Թոնի Սքոթ (անգլ.՝ Tony Scott, իսկական անուն ազգանունը՝ Էնթոնի Դևիդ Սքոթ, անգլ.՝ Anthony David Scott; հունիսի 21, 1944(1944-06-21)[1][2], North Shields, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 19, 2012(2012-08-19)[3][4][5][…], Սան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանա-ամերիկյան կինոռեժիսոր և պրոդյուսեր, Ռիդլի Սքոթի եղբայրը։

Թոնի Սքոթ
Ծնվել էհունիսի 21, 1944(1944-06-21)[1][2]
ԾննդավայրNorth Shields, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 19, 2012(2012-08-19)[3][4][5][…] (68 տարեկան)
Մահվան վայրՍան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ, University of Sunderland?, Լիդսի արվեստի քոլեջ, The Grangefield Academy? և The Northern School of Art?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինGerry Scott? և Դոննա Վ. Սքոթ
Պարգևներ
IMDbID ID 0001716

Նկարահանել է տարբեր ժանրի ֆիլմեր՝ «Լավագույն հրաձիգը» (1986) դրաման, «Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2» կատակերգությունը (1987), «Ամպրոպի օրերը» (1990) դրաման, «Վերջին բոյսկաուտը» (1991) կատակերգությունը, «Իսկական սերը» (1993) ռոմանտիկ կատակերգությունը, «Բոսորագույն մակընթացություն» (1995) մարտաֆիլմը, «Երկրպագուն» (1996) հոգեբանական թրիլլերը, «Պետության թշնամին» (1998) թրիլլերը, «Լրտեսական խաղեր» (2001) քաղաքական թրիլլերը, Ցասում (2004) մարտաֆիլմը, «Դեժա վյու» (2006) թրիլլերը, «123 գնացքի վտանգավոր ուղևորները» (2009) թրիլլերը, «Անկառավարելին» (2010) մարտաֆիլմ թրիլլերը։

Սքոթը ռեժիսոր Ռիդլի Սքոթի կրտսեր եղբայրն է։ Երկուսն էլ ավարտել են Լոնդոնի Արվեստի արքայական քոլեջը։ 1995 թվականին Թոնին և Ռիդլին ստացել են Բրիտանական ակադեմիայի ֆիլմերի մրցանակ կինոյում ունեցած զգալի ներդրման համար[6]։ 2010 թվականին նրանք ստացան BAFTA Բրիտանիա մրցանակ կինոյում ունեցած համաշխարհային ներդրման համար[7]։ Ինքնասպան է եղել 2012 թվականի օգոստոսի 19-ին վայր նետվելով Կալիֆոռնիայի Սան Պեդրո քաղաքի Վինսենթ Թոմասի կամրջից[8]։

Կենսագրություն

խմբագրել

Սքոթը ծնվել է Հյուսիսարևելյան Անգլիայի Թայնմութ քաղաքում[9][10]։ Էլիզաբեթ և Քոլոնել Ֆրենսիս Փերսի Սքոթի (ծառայում էր Արքայական ինժեներների կորպուսում) երեք որդիներից կրտսերն էր[11][12]։ Գնաց ավագ եղբոր հետքերով և սովորեց Գրանգֆիլդի ակադեմիայում, Արվեստի Ուեսթ Հարթլփուլ քոլեջում, ավարտեց Սանդերլանդի արվեստի դպրոցը՝ մասնագիտանալով կերպարվեստում։ 16 տարեկանում նկարահանվեց «Տղան և հեծանիվը» կարճամետրաժ ֆիլմում, որը նրա 23-ամյա եղբոր՝ Ռիդլիի ռեժիսորական առաջին աշխատանքն էր[13]։

