«Մի անգամ Հոլիվուդում» (անգլ.՝ Once Upon a Time in Hollywood), Քվենտին Տարանտինոյի ֆիլմը[5][6], որի գլխավոր դերերում նկարահանվել են Լեոնարդո ԴիԿապրիոն, Բրեդ Փիթը և Մարգո Ռոբին[7][8][9]։ Լյուք Փերիի մասնակցությամբ ստեղծված վերջին ֆիլմն է[10]։

Մի անգամ Հոլիվուդում
անգլ.՝ Once Upon a Time in Hollywood
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրհումորային դրամա, սև կատակերգություն, դրամա, քրեական ֆիլմ, այլընտրանքային պատմական ֆիլմ և այլընտրանքային պատմություն
ԹեմաManson Family?
Թվականհուլիսի 26, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔվենտին Տարանտինո[1]
ՊրոդյուսերՔվենտին Տարանտինո և Դևիդ Հեյման
Սցենարի հեղինակՔվենտին Տարանտինո[1]
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[1], Մարգո Ռոբբի[1], Բրեդ Փիթ[1], Զոի Բել[1], Կուրտ Ռասել, Բերթ Ռեյնոլդս, Թիմ Ռոթ, Մայքլ Մեդսեն, Էմիլ Խիրշ, Դակոտա Ֆանինգ, Ալ Պաչինո[1], Դեմիեն Լյուիս[1], Թիմոթի Օլիֆանտ[1], Քլիֆթոն Քոլինս[1], Լյուք Փերի[1], Nicholas Hammond?[1], Սքութ ՄաքՆեյրի[1], Ջեյմս Ռեմար[1], Martin Kove?[1], Brenda Vaccaro?[1], Նիկոլ Գալիսիա[1], Դեյմոն Հերրիման[1], Լենա Դանհեմ[1], Lorenza Izzo?[1], Բրյուս Դերն[1], Օսթին Բաթլեր[1], Ռումեր Ուիլիս[1], Dreama Walker?[1], Մարգարեթ Քուոլի[1], Մեդիսեն Բիթի[1], Դեննի Ստրոնգ[1], Clu Gulager?[1], Վիկտորյա Պեդրետի, Օմար Դում[1], Մայք Մոհ, Մայա Հոուք[1], Հարլի Քուին Սմիթ[1], Danielle Harris?[1], Մարկո Ռոդրիգես[1], Ռեբեկա Ռիթենհաուս[1], Rebecca Gayheart?[1], Պերլա Հեյնի-Ջարդին[1], Լյու Թեմփլ[1], Դևիդ Սթին[1], Վինսենթ Լարեսքա[1], Էդի Պերես[1], Victoria Truscott?[2], Brian Patrick Butler?[2], Andrea Bensussen?[3], Ջուլիա Բաթերս[1], Սլիմ Խեզրի, Mikey Madison?, Dreama Walker?, Ռեբեկա Ռիթենհաուս, Samantha Robinson?, Rafał Zawierucha?, Costa Ronin?, Սիդնի Սուինի, Kansas Bowling?, Քվենտին Տարանտինո, Toni Basil?, Քորի Բարթոն, Քեյթ Ջարդին, Ջեյմս Մարսդեն, Ուոլթոն Գոգինս, Ջեյմս Լենդրի Էբեր և Rachel Redleaf?
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ՄոնտաժՖրեդ Ռասկին
Պատմվածքի վայրՀոլիվուդ և Չելո դրայվ 10050
Նկարահանման վայրԼոս Անջելես, Բևերլի Հիլզ և Simi Valley?
ԿինոընկերությունHeyday Films, Sony Pictures Entertainment և Columbia Pictures
Տևողություն161 րոպե
Շահույթ374 343 626 $[4]
Պաշտոնական կայքէջ
 Once Upon a Time in Hollywood Վիքիպահեստում

Պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում[11][12], որտեղ ցուցադրության ավարտից հետո հանդիսատեսը վեց րոպե ծափահարել է[13]։ Նույն օրը Sony Pictures Entertainment ընկերությունը ներկայացրել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը[14]։

