Ֆրանկո Ներո
Ֆրանկո Ներո (իտալ.՝ Franco Nero, ծնվ․ Ֆրանչեսկո Սպարաներո (իտալ.՝ Francesco Sparanero), նոյեմբերի 23, 1941[1][2][3][…], San Prospero Parmense, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասան, որը հայտնություն է ստացել սպագետի-վեստերն ժանրի Ջանգո կինոնկարի շնորհիվ։ Բացի այդ, 1970-ական թվականներին ոստիկանների մասին ֆիլմերում խաղացել է դատախազի դերը։ Իր կարիերային ընթացքում աշխատել է բազմաթիվ հայտնի ռեժիսորների ղեկավարության ներքո։
Ֆրանկո Ներո իտալ.՝ Franco Nero | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1941[1][2][3][…] (83 տարեկան) |
Ծննդավայր | San Prospero Parmense, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
Ժանրեր | վեսթեռն |
Ամուսին(ներ) | Վանեսա Ռեդգրեյվ |
Երեխա(ներ) | Կառլո Գաբրիել Ներո[3] և Franquito Sparanero?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կյանք և գործունեություն
խմբագրելՈստիկանի որդի Ֆրանչեսկո Սպարաներոն ծնվել է Մոդենի շրջանի Սան Պրոսպերո ոչ մեծ բնակավայրում, որը մտնում է Էմիլիա Ռոմանյա մարզի մեջ։ Նրա մանկությունն անցել է Պարմայում։ Այնտեղ անցկացնելով իր պատանեկան տարիները, բացահայտել է սերը դեպի թատրոնն ու դերասանական արվեստը[4]։ Նա կազմակերպում էր դպրոցական ներկայացումներ, բանակային ծառայության ընթացքում ղեկավարում էր իր իսկ ստեղծած թատրոնը։ Ավելի ուշ տեղափոխվում է Միլան, որտեղ սկսում է ուսումնասիրել տնտեսագիտություն։ Ուսման վարձը վճարում էր գիշերային ակուբում երգիչ աշխատելով։ Սակայն ուսումն այդպես էլ չի ավարտում[4]։ Հետո Սպարաներոն Միլանում աշխատում է որպես հաշվապահ, սակայն իր հիմնական հետաքրքրությունն այդպես էլ մնում է կինոն։
Հռոմեական Չինեչիտտա կինոստուդիա այցելելիս նա հանդիպում է ռեժիսորներ Կառլո Լիձանիի, Անտոնիա Պյետրանջելիի և Ջոն Հյուսթոնի հետ, ովքեր նրա մեջ արթնացնում են դերասանական ամբիցիաները և հետո առաջարկում կինոյում նրա առաջին դերերը։ Սակայն նա իր դեբյուտը կատարում է 1963 թվականին Ալֆրեդո Ջանետտիի La ragazza in prestitoֆիլմում[5]։ Իսկական ճեղքում է լինում նրա 1966 թվականի «սառն ինչպես սառույցը և միայնակ վրիժառու» Ջանգոյի դերը Սերջիո Կորբուչիի համանուն դիլմում։ Այդ կերպարը նրան համաշխարհային մասշտաբով հայտնի է դարձնում և դրանից հետո ստանում ավելի ու ավելի շատ հրավերքներ նկարահանավելու ֆիլմերում։ Որպեսզի գնա սպագետի-վեստերն ժանրից և դառնա ընդունված դերասան, ավելի ուշ նկարահանվում է ֆանտաստիկ, դրամատիկ և կատակերգական ֆիլմերում։
... Ես ստիպված եղա որոշում կայացնել։ Ես կարող էի դառնալ աստղ և ստանալ բարձր հոնորարներ, կամ էլ ամեն պահին փոխել դերերը, ինչն իմ կարիերան դարձրեց էլ ավելի հետաքրքիր և ավելի երկար։ - The Globe and Mail, Տորոնտո
|
Ֆրանկ Ներոն պատկանում է արևմտյան երկրների այն սակավաթիվ դերասաններին, ով իրավունք ուներ նկարահանվելու նախկին կոմունիստական երկրների կինոնախագծերում։ Ներոն նկարահանվում է Սերգեյ Բոնդարչուկի «Կարմիր զանգակներ։ Ֆիլմ 1։ Մեքսիկան կրակում» և դրա սիկվել «Ես տես նոր աշխարհի ծնունդ»-ում, ինչպես նաև սերբական ազգային-էպիկական «Սրտախինյա Բանովիչ» ֆիլմում։ Բացի այդ, հայտնի է դառնում «21 ժամ Մյունխենում» ֆիլմի1972 թվականի Օլիմպիական խաղերի ահաբեկչի դերը և «Պոպուտչիկ։ Սկիզբ» դրամաում՝ սադիստ ամուսինը, որը ազդեցություն է թողնում ներկայից Ամերիկյան կիոարտադրության զարգացման վրա։
