifters») քրեական դրամայում, որում նաև նկարահանվել են Ջոն Քյուսաքը և Անժելիկա Հյուսթոնը։ Դերասանուհին աշխատում է առաջին անվանակարգումները «Օսկար» և BAFTA մրցանակներին։ 1991 թվականին Անեթը նկարահանվում է «Բագսի» ֆիլմում՝ իր ապագա ամուսին Ուորեն Բիթիի հետ միասին, որը պրոդյուսավորել է կինոնկարը և դերասանուհու հետ նկարահանվել է գլխավոր դերում։ Վիրջինիա Հիլլի՝ 1930-1940-ական թվականների գանգստեր Բագսի Սիգելի սիրուհու, կերպարանավորման համար Բենինգը արժանանում է անվանակարգման «Ոսկե Գլոբուս» մրցանակին։ 1994 թվականին, արդեն ամուսնացած Բենինգն ու Բիթին, նորից աշխատում են միասին «Սիրային պատմություններ» դրամայում։ Հետագայում դերասանուհին շարունակում է ակտիվորեն նկարահանվել կինոյում՝ հայտնվելով «Ռիչարդ III» («Richard III»), «Ամերիկյան նախագահ» («The American President») («Ոսկե Գլոբուսի» անվանակարգում), «Մարսը հարձակվում է» («Mars Attacks!») և «Պաշարում» («Mars Attacks!») ֆիլմերում։ Նրա կարիերայում ամենամեծ քննադատական և առևտրական հաջողություն դարձավ 1999 թվականի «Գեղեցկություն ամերիկական ձևով» («American Beauty») ֆիլմը։ Բենինգը խաղում է Քերոլայն Բյորնեմին՝ գլխավոր հերոսի կնոջը, պատվախնդիր և վաղուց ամուսնությունում դժբախտ կնոջ։ Ֆիլմը արժանանում է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, իսկ Անեթը արժանանում է ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի և BAFTA մրցանակների։ Նաև դերասանուհին կրկին առաջադրվում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, որոնք զիջում է իր մոտակա մրցակցուհուն՝ Հիլարի Սուենկին։ Մի քանի անցումային կինոնկարներից և կարիերայում մի փոքրիկ դադարից հետո Բենինգը վերադառնում է կինո՝ թատերական աստղ Ջուլիա Լամբերտի կերպարով, «Թատրոն» կատակերգական դրամայում։ Չնայած ֆիլմը հավաքում է ոչ մեծ դրամարկղ, քննադատնեսրը գովում են դերասանուհուն, նրա խաղը անվանելով «փայլուն»[10] և «եռանդուն»[10]։ Բենինգը սպանում է իր առաջին «Ոսկե Գլոբուսը» և հերթական անգամ առաջարկվում է «Օսկար» մրցանակի, որը նա երկրորդ անգամ զիջում է Հիլարի Սուենկին։ Մեկ տարի անց նա հայտնվում է «Տիկին Հարրիս» («Mrs. Harris») հեռւստաֆիլմում, որում դերի համար անվանակարգվում է «Էմմի»[11] և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։ 2006 թվականին Բենետը նկարահանվում է «Սուր սահմանագծին» («Running with Scissors») ֆիլմում։ Չնայած կատակերգական դրաման վատ է գնահատվում քննադատների կողմից, նրանք նորից բարձր են գնահատում դերասանուհու խաղը, որն արժանանում է նոր անվանակարգում «Ոսկե Գլոբուս» մրցանակին։ «Կանայք» ֆիլմի ձախողումից հետո Բենինգը նկարահանվում է «Մայրը և զավակները» («Mother and Child») անկախ ֆիլմում, որը դրական է գնահատվում քննադատների կողմից[12]։ Հաջորդ՝ «Երեխաները կարգին են» ֆիլմում, Անեթ Բենինգը, Ջուլիանա Մուրի հետ, խաղում են միասեռ զույգի, որը դաստիարակում է երկու երեխաների։ Քննադատները չեն դադարում հիանալ Բենինգի դերասանական խաղով, իսկ նրանցից ոմանք նշում են, որ «նա իր փայլուն դերի համար արժանի է «Օսկար» մրցանակի»[13][14]։ «Ոսկե Գլոբուսի» 68-րդ արարողությունում Անեթը արժանանում է իր երկրորդ արձանիկին, ինչպես նաև, չորրորդ անգամ անվանակարգվում է «Օսկար» մրցանակի։

