Մոնիկա Բելուչի
Մոնիկա Աննա Մարիա Բելուչի (անգլ.՝ Monica Anna Maria Belluci, Սեպտեմբերի 30, 1964), իտալացի դերասանուհի, մոդել։ Հայտնի է դարձել «L'Appartement» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Մալենա», «Քրիստոսի չարչարանքները»։
Մոնիկա Բելուչի իտալ.՝ Monica Bellucci | |
---|---|
Մոնիկա Բելուչին Ավստրիայում, 2009 թվական | |
Հասակը | 173 սմ |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Չիթա դի Կաստիո, Ումբրիա Իտալիա |
Կրթություն | Պերուջայի համալսարան |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ազգություն | Իտալուհի |
Այլ անուն(ներ) | Monica Anna Maria Bellucci Մոնիկա Աննա Մարիա Բելուչի |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1990–այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա |
Ընտրանի | «Մալենա», «Քրիստոսի չարչարանքները» |
Ամուսին(ներ) | Վենսան Կասել (2 երեխա), Կլաուդիոս Կարլոս Բասսո (ամուսնալուծված) |
Համատեղ ապրող(ներ) | Թիմ Բարթոն[1] և Nicola Farron? |
Երեխա(ներ) | 2 երեխա Դևա Կասել (2004 թվական, սեպտեմբերի 12) Լեոնի Կասել (2010 թվական, մայիսի 20) |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում, Պասկուալե Բելուչիի և Բրունելա Բրիգանտիի միակ զավակը։ Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջայի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։
Բացի իր մայրենի լեզու իտալերենից Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։
Կարիերա
խմբագրել1988 թվականին Մոնիկան տեղափոխվում է Միլան, որտեղ պայմանագիր է ստորագրում «Elite Model Management»-ի հետ։ 1989 թվականին Մոնիկան արդեն հայտնի մոդել էր Փարիզում և Նյու Յորքում։ Նա նկարահանվում էր նորաձևության բնագավառում հայտնի դիզայներական ամսագրեր «Dolce & Gabbana»-ի և «Elle»-ի համար (Ֆրանսիա)։
2001 թվականի փետրվարին «Esquire Magazine’s» ամսագիրը, «Desire featured Ms»-ի տեի միասին, հրապարակում է Մոնիկայի լուսանկարները կազմի վրա և նրա մասին լրատվություն է հրապարակում հինգ էջի վրա։ 2003 թվականին նրա լուսանկարները նաև հայտնվում են մեկ ուրիշ ամսագրի կազմին, այս անգամ «Maxim»-ի։ 2004 թվականին դերասանուհին գլխավորում է «Ask Men’s»-ի վարկածով աշխարհի ամենագեղեցիկ կանանց հարյուրյակը։ Մոնիկայի մոդելային կարիերան ղեկավարում է նյու յորքյան «Elle+» գործակալությունը։
Հաջողության հասնելով մոդելային ասպարեզում, Մոնիկան կանգ չի առնում և որոշում է նկարահանվել կինոյում։ 1990 թվականին նա նորամուտն է նշում իտալական կինոմատոգրաֆիայում։ Նրա առաջին աշխատանքներն են հանդիսանում «Կյանքը որդիների հետ», «Ավազակները», «Չարաշահում» ֆիլմերը։ Այդ ֆիլմերում էպիզոդիկ դերերը դերասանուհուն մեծ հաջողություն չեն բերում։ 1992 թվականին Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Մոնիկային հրավիրում է իր ֆիլմում դերակատարման։ Դրակուլայի հարսնացուի դերը «Դրակուլա» («Dracula») ֆիլմում դառնում է Մոնիկա Բելուչիի առաջին լուրջ դերը, որից հետո ֆիլմերում նկարահանվելու առաջարկությունները սկսում են ստացվել Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ կինոստուդիաներից։ «Համառ ճակատագիր» («Ostinato destino»), «Հերոսներ», «Ձյունիկ» («Palla di neve»), «Հովսեփ հրաշալին. Փարավոնի կուսակալը» («Joseph»)— այս ֆիլմերում Մոնիկան նկարահանվել է Իտալիայում 1992 թվականից մինչ 1995 թվականն ընկած ժամանակաշրջանում։