Իր սիրելի ռեժիսորն է Էնցո Ջ․ Կաստելլարին, ում հետ նա նկարահանել է «Il Cittadino si ribella», «Կոբրայի վերադարձը», «Ջունգլի Ջանգո», «Կեոմա» և «La polizia incrimina, la legge assolve!» ֆիլմերը, որոնցից վերջինը ստանում է բազմաթիվ գովասանքներ։ Ներոն լեգենդար է դառնում ռեժիսոր Կառլո Լիցանիի «Մուսոլինիի վերջին օրերը» ֆիլմում բեմականացված Բենիտո Մուսոլինիի գնդակահարումը։
1967 թվականից 1972 թվականը Ներոն աշխատում է բրիտանացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի հետ, իսկ 2006 թվականի դեկտեմբերին նրանք ամուսնանում են։ Նրանք ունեն որդի՝ Կառլո Գաբրիել Ներոն՝ ծնված 1969 թվականին[6]։
Ֆիլմագրություն
խմբագրելԿինո
խմբագրել- 1962՝ Pelle viva
- 1963՝ Դիմակահանդես Սքոթլանդ Յարդում
- 1963՝ Վարձու աղջիկը / La ragazza in prestito
- 1964՝ Սելեստինա / La Celestina P… R…
- 1965՝ Ես նրան լավ գիտեի / Io la conoscevo bene
- 1965՝ Աստվածաշունչ / The Bible: In the Beginning…
- 1965՝ Մահացու մշուշները / I diafanoidi vengono da Marte
- 1965՝ Die Trampler / Die um Gnade winseln (Gli Uomini dal passo pesante)
- 1966՝ Երրորդ աչք / Il terzo occhio
- 1966՝ Джанго՝ Երրորդ աչք / Django
- 1966՝ Իմ անունն է Ջոն Հարրիս / Tecnica di un Omicidio
- 1967՝ Կամելոտ / Camelot
- 1967՝ Ջինգոյի ետ մահն է եկե / L’uomo, l’orgoglio, la vendetta
- 1967՝ Ջանգո, հաջողութու՜ն / Texas, addio
- 1968՝ Վարձու մարտադպան/ Il Mercenario
- 1968՝ Բվի օրը / Il Giorno della civetta
- 1968` Sequestro di persona
- 1968` Քաղաքում հանիստ վայր / Un tranquillo posto di campagna
- 1975՝ Հարգարժան մարդիկ / Gente di rispetto
- 1976՝ Սկանդալ
- 1976՝ Cipolla col|t
- 1976՝ Կեոմա
- 1976՝ Գուշակը / Les Magiciens
- 1976՝ Հաղթական քայլերգ / Marcia trionfale
- 1976՝ 21 ժամ Մյունխենում
- 1977՝ Sahara Cross
- 1977՝ Խախուտչիկ։ Արյունոտ ավտոկանգար / Autostop sangue rosso
- 1978՝ Ամպրոմ Նորովանում / Force 10 from Navarone
- 1979՝ Այլմոլորակայինները/ The Visitor
- 1979՝ Ջունգլի Ջանգո
- 1980՝ Կաբրոյի օրը Il Giorno del Cobra
- 1980՝ Բոգարտի դեմքով մարդը / The Man with Bogart’s Face
- 1981՝ Մտնում է նինջան / Enter the Ninja
- 1981՝ Սալամանդրա The Salamander
- 1981՝ Ճուռակը / Banovic Strahinja
- 1982՝ Քրելլ / Querelle
- 1982՝ Կապույտ աչքերով ավազակը / Il bandito dagli occhi azzurri
- 1982՝ Կարմիր զանգակներ։ Ֆիլմ 1։ Մեքսիկան կրակում
- 1982՝ Կարմիր զանգակներ։ Ֆիլմ 2։ Ես տեսա նոր աշխարհի խնունդը]]
- 1983՝ Նինջայի վրեժը / Revenge of the Ninja
- 1984՝ André schafft sie alle
- 1985՝ Il Pentito
- 1986՝ Ein gefährliches Mädchen
- 1986՝ Tre giorni ai tropici
- 1987՝ Ջանգոյի վերադարձը / Django 2: il grande ritorno
- 1993՝ Սպիտակ հնդկացու վրեժը / Jonathan degli orsi
- 1993՝ Ոսկին / Oro
- 1995՝ Դելֆին-աջիկը (The Dolphin Girl)
- 1996՝ Honfoglalás Heimeroberung ung. Spielfilm
- 1996՝ The Innocent Sleep
- 1996՝ Il Tocco: la sfida
- 1997՝ Կնքամայր
- 1998՝ Վերսաչիի սպանությունը / The Versace murder
- 1998՝ Հրեշտակների խոսակցությունը / Talk of Angels
- 1999՝ Ավազակները / Li chiamarono… briganti!