Անձնական կյանք խմբագրել

1984 թվականին Բենինգը ամուսնանում է պարուսույց Ջեյ Սթիվան Ուայթի հետ։ 1991 թվականին նրանք բաժանվում են[15]։ 1992 թվականից դերասանուհին ամուսնացած է օսկարակիր դերասան և ռեժիսոր Ուորեն Բիթիի (ծնված 1937 թվականին) հետ։ Այդ ամուսնությունում զույգն ունի չորս երեխա՝ Քեթլին Էլիզաբեթ Բիթի (1992 թվական հունվարի 8), Բենջամին Մաքլին Բիթի (1994 թվական օգոստոսի 23), Իզաբել Այրա Էշլի Բիթի (1997 թվական հունվարի 11) և Էլլա Կորին Բիթի (2000 թվական ապրիլի 8)[15]։ Զույգի ավագ դուստրը՝ Քեթլինը, 2010 թվականին կատարում է սեռափոխության վիրահատություն և դառնում է երիտասարդ պատանի Սթիվեն անունով։ Բենինգը և Բիթին բարոյալքվում են դստեր որոշումից, սակայն հետագայում, տեսնելով, որ տղամարդու հանդերձանքում նա իրեն ավելի հարմարավետ է զգում, հաշտվում են այդ մտքի հետ[16]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1988 Բնության գրկում The Great Outdoors Քեյթ Կրեյգ
1989 Վալմոն Valmont մարքիզուհի դե Մերտեյ
1990 Բացիկներ անդունդի եզրից Էվելին Էյմս
1990 Գցողները The Grifters Մայլա Լենգտրայ
1991 Մեղավոր է ըստ կասկածանքի Guilty by Suspicion Ռութ Մերիլ
1991 Ինչ-որ բան Հենրիի մասին Regarding Henry Սառա Թյորներ
1991 Բագսի Bugsy Վիրջինիա Հիլլ
1994 Սիրային պատմություններ Love Affair Տերի Մակկեյ
1955 Ռիչարդ III Richard III Էլիզաբեթ թագուհի
1955 Ամերիկյան նախագահ The American President Սիդնի Էեն Վեյդ
1996 Մարսը գրոհում է Mars Attacks! Բարբարա Լենդ
1998 Պաշարում The Siege Էլայզ Կրաֆթ/Շերոն Բրիդջեր
1999 Երազ In Dreams Կլեր Կուպեր
1999 Ամերիկյան գեղեցկություն American Beauty Քերոլին Սյորնեմ
2000 Ո՞ր մոլորակից ես What Planet Are You From? Սյուզեն Անդերսոն
2003 Բաց դիտում Open Range Սյու Բարլոու
2004 Թատրոն Being Julia Ջուլիա Լիմաբերտ
2005 Տիկին Հարրիս Mrs. Harris Ջին Հարրիս
2006 Անդունդի սուր սահմանագծին Running with Scissors Դիեդրի Բեռոուզ
2008 Կանայք The Women Սիլվի Ֆաուեր
2009 Մայրը և զավակները Mother and Child Կարեն
2010 Երեխաները կարգին են The Kids Are All Right Նիկ
2012 Ռուբի Սպարկս Ruby Sparks Հերտրուդա
2012 Նռնակ և Վարդ Ginger & Rosa Մեյ Բելլա
2013 Սիրո դեմքը The Face of Love Նիկի
2013 Իմոջեն Girl Most Likely Սիլդա
2014 Պատկերացրու Imagine
2014 Որոնում The Search Հելեն

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Պարգև Թվական Անվանակարգ Ֆիլմ/Բեմադրություն Արդյունք
Օսկար 1991 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Գցողները Առաջադրված
2000 Լավագույն դերասանուհի Գեղեցկություն ամերիկյան ձևով Առաջադրված
2005 Լավագույն դերասանուհի Թատրոն Առաջադրված
2011 Լավագույն դերասանուհի Երեխաները կարգին են Առաջադրված
BAFTA 1992 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Գցողները Առաջադրված
2000 Լավագույն դերասանուհի Գեղեցկություն ամերիկյան ձևով Հաղթանակ
2011 Լավագույն դերասանուհի Երեխաները կարգին են Առաջադրված
Ոսկե գլոբուս 1992 Դրամայի լավագույն դերասանուհի Բագսի Առաջադրված
1996 Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի Ամերիկյան նախագահ Առաջադրված
2000 Դրամայի լավագույն դերասանուհի Գեղեցկություն ամերիկյան ձևով Առաջադրված
2005 Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի Թատրոն Հաղթանակ
2007 Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի Տիկին Հարիս Առաջադրված
Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի Անդունդի սուր սահմանագծին Առաջադրված
2011 Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի Երեխաները կարգին են Հաղթանակ
Էմմի 2006 Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի Տիկին Հարիս Առաջադրված
ԱՄՆ Կինոդերասանների Գիլդիայի մրցանակ 2000 Լավագույն դերասանուհի Գեղեցկություն ամերիկյան ձևով Հաղթանակ
2005 Լավագույն դերասանուհի Թատրոն Առաջադրված
2007 Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի Տիկին Հարիս Առաջադրված
2011 Լավագույն դերասանուհի Երեխաները կարգին են Առաջադրված
Տոնի 1987 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մերձափյա հուզումներ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. «#83 Royal Descents, Notable Kin, and Printed Sources: A Third Set of Ten Hollywood Figures (or Groups Thereof), with a Coda on Two Directors». Americanancestors.org. 2008 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  6. Annette Bening - Awards
  7. «Annette Bening Biography (1958–)». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  8. «Putting `Real Life' First Makes Bening A Better Actress». Nl.newsbank.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  9. «Annette Bening Biography». TV Guide. 1958 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  10. 10,0 10,1 «An Actress in Love With Love and With Herself, of Course New York Times review». The New York Times. 15 октября 2004. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  11. «Annette Bening Emmy Nominated». Emmys.com. 2012 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  12. A. O. Scott (2010 թ․ մայիսի 7). «In a Melancholy Los Angeles, 'La Ronde' of Motherhood». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  13. «At the Movies: The Kids Are All Right». Abc.net.au. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  14. «Marc Fennell: the circle: going the distance & the kids are alright». Marcfennell.blogspot.com. 2010 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  15. 15,0 15,1 «Biography for Annette Bening». Yahoo.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  16. «Warren Beatty's transgender son Stephen 'having second thoughts about taking final step in sex change'» (անգլերեն). Daily Mail. 24 мая 2012. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անեթ Բենինգ» հոդվածին։