Սյուժե խմբագրել

1969 թվականի փետրվարին հոլիվուդյան դերասան, 1950-ականնների «Գլուխների որսորդը» վեստերնի նախկին աստղ Ռիք Դալթոնը պրոդյուսեր Մարվին Շվարցի հետ զրույցից հետո գանգատվում է իր լավագույն ընկեր ու նախկին փոխարինող Քլիֆ Բուտին, որ իր կարիերան ավարտված է, և այժմ ինքը կարող է նկարահանվել միայն հեռուստատեսային հաղորդումներում։ Բուտը, որ պատերազմի վետերան է և իր պիտբուլ Բրենդիի հետ ապրում է թրեյլերում, քաղաքում վարում է մեքենան Դալտոնի՝ վարորդական իրավունքից զրկվելու պատճառով և կատարում նրա մանր հանձնարարությունները՝ հույս ունենալով աշխատանք ստանալ նկարահանման հրապարակում։ Այդ ընթացքում դերասանուհի Շերոն Թեյթն ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկին տեղափոխվում են Դալտոնի հարևանությամբ գտնվող տուն։ Ռիքը երազում է մտերմանալ այդ զույգի հետ, որպեսզի վերականգնի իր կարգավիճակը։ Նույն գիշերը Թեյթն ու Պոլանսկին միանում են Ջեյ Սեբրինգին Playboy առանձնատանն անցկացվող աստղերի երեկույթում։

Ռիքի տանը Քլիֆը հիշում է սփարինգի մասին, որը նա կատարել էր Բրյուս Լիի մասնակցությամբ ստեղծված «Կանաչ ձիաբոռ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի ընթացքում վնասվել է Դալտոնի ծանոթներից մեկի՝ Ռենդիի կնոջ՝ Ջանետի մեքենան։ Այդ դեպքի, ինչպես նաև Ջանետի՝ Բուտի հանդեպ ունեցած անբարեհաճության պատճառով, որի պատճառն այն էր, թե իբր վերջինս սպանել է իր կնոջը, Ռենդին հրաժարվում է աշխատանքի ընդունել Բուտին և նրան հեռացնում է նկարահանման հրապարակից։ Այդ ժամանակ Պոլանսկու և Թեյթի տան մոտ կանգ է առնում Չարլզ Մենսոնը, որը փնտրում է նախկինում նրանց տանն ապրած պրոդյուսեր Թերրի Մելչերին, բայց Սեբրինգը հեռացնում է նրան։

Դերերում խմբագրել

Ֆիլմում նկարահանվել են նաև Մայքլ Վինսենթ Մաքհյուն, Ջուլյա Բաթերսը, Մարտին Քոուվը, Բրենդա Վակերոն, Նիկոլ Գալիսիան, Քրեյգ Ստարկը, Մարկո Ռոդրիգեսը, Ռամոն Ֆրանկոն, Ռաուլ Կարդոնան, Սիդնի Սուինին, Քլու Գուլագերը, Մայքի Մեդիսոնը, Ինբալ Արիմավը, Նատալի Քոենը, Կանզաս Բոուլինգը, Փարքեր Լև Բոուլինգը, Դանիելա Փիքը, Լիզա Դին, Ռոբերտ Բրոսկին, Ջեյմս Շլեգելը, Բրայան Պատրիկ Բաթլերը, Թոմ Հարթիգը, Չադ Ռիջլին, Ռեբեկա Ռիթենհաուսը և Հարլի Քուին Սմիթ։

Թիմ Ռոթը, Մայքլ Մեդսենը, Ջեյմս Մարսդենը, Ջեյմս Ռեմարը և Դեննի Սթրոնգը նույնպես մասնակցել են նկարահանումներին, բայց նրանց տեսարանները հանվել են[16]։