- 2001՝ Օրհնված քագը / Sacra Corona
- 2001՝ Մեգիդդո։ Աշխարհի վեջը / Megiddo: Omega Code 2
- 2002՝ Ութերորդ մահացու մեքղքը, տոսկանական կարուսել
- 2006՝ Աստվածների վերջը / L’inchiesta
- 2008՝ Արյունոտ դքսուհի Բեթորին / Bathory
- 2010՝ Նամակներ Ջուլիետին / Letters to Juliet
- |2012՝ Ջանգո ազատվածը / Django Unchained
Հեռեուստատեսություն
խմբագրել- 1975՝ Վալենտինոյի լեգենդը / The Legend of Valentino
- 1976՝ 21 ժամ Մյունխենում / Die 21 Stunden von München (21 Hours at Munich)
- 1978՝ ԾՈվահենը (The Pirate)
- 1981՝ Վարդեց Դանցիգայից (Le Rose di Danzica)
- 1983՝ Վագներ (բազմասերիանոց դիլմ)
- 1983՝ Բենետով Ստրահինջա (սերբական ֆիլմ)
- 1984՝ Պոմպեյի վերջին օրը (The Last Days of Pompeii]
- 1984՝ Die Försterbuben
- 1985՝ Սև տանկիստի գաղտնիքը (Un marinaio e mezzo)
- 1988՝ В тени богов (Windmills of the Gods) режиссёр: Ли Филип
- 1990՝ Երկնագույն արյուն (բազմասերիանոց դիլմ)
- 1991՝ Երիտասարդ Եկատերինա (Young Catherine)
- 1993՝ Բաբելոնյան պայմանագիր
- 1994՝ Վիշապի մատանին (Desideria e l’anello del drago)
- 1996՝ Վերադարձ Սանդակոնա (Il Ritorno di Sandokan)
- 1997՝ Արքայադուստր Ամինա (Deserto di fuoco)
- 1997՝ Դավիթի Աստվածաշունչը (David)
- 2000՝ Պավելի Աստվածաշունչը (San Paolo)
- 2001՝ Տևտոնյան շքանշանի ասպետներ (Crociati) (հեռուստաֆիլմ)
- 2002՝ Սեր, խաբեություն և կիրք
- 2003՝ Սիրտն առանց թագի
- 2005՝ Rosamunde Pilcher: Zauber der Liebe (Summer Solstice)
- 2008՝ Իմ սիրտը Չիլիում է
Մրցանակներ
խմբագրել- 1993՝ Art Film Fest միջազգային կինոփառատոն, Դերասանի առաքելություն մրցանակ։
- 2008՝ DIVA, միացումը Փառքի դահլիճում[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 см. http://www.mdr.de/riverboat/648605.html, 3. April 2003
- ↑ см. http://www.prisma-online.de/tv/person.html?pid=franco_nero
- ↑ http://www.moz.de/index.php/Moz/Article/category/Kultur/id/162309 Արխիվացված 2007-09-30 Wayback Machine, 22. November 2006
- ↑ Победители DIVA с 1991 года Արխիվացված 2012-07-28 archive.todaydiva-award.de{{ref-de
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Ներո» հոդվածին։ |