Սքոթն առաջին անգամ ձախողեց Լոնդոնի Արվեստի արքայական քոլեջ ընդունվելը, որից հետո արվեստ սովորեց Լիդսում։ 1969 թվականին Ամբրոզ Բիրսի «One of the Missing» պատմվածքի հիման վրա կարճամետրաժ ֆիլմ նկարահանեց։ Քանի որ նախկինում Ռիդլին նրան նկարահանել էր ֆիլմում, վերջինս եղբորը նույնպես դեր հատկացրեց։ 2012 թվականի ապրիլին նա հայտարարեց, որ «ֆիլմի ծախսերը կազմեցին 1,000 փունտ»։ Արվեստի արքայական քոլեջում սովորելիս, որտեղ նրա ուսուցիչը Ռայմոնդ Դյուրգնատն էր, նկարահանվեց «Մի՛ քայլիր» ֆիլմում, որը նկարահանել էին ուսանողներ Հանկ Օնրասթը և Ռիչարդ Ստենլին։ Հետևելով իր ավագ եղբորը՝ ավարտեց Արվեստի արքայական քոլեջը՝ ցանկանալով նկարիչ դառնալ[14]։ Եղբայրներից ամենաավագը՝ Ֆրենկը, ծառայում էր Բրիտանական առևտրային նավատորմում[15]։

Անձնական կյանք

խմբագրել

Սքոթն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին ամուսնությունը BAFTA մրցանակակիր, հեռուստատեսային դիզայներ Ջերի Բոլդիի հետ էր (1944֊2007) 1967 թվականին։ Նրանք ամուսնալուծվեցին 1974 թվականին[16]։ Երկրորդ անգամ ամուսնացավ 1986 թվականին գովազդի գործադիր Գլինիս Սանդերսի հետ[17]։ Վերջիններս ամուսնալուծվեցին մեկ տարի անց, երբ Սքոթի սիրավեպը Բրիգիտա Նիլսենի հետ (այդ ժամանակ ամուսնացած էր Սիլվեստր Ստալոնեի հետ), ում հանդիպեց «Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հանրային դարձավ։ Ավելի ուշ՝ 1990 թվականին «Ամպրոպի օրերին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացավ դերասանուհի Դոննա Ուիլսոնի հետ, որն իրենից փոքր էր 24 տարով։ Զույգն ամուսնացավ 1994 թվականին։ 2000 թվականին ծնվեցին նրանց երկվորյակները՝ Ֆրենկը և Մաքսը[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119350025 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Official: British director Tony Scott dead after jumping from California bridge
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. «Outstanding British Contribution To Cinema». BAFTA. 2015 թ․ հոկտեմբերի 13.
  7. Sullivan, Michael (2010 թ․ սեպտեմբերի 17). «BAFTA/LA to honor Scott Free Prods». Variety. Reed Elsevier Inc. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  8. "Top Gun Director Tony Scott Leaps to Death from Bridge", by Stephen M. Silverman, People.com
  9. "Anthony D L Scott: England and Wales Birth Registration Index". Family Search.org.
  10. «Tony Scott: tragic illness behind Top Gun director's suicide». No. 20 August 2012. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  11. Blankenstein, Andrew; Horn, John (2012 թ․ օգոստոսի 19). «'Top Gun' director Tony Scott jumps to his death from L.A. bridge». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «How Winston helped save the nation». The Scotsman. 2002 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  13. «Tony Scott». The Telegraph. London. 2012 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  14. Galloway, Stephen (2012 թ․ օգոստոսի 22). «Tony Scott's Unpublished Interview: 'My Family Is Everything to Me'». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  15. «Ten Things About... Ridley Scott». Digital Spy. 2016 թ․ դեկտեմբերի 19.
  16. Stafford-Clark, Nigel (2007 թ․ մայիսի 12). «Obituary: Gerry Scott Foulds». The Guardian. London. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  17. Hough, Andrew; Allen, Nick (2012 թ․ օգոստոսի 20). «Top Gun director Tony Scott dies after jumping from Los Angeles bridge». The Telegraph. London. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  18. «Hollywood pays tribute to Top Gun director Tony Scott following suicide leap». London Evening Standard. 2012 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Սքոթ» հոդվածին։