1996 թվականին Մոիկա Բելուչին հաջողության է հասնում որպես դերասանուհի։ «Բնակարանը» («L'appartement») ֆիլմում Լիզայի դերակատարման համար Մոնիկան անվանակարգվում է «Սեզար» մրցանակի՝ «Հեռանկարային դերասանուհի» անվանակարգում։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Մոնիկան ծանոթանում է ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հետագայում ընտանիք է ստեղծում։ Հաջորդ ֆիլմը, որում նկարահանվել է Մոնիկան, դառնում է ֆրանսիական «Դոբերման» («Dobermann») մարտաֆիլմը։
1997 թվականին Մոնիկա Բելուչին աշխատում էր երեք ֆիլմերում՝ «Ստրես» («Stressati»), «Վատ ոճ» («Mauvais genre»), «Ինչպիսին դու ինձ ուզում ես» («Come mi vuoi»), իսկ 1998 թվականի չորս ֆիլմերում՝ «Վայելք» («Le Plaisir»), «Տոն չի լինի» («L'ultimo capodanno»), «Նրանց մասին, ովքեր սիրում են», «Կոմպրոմիս» («Compromis»)։ Նկարահանվելու առաջարկություններ շարունակում են ստացվել ամբողջ աշխարհից, սակայն Մոնիկան նրանց վերաբերվում էր շատ պահանջկոտ, փորձելով ընտրել միայն այն դերերը, որտեղ նրա դերասանուհու տաղանդը կարող է բացահայտվել ամբողջությամբ։
Շարունակելով նկարահանվել ֆիլմերում, արդեն աշխարհով մեկ հայտնի մոդելը դառնում է առաջնակարգ դերասանուհի։ Նրա լուսանկարները հայտնվում են շողշողուն ամսագրերի շապիկներին։ «Մալենա» («Malèna») ֆիլմում նրա դերասանական տաղանդը բացահայտվում է իր ողջ շքեղությամբ։ Դերասանուհու գեղեցկությունը և հմայքը դերասանական վարպետության հետ միատեղ գերում են բոլոր հանդիսականների և քննադատների սրտերը։
2001 թվականին Մոնիկան իր ամուսնու հետ միասին նկարահանվում է «Գայլերի եղբայրություն» («Le Pacte des loups») ֆիլմում, որտեղ նա շուքով կատարում է Սիլվիայի դերը։ Հաջորդ դերը՝ եգիպտական թագուհու դերը 2002 թվականի եվրոպական ամենաթանկարժեք «Աստերիքսն ու Օբելիքսը. «Կլեոպատրա» առաքելություն» («Astérix & Obélix։ Mission Cléopâtre») ֆիլմում է։ «Անդարձելիություն» («Irréversible») ֆիլմը առաջացնում է ոչմիանշանակ ռեակցիա, իսկ ինը րոպեանոց դաժան բռնաբարության դրվագը շոկ է առաջացնում հանդիսականների մոտ Կաննում ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Ինքը՝ Մոնիկան, խոստովանում է, որ իրեն նույնպես շատ սարսափելի է վերանայել ֆիլմը։
Հաջորդ ֆիլմերն են հանդիսանում «Հիշիր իմ մասին» («Ricordati di me»), «Արևի արցունքները» («Tears of the Sun»), ինչպես նաև, նկարահանումը Վաչովսկի եղբայրների «Մատրիցա. Վերալիցքավորում» (The Matrix Reloaded) և «Մատրիցա. Հեղափոխություն» (The Matrix Revolutions) պաշտամունքային ֆիլմերը։ Մոնիկան երբաք կանգ չի առել մեկ ոճի ֆիլմերում և էքշընից անմիջապես հետո նկարահանվում է շատ ծանր «Քրիստոսի չարչարանքները» («The Passion of the Christ») ֆիլմում։
2004 թվականին թողարկվում են «Գաղտնի գործակալներ» («Agents secrets»), «Նա ատում է ինձ» («She Hate Me») և «Գրիմ եղբայրները» («The Brothers Grimm») ֆիլմերը, որտեղ Մոնիկան խաղում է Հայելու թագուհու դերը։
2006 թվականի հունվարի 27-ին կայանում է «Շայթան» («Sheitan») ֆիլմի առաջնախաղը, այնուհետև «Քարի եղբայրությունը» («Le concile de pierre») և «Ես և Նապոլեոնը» («N (Io e Napoleone)»)։ 2007 թվականին վարձույթ են դուրս գալիս «Կրակիր նրանց վրա» («Shoot 'Em Up») և «Երկրորդ շնչառություն» («Le deuxième souffle») ֆիլմերը։