Արտադրություն խմբագրել

2018 թվականի հունվարին ԴիԿապրիոն պայմանագիր է կնքել ֆիլմում նկարահանվելու համար՝ համաձայնելով կրճատել իր աշխատավարձը Տարանտինոյի հետ նորից համագործակցելու համար[17][18]։ Հայտնի է դարձել, որ Ալ Պաչինոն նույնպես դիտարկվում է ֆիլմում նկարահանվելու համար[19]։ 2018 թվականի փետրվարի 28-ին պաշտոնապես հայտարարվել է ֆիլմի վերնագիրը՝ «Մի անգամ Հոլիվուդում», և նշվել է, որ Փիթը նույնպես նկարահանվելու է[20]։ ԴիԿապրիոն և Փիթն իրենց աշխատանքի համար ստացել են յուրաքանչյունը 10 մլն դոլար[21]։ 2018 թվականի մարտին Մագո Ռոբին պայմանագիր է կնքել ֆիլմում Շերոն Թեյթին մարմնավորելու համար, իսկ Զոի Բելլը հաստատել է, որ ինքը նույնպես նկարահանվելու է ֆիլմում[22][23][24]։ 2018 թվականի մայիսին դերասանական կազմին են միացել Բյորտ Ռեյնոլդսը, Թիմ Ռոթը, Կուրտ Ռասելը և Մայքլ Մեդսենը, վերջին երեքը՝ փոքր դերերով[25]։ Թիմոթի Օլիֆանտը նույնպես միացել է դերասանական կազմին[26]։ 2018 թվականի հունիսին ֆիլմի դերասանական կազմին միացել են Դեմիեն Լյուիսը, Լյուք Փերին, Էմիլ Հիրշը, Դակոտա Ֆենինգը, Քլիֆթոն Քոլինզ կրտսեր, Քեյթ Ջեֆերսոնը, Նիկոլաս Հեմոնդը, Ալ Պաչինոն և Սքութ Մաքնեյրին[27][28][29]։

Հուլիսին հայտարարվել է լրացուցիչ քասթինգ, որի շնորհիվ ֆիլմին են միացել Սպենսեր Գարեթը, Ջեյմս Ռեմարը, Բրենդա Վակերոն և Մայք Մոն[30]։ 2018 թվականի օգոստոսին իրականացվել է ևս մեկ լրացուցիչ քասթինգ, և ֆիլմին են միացել Դեյմոն Հերիմանը, Չարլզ Մենսոնը, Լենա Դանհեմը, Օսթին Բաթլերը, Դեննի Սթրոնգը, Ռումեր Ուիլիսը, Դրիմա Ուոքերը և Մարգարետ Քուելին[31][32][33][34]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2018 թվականի հունիսի 18-ին և շարունակվել մինչև նոյեմբերի 1-ը[35][36][37]։