Դերասանուհին հաճախ խոստովանում է, որ երազում է նկարահանվել Ռոբերտ Դե Նիրոյի հետ միևնույն ֆիլմում։ 2011 թվականին դերասանները միասին հայտնվում են «Սեր. Կիրառման տեղեկագիրք» («Manuale d'am3re») ֆիլմում։
2011 թվականի հոկտեմբերին Մոնիկան դառնում է «Oriflame»[3] ընկերության «Արքայական թավիշ» (անգլ.՝ Royal Velvet) բարեփոխված շարքի դեմքը, իսկ 2012 թվականին՝ «Dolce & Gabbana» կոսմետիկական ընկերության դեմքը[4]։
Անձնական կյանքը
խմբագրել1990—1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։
1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։ Զույգերը երկու դուստր են ունեցել՝ Դևա Կասել (ծնվ․ 2004 թվական, սեպտեմբերի 12) և Լեոնի Կասել (ծնվ․ 2010 թվական, մայիսի 20)[5][6]։ 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է[7]։
Ֆիլմագրություն
խմբագրելՄրցանակներ և անվանակարգումներ
խմբագրելՄրցանակներ և անվանակարգումներ | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
Սատուռն | 2002 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Գայլերի եղբայրություն | Առաջադրված |
2003 | Ապագայի դեմք. Դերասանուհի | Մատրիցա. Վերալիցքավորում Մատրիցա. Հեղափոխություն |
Առաջադրված | |
Սեզար | 1997 | Ամենախոստումնալից դերասանուհի | Բնակարանը | Առաջադրված |
David di Donatello Awards | 2003 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հիշիր ինձ մասին | Առաջադրված |
European Film Awards | 2001 | Լավագույն դերասանուհի | Մալենա | Առաջադրված |
European Golden Globe | 2005 | Հաղթանակ | ||
Italian National Syndicate of Film Journalists (Արծաթե ժապավեն) |
2003 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հիշի ինձ մասին | Հաղթանակ |
2005 | Քրիստոսի չարչարանքները | Առաջադրված | ||
2007 | Ես և Նապոլեոնը | Առաջադրված | ||
MTV Movie Awards | 2004 | Լավագույն համբույր | Մատրիցա. Վերալիցքավորում | Առաջադրված |
Teen Choice Awards | 2003 | Ֆիլմի ընտրություն. Բեկում (դերասանուհի) | Մատրիցա. Վերալիցքավորում Արևի արցունքները |
Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.ara.cat/gent/famosos/monica-bellucci-tim-burton-parella-sorpresa-mon-cinema-vacances-madrid_1_4633578.html
- ↑ https://video.lefigaro.fr/figaro/video/monica-bellucci-recoit-la-legion-d-honneur-un-moment-de-grace-pour-francois-hollande-(video)/5225238130001/
- ↑ «Моника Беллуччи - лицо обновленой серии Королевский бархат» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Amy Lawrenson. (2012 թ․ փետրվարի 17). «Monica Bellucci Dolce & Gabbana's new face» (անգլերեն). Elle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Stephen M. Silverman. (2004 թ․ սեպտեմբերի 14). «"Passion" actress bellucci has baby girl». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Actress Monica Bellucci has baby girl». Agence France-Presse. 2010 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Моника Беллуччи и Венсан Кассель расстались» (ռուսերեն). РИА Новости. 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Ռոզալինդա Չելենտանոյի և Կլաուդիա Ջերինիի հետ համատեղ
- ↑ Սաբրինա Իմպացիատորեի և Ֆրանչեսկա Ինաուդիի հետ համատեղ
- ↑ Կիանու Ռիվզի հետ համատեղ
Արտաքին հղումներ
խմբագրել- Մոնիկա Բելուչիի գեղեցիկ նոր ֆոտոշարքը
- Մոնիկա Բելուչին Internet Movie Database կայքում
- Մոնիկան Բելուչին Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Բելուչի» հոդվածին։ |