Քննադատություն խմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 92 % վարկանիշ 65 գրախոսությունների հիման վրա՝ 10 հնարավորից 8,21 միջին միավորով։ Կայքի քննադատական եզրակացությունում նշվում է. «Կլանող ու անզուսպ, բայց հիմնավոր մտածված «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը հավասարակշռում է Տարանտինոյի պրովոկացիոն իմպուլսները հասուն ռեժիսորի տեսլական պարզության հետ»[38]։ Metacritic կայքում ֆիլմին տրվել է 100 հնարավորից 88 միավոր՝ հիմնված 18 գրախոսությունների վրա, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչմանը»[39]։ Կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն ֆիլմին տվել է առավելագույն դրական գնահատական՝ այն կոչելով «վրդովիչ, ապակողմնորոշող զվարճանք»[40]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Knowledge Graph — 2012.
  4. https://www.boxofficemojo.com/movies/?id=untitledtarantino.htm
  5. Квентин Тарантино пригласил Леонардо ДиКаприо в свой новый фильм
  6. Квентин Тарантино хочет снять Леонардо ДиКаприо и Брэда Питта в своем новом фильме
  7. ДиКаприо сыграет актёра-неудачника в новом фильме Тарантино
  8. Стало известно, кого сыграет Леонардо ДиКаприо в новом фильме Квентина Тарантино
  9. Леонардо ДиКаприо снимется в новом проекте Квентина Тарантино
  10. «Luke Perry's final role will be in Quentin Tarantino's 'Once Upon a Time in Hollywood'» (անգլերեն). EW.com. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  11. «'Once Upon a Time in Hollywood' Joins Cannes' Competition Roster». Variety. 2019 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  12. «The Screenings Guide 2019». 2019 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  13. «Quentin Tarantino, 'Once Upon a Time in Hollywood' Score Six-Minute Standing Ovation at Cannes». Variety (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  14. Sony Pictures Entertainment (2019 թ․ մայիսի 21). «ONCE UPON A TIME IN HOLLYWOOD - Official Trailer (HD)». Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  15. Quentin Tarantino Taps Brad Pitt To Join Leonardo DiCaprio In ‘Once Upon A Time In Hollywood’
  16. ‘Once Upon a Time in Hollywood’ Delivers a Mega Movie Star Bromance: Leonardo DiCaprio and Brad Pitt
  17. Fleming Jr, Mike (2018 թ․ հունվարի 12). «Leonardo DiCaprio To Star in Quentin Tarantino's New Movie». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  18. Lang, Brent; Kroll, Justin (2018 թ․ մայիսի 8). «Leonardo DiCaprio, Jennifer Lawrence and Other Star Salaries Revealed». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  19. Kroll, Justin (2018 թ․ հունվարի 12). «Leonardo DiCaprio to Star in Quentin Tarantino's Manson Movie». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  20. Fleming Jr, Mike (2018 թ․ փետրվարի 28). «Quentin Tarantino Taps Brad Pitt To Join Leonardo DiCaprio In 'Once Upon A Time in Hollywood'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  21. «Leonardo DiCaprio, Margot Robbie and More 2019 Star Salaries Revealed». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  22. Fleming Jr, Mike (2018 թ․ մարտի 13). «Margot Robbie Now in Negotiations To Play Sharon Tate in Quentin Tarantino Film». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  23. Sharf, Zack (2018 թ․ մարտի 8). «Zoë Bell on Quentin Tarantino's New Movie: The World Is Going to Implode 'With So Much Genius in One Space'». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  24. Fuster, Jeremy (2018 թ․ մարտի 7). «Zoe Bell to Work on Quentin Tarantino's 'Once upon a Time in Hollywood'». The Wrap. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  25. Fleming Jr, Mike (2018 թ․ մայիսի 8). «Quentin Tarantino Cast Thickens: Burt Reynolds To Star, Roth, Russell, Madsen Play Small Roles; Margot Robbie Confirmed As Sharon Tate». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  26. Fleming Jr, Mike (2018 թ․ մայիսի 11). «Timothy Olyphant Negotiating Lead Role in Quentin Tarantino's 'Once Upon A Time in Hollywood'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  27. Fleming Jr, Mike (2018 թ․ հունիսի 6). «Quentin Tarantino's 'Once Upon A Time in Hollywood' Adds Luke Perry, Damian Lewis, Dakota Fanning, More». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  28. Kroll, Justin (2018 թ․ հունիսի 7). «Al Pacino Joins Quentin Tarantino's Manson Movie (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  29. «Scoot McNairy Joins Quentin Tarantino's 'Once Upon A Time in Hollywood'». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  30. «Quentin Tarantino Rounds Out Cast With Spencer Garrett, Martin Kove, James Remar, Brenda Vaccaro». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  31. N'Duka, Amanda (2018 թ․ օգոստոսի 22). «Lena Dunham, Austin Butler, Maya Hawke, Lorenza Izzo Board Quentin Tarantino's 'Once Upon A Time in Hollywood'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  32. Sinha-Roy, Piya (2018 թ․ օգոստոսի 22). «Lena Dunham to play Manson disciple in Tarantino's Once Upon A Time in Hollywood». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  33. Galuppo, Mia (2018 թ․ օգոստոսի 27). «Danny Strong, Sydney Sweeney Join 'Once Upon a Time in Hollywood' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  34. «'Once Upon a Time in Hollywood' Adds Rumer Willis, Margaret Qualley and Damon Herriman (Exclusive)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  35. Quentin Tarantino Confirms Leonardo DiCaprio, Brad Pitt for His Ninth Film, ‘Once Upon a Time in Hollywood’
  36. Marc, Christopher (2018 թ․ մայիսի 24). «Tarantino's 'Once Upon A Time in Hollywood' Begins Filming on June 18th in LA». Omega Underground. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  37. «Once Upon a Time in Hollywood». Backstage. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  38. «Once Upon a Time in Hollywood (2019)». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  39. «Once Upon a Time in Hollywood Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  40. Peter Bradshaw (2019 թ․ մայիսի 25). «Once Upon a Time ... in Hollywood review - Tarantino's dazzling LA redemption song». The Guardian (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մի անգամ Հոլիվուդում» հոդվածին։